Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բահամյան Կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոի օր (ազգային ուտեստ):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870- ծնվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877-ավարտվել է ռուսական զորքի կողմից իրականացրած Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:

1937- ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը:

1953- ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:

1967–ծնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը։

1996– վախճանվել է հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2003-նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:

2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2010- «Ժառանգություն» կուսակցությունում կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը: Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012– թողարկվել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան - Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019-Հայաստանն որոշ ժամանակով հայտնվել է էներգետիկ կոլապսի մեջ․ հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն, ապա Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղևորներին տարհանել են։

2020-վախճանվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499-Վասկո դը Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավն երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով աշխարհում առաջին շուրջերկրյա նավարկությունը:

1547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրած վերջին դուելը:

1561-վախճանվել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր Ռուստամ փաշան:

1584- վախճանվել էՆասաուի կոմս, Օրանի արքայազն  Վիլհելմ Լռակյացը:

1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս և Հայրենական պատերազմի հերոս Բագրատիոնը:

1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անդրե Մարի Ամպերն, որի  պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1873-ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր Բոնչ-Բրունևիչը:

1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1908 –հոլլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսն առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:

1925-սկսվել է դատն իր դասերին Դարվինի ուսմունքն արտահայտող ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել «Կապկային դատավարություն» անվանմամբ:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:

1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում ափ է իջեցվել անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողքն ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են:

1957- ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ «Գորոդոկ» երգիծական հաղորդման հաղորդավար Յուրի Ստոյանովը:

1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել են շուրջ 250 գյուղացի:

2006 –վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное