Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կանացի տաբատ

ՖՈՏՈ

Ժամանակակից տաբատներն անփոխարինելի տարր են կանանց և տղամարդկանց զգեստապահարանում։ Հարմարավետությունը, կրելու հեշտությունը, ինչպես նաև տարբեր վերնազգեստների հետ համադրվելու հնարավորությունը տաբատներին ավելի ու ավելի հայտնի են դարձնում: Տաբատը համարվում է հագուստի տարր, որը ծածկում է մարմնի ստորին հատվածը, մասնավորապես յուրաքանչյուր ոտքը առանձին։ Դրանք կրում են գոտկատեղի և կոնքերի հատվածում, կարելի է ամրացնել կախոցներով, ժապավեններով կամ գոտիով։ Բայց թե ում համար է ստեղծվել առաջին տաբատը՝ տղամարդու, թե կնոջ, պատմաբանները դեռ չեն կարող ճշգրտությամբ ասել։ Թուրքերենից թարգմանված «շալվար» բառը նշանակում է «կրկնակի կիսաշրջազգեստ», սակայն տղամարդիկ սովոր են մտածել, որ շալվարը բացառապես իրենց զգեստապահարանից է։

Ինչ է հագնում, կանանց դասական ուղիղ շալվար.
Մոտ երեսուն դարի պատմություն ունեն Հյուսիսարևմտյան Չինաստանի Յանգայ գերեզմանատան պեղումների ժամանակ հայտնաբերված առաջին տաբատները, բայց պարզ չէ, թե դա տղամարդու է, թե կնոջ: Հռոմում կնոջը տաբատ կրելը խստիվ արգելված էր, իսկ անհնազանդներին խիստ պատիժ էր սպասվում։ Արևելքում տաբատները հայտնվել են հարեմի շալվարների տեսքով, որոնք կրում էին բացառապես զգեստների տակ։ Դրանք պետք է ամբողջությամբ ծածկեին ոտքերը։ Եվրոպայում տաբատն ի սկզբանե եղել է կանանց ներքնազգեստ, որոնց անվանում էին պանտալոն: Նրանք իրենց անունը ստացել են իտալական Պանտալեոնե կատակերգության կերպարից, ով կիպ տաբատ էր կրում։ Բայց պատերազմի տարիներին կանայք պետք է մտածեին ոչ թե գեղեցկության, այլ նաև հարմարության մասին։ Եվ կանայք ստիպված էին տաբատ և կոմբինեզոն կրել։ Տաբատը դարձել էր ոչ թե մոդայիկ տարր, այլ անհրաժեշտություն կանաց կողմից տղամարդկանց աշխատանք կատարելու ժամանակ։ Պատերազմից հետո կանայք շարունակեցին տղամարդկանց հագուստները վերցնել, ինչը վկայում էր սեռերի հավասարեցման մասին։ Իսկ որոշ ժամանակ անց էլ կանայք կարողացան լիովին գնահատել տղամարդկանց հագուստի առավելությունները, և կանացի զգեստապահարանում հայտնվեցին ոչ միայն տաբատներ ու կոմբինեզոններ, այլ նաև սմոքինգներն ու բրիջիները։

Կանանց դասական տաբատներ
Առաջին կինը, ով հրապարակայնորեն առաջարկեց կիսաշրջազգեստները, զգեստներն ու գուլպաները փոխարինել հարմարավետ տաբատներով Ամելիա Բլյումերն էր: Իսկ շնորհիվ հայտնի Գաբրիել Բոներ Շանելի, ով հսկայական ազդեցություն է ունեցել նորաձևության զարգացման վրա, տաբատները դարձել են կանանց էական ատրիբուտ։ Կանացի էլեգանտ տաբատների և բաճկոնների մասսայականացումը եղել է բացառապես Շանելի շնորհիվ։ Նա ստեղծել է հարմարավետ և գեղեցիկ հանդերձանք, որը ցանկացած կնոջ ստիպում է իրեն գեղեցիկ զգալ: Նաև տաբատի հանրաճանաչության վրա մեծ ազդեցություն են ունեցել կինոյի ու թատրոնի դերասանուհիները։ Սառա Բերնհարդը պարբերաբար տաբատ էր կրում թատրոնի բեմում, իսկ Մարլեն Դիտրիխը տաբատ ու բաճկոն էր կրում ոչ միայն կինոյում, այլ նաև առօրյա կյանքում։ 1930 թվականին «Մարոկկո» ֆիլմում Մառլենը հայտնվեց տղամարդու կերպարով՝ սմոքինգով և տաբատով, ինչը մեծ հետաքրքրություն և վեչեր առաջացրեց հանրության մեջ։ Դրանից մի քանի տարի անց նա արդեն հաճախ էր հայտնվում Շանելի  էլեգանտ տաբատ կոստյումներով։ Արդյունքում 1965 թվականին տաբատի ավելի շատ մոդելներ կային, քան կիսաշրջազգեստների։ Իսկ նոր ոճերի, օրինակ հիպիների ի հայտ գալը կանանց հնարավորություն տվեց ընտրել իրենց համար ավելի հարմար տարբերակ։
Սակայն, չնայած աճող ժողովրդականությանը, տաբատներով կանանց շարունակում էին թույլ չտալ լինել բազմաթիվ պետական ​​հաստատություններում: Իսկ 1966 թվականին Իվ Սեն Լորանի շքեղ հավաքածուն հանգեցրեց մեծ վեճի հասարակության մեջ, քանի որ նա առաջինը հավասարեցրեց իգական և արական նորաձևությունները: Հավաքածուի թողարկումից հետո գրեթե բոլոր աղջիկները մեծ հաճույքով և ոգեշնչված սկսեցին տաբատ կրել, չնայած այն բանին, որ դրանք արգելված էին բոլոր ուսումնական հաստատություններում։ Նորաձևության պատմության մեջ հսկայական ներդրում է ունեցել նաև ֆրանսիացի Պոլ Պուարեն։ Նրա շնորհիվ հայտնվեց «Կոնֆուցիական թիկնոցը», կազմվածքը գրկող տունիկան և, իհարկե, տաբատ- կիսաշրջազգեստը։ Բայց քանի որ նման նորույթը բողոքի փոթորիկ էր առաջացրել, միայն թույլ սեռի ամենահամարձակ ներկայացուցիչներն էին համարձակվում այն կրել։ Ժամանակի ընթացքում նման հանդերձանքը գնահատվեց հասարակության կողմից, ինչը թույլ տվեց կանանց ավելի ազատ կրել տաբատներ:
Նորաձևության աշխարհում որոշիչ ներդրումն էր նաև Ջորջիո Արմանիի կողմից գործարար կանանց համար կոստյումների ստեղծումը։ Նրա ստեղծած տաբատով կոստյումը դարձավ հաջողակ գործարար կնոջ խորհրդանիշ։ Այդ ժամանակվանից տաբատները կանանց համար արդեն ամոթալի բան չեն համարվում, այլ ընդհակառակը, իրենց արժանի տեղն են զբաղեցնել կանացի զգեստապահարանում։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное