Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 02 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ադրբեջանական կինոյի օր, Գայանա՝ Ազատության օր, Կոստա-Ռիկա՝ Սուրբ Կույսի օր, Բելոռուս՝ Դեսանտայինների օր, Ռուսաստան՝ Օդային դեսանտի օր, Սերբիա՝ Ավիացիայի օր, Ուկրաինա՝ Բոլոր սերունդների զոհված դեսանտայինների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809 – վախճանվել է հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը:
1851 – ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշան:
1862 - թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել  Զեյթունը: Լեռնականներն խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացել են հակահարված տալ թշնամուն: 
1922 – ծնվել է հայկական ծագումով հունգարացի դերասան Գաբրիել Արկալիյան: 
1927 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան Փոլ Գարաբեդյանը:
1939 – ծնվել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
1944 – ծնվել է ծաղրանկարիչ Գուրգեն Գալստյանը:
1945 —ծնվել է  հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
1987 – ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
1988- Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա. Խ. Վեզիրովի և Ս. Գ. Հարությունյանի հանդիպումը Ա. Ի. Վոլսկու մասնակցությամբ:
2001– ամերիկահայերի  System of a Down երգչախումբը թողարկել է իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։
2007- Հայաստանի կառավարությունը որոշել է Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:
2010-Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:
2012-տեղի է ունեցել վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։
2013 – վախճանվել է կինոյի և թատրոնի  դերասան Ազատ Գասպարյանը:
2016- դատարանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար երկու ամսով կալանավորել է Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին:
2017-Գասպարին դարձյալ պառկել է ի պաշտպանություն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամի:
2019- պայթյուն է որոտացել Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով։
2021- 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում ընդդիմության բացակայությամբ 71 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» Ալեն Սիմոնյանին ընտրվել է ՀՀ ԱԺ խոսնակ:
- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
- Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։ Պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։ Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 338-Հերոնեիի մոտ մակեդոնական արքա ֆիլիպ 2-րդը իր 30 հազարանոց բանակով ջախջախել է Աթենք և Բեոտի քաղաքների 30 հազարանոց զորքը: 
մ.թ.ա. 216– Կաննեի ճակատամարտում Կարթագենի զորահրամանատար Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախել են  հռոմեացիներին:
մ.թ.ա.47-Հուլիոս Կեսարը ջախջախելով բոսպորական թագավոր Ֆարնակ 23-րդին սենատին է ուղարկել  «եկա, տեսա, հաղթեցի» հաշվետվական նամակը:
1100- որսի ժամանակ հանելուկային կերպով զոհվել է անգլիական թագավոր Վիլհելմ 2-րդ Շիկահերը:
1589 –վախճանվել է  Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդը:
1610 – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերել է Հուդզոնի ծոցը, համոզված լինելով, որ ինքը Հյուսիսային ուղով մտել է Խաղաղ օվկիանոս։
1776- Կոնտինենտալ կոնգրեսում կայացել է Անկախության հռչակագրի ստորագրման արարողությունը: Այդպիսով դե-յուրե ամրագրվել է նոր երկիր՝ ԱՄՆ-ի առաջացումը: 
1790 - ԱՄՆ-ում անց է կացվել առաջին մարդահամարը:
1799 –վախճանվել է օդապարիկը հայտնագործած Մոնգոլֆյե եղբայրներից կրտսերը Ժակ-Էտյենը:
1802 –հանրաքվեով Նապոլեոնը նշանակվել է Ֆրանսիայի ցմահ կոնսուլ: 
1903 – Մակեդոնիայում ապստամբություն է սկսվել Թուրքիայի դեմ։
1922 – վախճանվել է ամերիկացի գյուտարար  Ալեքսանդր Բելլը:
1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվել է Գերմանիայի ֆյուրեր:
1945– ավարտվել է Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ապագային վերաբերվող  հարցերը: 
1972– Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարել են, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:
1976 – վախճանվել է գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրից Լանգը:
1990 - Իրաքը ներխուժեց Քուվեյթ
1996 –Ռուսաստանում իրականացվել է վերջին մահապատիժը, գնդակահարվել է 11-ամյա Սերգեյ Գոլովկինին սպանողը:
1997–վախճանվել է գերմանացի գրող, մանկագիր Ջեյմս Քրյուսը:
2011-վախճանվել է սովետական և ռուսական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Անդրեյ Կապիցան:
2020- մասնավոր ընկերության կողմից ստեղծված SpaceX Dragon 2 տիեզերանավը առաջին անգամ տիեզերք թռիչելուց հետո հաջողված վայրէջք է կատարել: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное