Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան Կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ դալայ լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆեդերացիայի ճակատամարտի օր, Ղազախստան՝ Մայրաքաղաքի օր, Իսպանի Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 –ծնվել է հայկական ծագում բալերինա խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2004-բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմի համապատասխան բաժին են վերադարձրել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին: 

2005- գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան):

2009-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2010-տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի համացանցային կայքի շնորհանդեսը:

2012- չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիան են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները քշել են ցուցարարներին։

2016-«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է դորթմունդյան «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։

2018- «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամներն անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սուրբ էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

2019-Արարատի մարզում, Երասխ-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևորներ զոհվել են, իսկ 12-ը ստացել վնասվածքներ։

2021-վախճանվել է նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 –չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 —Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցիական ունիան, որի շնորհիվ ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 –անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 –Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 —Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 —Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան, որտեղ ստեղծել են արտադրել Մեյսենյան ճենապակի։

1785 —դոլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885– Լուի Պաստյորը առաջին անգամ պատմության մեջ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 —Լոնդոնի ոստիկանները Սենտ-Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոկերի մատնահետքերը, որը եղել է Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացրած առաջին կասկածվող հանցագործի մատնահետքերի փոխանակումը։

1918 —Մոսկվայում ձախ էսեռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1940 – ծնվել է Ղազախստանի 1-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

1946– ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստր Ստալոնեն:

1947 –ԽՍՀՄ-ում սկսվում է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957- Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մասնակիցը։

-առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին։

1964 - Մալավին հռչակել է իր անկախություն Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 –Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 —Ղազախստանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքն Ալմա-Աթայից Ակմոլու տեղափոխելու որոշումը։

2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ և ավերվել է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2018 —մահապատժի է ենթարկվել «Աում Սենրիկյո» տոտալիտար աղանդի հիմնադիր և առաջնորդ Սյոկո Ասխարան։

2020-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное