Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են ավարտվել ռազմական նոր սրացումով. Անդրեյ Արեշև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ հայկական կողմը պնդում է, որ անցնելով Բաքվի իրավասության տակ տարածաշրջանը պետք է հատուկ կարգավիճակ ստանա։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են դրան։ Ընդհանուր առմամբ, փորձագետները նշում են, որ ապագա երկկողմ համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն Բաքվի պայմաններով, որը հաղթել է 2020 թվականին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում և հաջողությամբ ավելի ու ավելի շատ զիջումների է հասնում Երևանից։

«Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը Ukraine.ru-ին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին և կիսվել տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ իր կանխատեսմամբ։

- Անդրեյ, ի՞նչ սպասենք Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներից։ Արդյո՞ք դա կմոտեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

-Կարծում եմ, որ խոսքը հերթական հանդիպման մասին է Բաքվի և Երևանի դիրքորոշումների մերձեցման շրջանակներում հիմնարար հարցի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, որի նախապատրաստման գործընթացի շուրջ կան հակասություններ և հատվածական տեղեկատվություն:

Մի կողմից գործերը կարծես թե քիչ թե շատ առաջ են շարժվում, և կարելի է դատել, որ կողմերի միջև համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ընթանում է բնականոն հունով։ Մյուս կողմից, սահմանին տեսնում ենք պարբերական սրացումներ, որոնցում Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց, և այդ ամենն արվում է վերը նշված լավատեսական հայտարարությունների ֆոնին։

Թե ինչ հարցերի բլոկների մասին է խոսքն, այնքան էլ մեծ գաղտնիք չէ։ Դա կոմունիկացիոն կապերի վերսկսման հարցն է, և, հավանաբար, նաև անկլավների հարց։ Դե իսկ հիմնաքարը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, նրա հնարավոր կարգավիճակը կամ դրա բացակայությունն, ինչը պնդում է Բաքուն։ Երևանն առաջարկում է ինչ-որ միջազգային մեխանիզմ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար։ Հենց դրա շուրջ են ծավալվում հիմնական մարտերը։ Ավելին, կողմերն, այդ թվում ավելի թույլ դիրքերում գտնվող Հայաստանն, ակտիվորեն դիմում են արտաքին խաղացողներին, մասնավորապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Ինձ թվում է, որ ներկայումս բանակցություններում բեկման հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ Բաքվի և Երևանի միջև ապագա շփումների ցանկն արդեն իսկ համաձայնեցված է և լինելու է տարբեր վայրերում, հիմնականում Եվրոպայում։ Այնպես որ, ինձ թվում է, որ առկա է բանակցային դիրքորոշումների համաձայնեցման բավականին սովորական գործընթաց՝ թերևս ոչ առանց ինչ-որ կատարողականի տարրերի, որոնք ուղղված են Հայաստանում դժգոհության ինտենսիվությունը նվազեցնելուն այն ցավալի զիջումներից, որոնք ստիպված է լինելու գնալ Փաշինյանի ռեժիմը։

-Հնարավո՞ր է, որ խաղաղ բանակցությունները տեղի տան նոր ռազմական սրացման։

-Այո, միանգամայն հավանական է հերթական ռազմական սրացումը։ Միգուցե դա որոշ չափով կդանդաղեցնի բանակցային գործընթացը, սակայն որոշ փորձագետների շրջանում կա տարածված դավադրության տեսություն, որ փոխադարձ գնդակոծությունն, ինչպես վերջերս տեղի ունեցավ Ակարի գետի մերձակայքում, Բաքվի և Երևանի համաձայնեցված գործողությունների որոշակի տարր է, որն ուղղված է  ռուսական խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելուն՝ տարածաշրջանից հետագա տեղահանմամբ։ Այդ ենթադրությունների որոշակի հիմնավորումը տրվում է թե՛ Երևանից, թե՛ Բաքվից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ ուղղված միաժամանակյա հարձակումներով։

- Ինչպե՞ս է լուծվելու տրանսպորտային միջանցքների հարցը։ Մասնավորապես, կբացվի՞ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որին դեմ է Երևանը, քանի որ այն ընկալելում է որպես իր տարածքային ամբողջականության սպառնալիք։

- Ինչ վերաբերում է միջանցքներին, ապա նախ ուզում եմ հիշեցնել, որ տեսականորեն դրանք երկուսն են։ Առաջինն Արաքսի հյուսիսային ափի երկայնքով Հայաստանի Մեղրիի շրջանով, այնուհետև Օրդուբադով և Նախիջևանով անցնող երկաթգիծ է, որը կարող է Ադրբեջանի տարածքը կապել Թուրքիայի տարածքի հետ այն դեպքում, երբ երկաթուղային գիծը դեպի Իգդիր սկսի գործել Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև սահմանի 7 կմ-ոց հատվածով: Մի փոքր դեպի հյուսիս ավտոմոբիլային միջանցքն է։ Այն անցնում է, մասնավորապես, Հայաստանի Սիսիանի տարածաշրջանով։

Սրանք այն երկու վայրերն են, որոնց շուրջ, որքանով կարելի է հասկանալ, կան որոշ կուլիսային վեճեր։ Այդ առնչությամբ, օրինակ, Բաքուն ուշադրություն է հրավիրում այդ հաղորդակցությունների պաշտպանության գործում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հնարավոր դերի հարցին: Հնարավոր է, որ այսօր Երևանում մի փոքր այլ տեսակետ է տիրում այս հարցում, ներառյալ դրանում արևմտյան տարբեր կառույցների և մոնիտորինգային առաքելությունների ներգրավումը։ Ավելին, պարզ չէ, թե ո՞վ է վերականգնելու երկաթգիծը։ Բրյուսելում վերջերս կայացած հայ-ադրբեջանական հանդիպման շրջանակում ակնարկներ են եղել, որ այդ նպատակների համար կարող են ներգրավվել նաև եվրոպական որոշ ներդրողներ։ Համենայնդեպս, դա, թեկուզ անուղղակիորեն, նշել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Այսպիսով, այստեղ կան մի շարք խնդիրներ կապված տնտեսության, անվտանգության և մեծ աշխարհաքաղաքականության հետ, այսինքն Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի մրցակցության հետ: Սա հակասությունների բավականին բարդ հանգույց է։ Արդյո՞ք դա կլուծվի բանակցային հարթակներում` Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն: Ես այդ հարցում մեծ կասկածներ ունեմ։ Ուստի չի կարելի բացառել, որ ապագայում հարցը կձգձգվի, և կողմերը  սպասեն ու ուշադիր նայեն դրա լուծման առավել շահավետ տարբերակներին։ Իսկ այդ ընթացքում գործը կանգ կառնի։

- Ո՞րն է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիրքորոշումների սկզբունքային տարբերությունը։

-Կարծում եմ գլխավորն այն է, որ Արևմուտքը քարոզչական նպատակներով փորձում է ստանալ որևէ փաստաթուղթ նման բարդ և երկարամյա հակամարտությունը լուծելու իր կարողությունն ու արդյունավետությունը ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա Մոսկվան առաջարկում է աստիճանաբար գործել և չպարտադրել որևէ հայտարարություն։

Արևմուտքում Ռուսաստանին մեղադրում են կովկասյան հակամարտությունը լուծելու մենաշնորհային իրավունքը չկիսելու ցանկության մեջ։ Բայց, ինչպես գիտենք, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, Ռուսաստանը ներկայումս տարածաշրջանում բացառիկ խաղացող չէ և ստիպված է գործել արագ փոփոխվող հանգամանքներին համապատասխան, որոնք երբեմն հեռու են իր համար բարենպաստ լինելուց։

- Կարո՞ղ է իրավիճակը Ուկրաինայում որևէ ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

-Կարծում եմ դա արդեն իսկ կա: Ցանկացած բան, որը  մեկնաբանվում է որպես Ռուսաստանի թուլություն, բավականին հստակ ընկալում և հաշվի են առնվում ոչ միայն Կովկասում, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքում։ Եվ այդ մշտական ​​մեղադրանքները ռուս խաղաղապահների և տարածաշրջանում ռուսական ներկայության հասցեին, որոնք տեսնում ենք թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ փորձագետներից, ուղղակի վկայում են այն մասին, որ ձեր հարցին կարելի է դրական պատասխան տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Депутаты предлагают штрафовать и снимать баллы за громкую музыку в машине, а также выхлопы «спортивных» глушителейReuters: Возрастает риск новых столкновений между Арменией и Азербайджаном«Аякве»: Призываем ВС Армении усилить бдительностьFlydubai приостановила полеты в Россию, Армению, Азербайджан и еще ряд стран СНГWSJ: Израиль планирует проводить операцию в Иране две неделиСекретарь СБ Армении не отрицает предстоящую встречу Пашиняна и ЭрдоганаMehr: Над иранской мечетью Джамкаран подняли красный флаг местиСекретарь СБ Армении: Нападение Израиля на Иран является посягательством на его территориальную целостностьПашинян: Армения не ставит перед собой задачу разрыва отношений с РоссиейГлава МАГАТЭ заявил о своей готовности отправиться в Иран для оценки ситуацииКому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношение государственных органов? «Паст»Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – АрмениейВ одной из квартир Чамбарака произошел взрыв: Есть погибший и пострадавшийКатоликос: Я верю, что вместе с вами мы преодолеем это испытание без излишней эмоциональности и бунтаТрамп: Меня не беспокоит, что ситуация в Лос-Анджелесе может выйти из-под контроля военныхВ некоторых районах Лос-Анджелеса ввели комендантский часКитай оценил ход переговоров с СШАСтипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб Тадевосян
Самое популярное