Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի նախաձեռնությունն ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության. Ալիևը հարձակում է սկսել Փարիզի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  վերջին շրջանում Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք նախկինում բնութագրվում էին որպես գործընկերային, նկատելիորեն վատթարացել են։ Ավելին, նկատվում է երկու երկրների հարաբերությունների հետագա դեգրադացիայի միտում, ըստ էության նրանք վերածվել են հակառակորդների։

Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 5-ին ելույթ է ունեցել Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում։ Այդ ելույթը աչքի է ընկել ժամանակակից Ֆրանսիայի հասցեին  քննադատությամբ։

Այսպիսով, Ալիևը սկսել է լուրջ մեղադրանքով. «Ադրբեջանը խիստ մտահոգված է նեոգաղութատիրության աճող միտումով։ Ապագաղութացման գործընթացի արդյունքում ստեղծված Չմիավորման շարժումը պետք է վճռականորեն պայքարի անցյալի այդ ամոթալի ժառանգության դեմ և նպաստի դրա ամբողջական վերացմանը։ Նեոգաղութատիրության քաղաքականությունը դեռ շարունակող երկրներից մեկը Ֆրանսիան է։ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կառավարած տարածքները ֆրանսիական գաղութային կայսրության տգեղ մնացորդներն են: Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և այլ ժողովուրդների իրավունքները»:

Նեոգաղութատիրության մեղադրանքը շատ լուրջ է: Այսինքն գոնե խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որ Ֆրանսիան տարածքային կորուստներ կրի Եվրոպայից դուրս։

Դրանից հետո Ադրբեջանի նախագահն էլ ավելի կոշտ մեղադրանք է հնչեցրել Հինգերորդ Հանրապետության հասցեին նշելով. «Մոտ 1,5 միլիոն ալժիրցի սպանվել է Ֆրանսիայի տիրապետության տակ տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ։ Ալժիրցի ազատամարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում որպես ռազմավար։ Դա ցինիկ ու զզվելի է: Մենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջում ենք Ալժիրին հանձնել իր հերոսների աճյունները»։

Չխորանալով անցյալի մեջ նշենք, որ Ալժիրում հակաֆրանսիական տրամադրությունները ներկայումս շատ ուժեղ են: Ալժիրցիներն այնքան են ատում նախկին մեգապոլիսը, որ պատրաստ են համագործակցել ցանկացած այն երկրի, եթե նա դեմ է Ֆրանսիային: Դա էլ հեշտությամբ օգտագործվում է այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանը նույնպես դրական միտումներ ունի Ալժիրի հետ հարաբերություններում։

Հետո Ալիևը որոշեց ավելի զարգացնել նեոգաղութատիրության գաղափարը. «Ֆրանսիան, կեղծ դիրքորոշվելով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում նեոգաղութատիրության Ֆրանսիայի աղաղակող քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասի տարածաշրջանում աջակցելով հայկական անջատողականությանն Ադրբեջանի, Ղարաբաղի»։

Նշենք, որ Մալիում և Բուրկինա Ֆասոյում ֆրանսիական ազդեցության նվազումը տեղի է ունեցել Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության մասին Ալիևի հայտարարություններին, ապա այնտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Ֆրանսիան Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է։ Պատմականորեն մեծ հայկական սփյուռք է ապրում Ֆրանսիայում, որը ձևավորվել է, ի դեպ, մեկ այլ ցեղասպանության հետևանքով, որի մասին Իլհամ Ալիևը նախընտրում է չխոսել: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում Ֆրանսիայի նկատմամբ վերաբերմունքի լուրջ վատթարացում սկսվեց 2020 թվականի ամռանը՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից քիչ առաջ։ 44-օրյա պատերազմից հետո Փարիզի և Բաքվի հարաբերություններն էլ ավելի վատացան։ Դա պայմանավորված էր նրանով, որ Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացներում Ֆրանսիան դադարել էր չեզոքություն պահպանել և սկսել է հանդգնորեն թեքվել դեպի Հայաստան։ Դրա ապոթեոզը 2022 թվականին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած երկու բանաձևերն էին, որոնք կոչ էին անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Պաշտոնական Բաքվին դուր չեն եկել նման քայլերը, քանի որ Ադրբեջանում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հայտարարություն ու մեկնաբանություն ընկալվում է որպես միջամտություն իր ներքին գործերին և երկրի տարածքային ամբողջականության խախտում։ Ադրբեջանում ոչ պակաս զայրույթ է առաջացրել 2022 թվականի դեկտեմբերի սկզբին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆրանսիա կատարած այցը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատար անձի համբավ ունի։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ֆրանսիայի կողմից ձեռնարկված բոլոր այդ քայլերն անարդյունք էին։ Բաքուն հիանալի գիտեր, որ Ֆրանսիան օրինականորեն չի վիճարկի Ադրբեջանի ինքնիշխանությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացած տարածքի նկատմամբ: Փաստացի, 2023 թվականի հունվարին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն ինքը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մտադրության բացակայության մասին: Այդ դեպքում ինչու՞ Ֆրանսիայում երկու բանաձև ընդունվեց ու Հայաստանում ոգևորություն առաջացրեց:  Բացառապես Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու համար, որտեղ չգիտես ինչու կարծում են, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Մեծ Հայաստանի համար կպայքարեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի դեմ։ Փաստացի քանի դեռ ամերիկացիներն ու բրիտանացիները քաոս են ստեղծում տարածաշրջանում և առավելագույնս ուժեղացնում Ադրբեջանին, ֆրանսիացիները խաղում է «Հայաստանի բարեկամի» դերը փորձելով ստվերել և վարկաբեկել Ռուսաստանը հայերի աչքում։

Արդյունքում, ոչ առանց Ֆրանսիայի «օգնության», այսօր տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և համագործակցում է Ռուսաստանի հետ։ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանը ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանին հեռացնում է իրենից և ավելի է մոտենում Արևմուտքին, որն էլ, իր հերթին, չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներից և Կենտրոնական Ասիայի պաշարներին հասնելու նպատակից: Բացի այդ, այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր քիչ թե շատ լուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, այլ ոչ թե Ռուսաստանում։ Այդ ֆոնին Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի նախկին գործողություններն ու հայտարարություններն Ադրբեջանի համար ցավալի թյուրիմացություն են թվում, որոնք պահանջում են անհապաղ չեզոքացում։

Իսկ ընդհանրապես, թվում է, թե Ֆրանսիան վաղուց է դադարել  բարեկամ երկիր լինել Ադրբեջանի համար։ Ունենալով Մեծ Բրիտանիան և Թուրքիան որպես դաշնակիցներ, Ադրբեջանը կարող է սպառնալ Ֆրանսիային, որը ոչինչ չի կարող անել անդրկովկասյան այդ երկրի դեմ։ Իզուր չէ, որ Ադրբեջանը նպատակաուղղված հարաբերություններ է հաստատել Ֆրանկոֆոնիայի երկրների հետ դրանով իսկ Փարիզին զրկելով իր դաշնակիցների աջակցությունից։

Բացի այդ, հիմա եկել է այն պահը, երբ պաշտոնական Բաքուն կարող է չվախենալ պատժամիջոցներից։ Ընդհակառակը, ոչ միայն Արևմուտքն ու Ռուսաստանը, այլ նաև Իրանը, որի հետ Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին հավասարակշռվում են առճակատման եզրին, ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի հետ տարաձայնությունները տնտեսական և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Դրա օրինակն է հուլիսի 5-ին Բաքվում Ալիևի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի բանակցությունները։ Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի համար Ադրբեջանի տնտեսական արժեքն է թույլ տալիս Ալիևին նպատակաուղղված շարժվել դեպի նախանշված նպատակը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումը։ Իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պատրաստակամորեն զիջումների է գնում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում։ Եվ Փարիզին այդ ամենը ձեռնտու է։

Ֆրանսիան, որը կորցնում է իր ազդեցությունն Աֆրիկայում, ոչինչ չի կարող առաջարկել Անդրկովկասին, բացի Ռուսաստանին տարածաշրջանից, ավելի ճիշտ՝ Հայաստանից դուրս մղելուց։ Այս իրավիճակում Ալիևը ճիշտ ժամանակ է ընտրել հակաֆրանսիական արշավի համար, քանի որ Ռուսաստանը և Իրանը նույնպես դեմ չեն Անդրկովկասում Ֆրանսիայի ազդեցության նվազեցմանը։ Չմոռանանք, որ Ֆրանսիան նաև Ռուսաստանի և Իրանի համար է անբարյացակամ երկիր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношение государственных органов? «Паст»Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – АрмениейВ одной из квартир Чамбарака произошел взрыв: Есть погибший и пострадавшийКатоликос: Я верю, что вместе с вами мы преодолеем это испытание без излишней эмоциональности и бунтаТрамп: Меня не беспокоит, что ситуация в Лос-Анджелесе может выйти из-под контроля военныхВ некоторых районах Лос-Анджелеса ввели комендантский часКитай оценил ход переговоров с СШАСтипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную технику
Самое популярное