Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…սխտոր

ՖՈՏՈ

Սխտորի հայրենիքը Կենտրոնական Ասիան է: Այն մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Հնդկաստանում, քանի որ այդ երկրներում չէին վախենում ուժեղ հոտերից:

Իսկ Հին Չինաստանում սխտորն ուներ կողմնակի օգտագործում, որն արդեն իսկ ծանոթ է շատերին վամպիրների մասին պատմություններից: Ենթադրվում էր, որ սխտորը վախեցնելու է չար ոգիներին թաղման արարողության ժամանակ:

Հոմերոսյան հերոսների մասին միանգամայն ճշգրտորեն հայտնի է, որ Աքիլլեսը, Ագամեմնոնը և խորամանկ Ոդիսևսը կապ են ունեցել սխտորի հետ, քանի որ  սխտորի տտիպ բույրը Իլիականում և Ոդիսականում խառնված է եղել արյան հոտին:

Սխտորի 8 հրաշագործ հատկություն - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դրանից ավելի ուշ ժամանակներում, հին հույն մարզիկները ծամում էին սխտոր մրցույթներից առաջ, որը այն ժամանակ համարվում էր «դոպինգ» և պատժվում էր: Միջնադարում եվրոպացի գյուղացիները սխտորով համեմում էին աղ դրած տավարի միսն ու ծովատառեխը, իսկ ռուս գյուղացիները կատակով ասում էին. «Սխտոր և բողկ, այդ կերպ որովայնը պնդվում է»: Այդ ժամանակներում սխտորով ախտահանումը շատերին է փրկել ստամոքսային հիվանդություններից: Սխտորի հաշվին կա նաև մի ակնհայտ սխրանք. 1720 թվականին սխտոր-քացախ դաշինքով փրկվել են հազարավոր մարսելցիներ (Ֆրանսիա)՝ կանխվել է ժանտախտի համաճարակի տարածումը:

Հին հռոմեացիները, ինչպես հին եգիպտացիները, սխտորն օգտագործել են որպես համեմունք որսի մսի և ձկան կերակրատեսակների համար, դրանից պատրաստել են սուսներ և աղցաններ և այն ավելացրել տարբեր ճաշատեսակների մեջ:

Նվաճելով Եվրոպան հռոմեացիներն այն նվաճել են նաև սխտորի համար. տեղական բնակչությունը լեգեոներներից արագ ընդունել է սխտոր օգտագործելու սովորույթը:

Ներկայումս սխտորը կարելի է գտնել ինչպես շվեդների, այնպես էլ էսկիմոսների սննդակարգում: Բայց, իհարկե, սխտորը ավելի համապատասխան է արևելյան ուտեստներին, իսկ հյուսիսային երկրների տնային տնտեսուհիները, լսելով սխտորի բուժիչ հատկությունների մասին, ոգևորության պոռթկումից շտապել են այն ավելացնել անխտիր բոլոր ուտեստների մեջ:

Ինչպես օգտագործել սխտորը և խուսափել տհաճ հոտից - Shabat.am

Ճիշտ է, սխտորի նկատմամբ հետապնդումներ շատ են եղել: Անցյալ դարի խոհարարական գրքերը հաճախ են  հեգնանքով հիշատակում այն: Անգլիայի սննդին վերաբերվող ներկա երեք հիմնական գրքերում սխտորի մասին խոսք չկա, կարծես այն այնտեղ չեն էլ ուտում: «Այս բույսի հոտը, - գրել է անցյալ դարի անգլիացի հայտնի խոհարարներից մեկը, - վիրավորական է համարվում: Սոխազգիների ամբողջ ընտանիքից սխտորը համարվում է ամենասուրը: 1548 թվականին սխտորը հասել է Բրիտանիա Միջերկրական ծովի ափերից, որտեղ այն առատորեն աճեցվում էր: Մայրցամաքում այն օգտագործվում էր առանց որևէ սահմանափակման, հատկապես Իտալիայում: Ֆրանսիացիները դա ավելացնում են ուտեստների մեջ»: Սկզբնական վիկտորիանական դարաշրջանում արտահայտված այս կարծիքից կարելի է հասկանալ. սխտորը դժոխքի ծնունդ է:

Սխտորը՝ որպես դեղամիջոց

Այնուամենայնիվ մայրցամաքից Անգլիայում դրա հայտնման ամսաթիվը վերցվել է ոչ մի տեղից: Անգամ անգլերեն «գարլիկ»՝ «սխտոր» բառը  հայտնվել է դեռ այն ժամանակներից, երբ անգլո-սաքսոնների ցեղերը ջարդում էին բրիտանացիների կելտական ցեղերին: Վայրի սխտորը դարեր շարունակ աճել է անգլիական եկեղեցու բակերում, և ենթադրվում էր, որ պարանոցին գցած սխտորի ուլունքները վանում են դևերին ու վամպիրներին: Ամենայն հավանականությամբ Անգլիայում սկսել են սխտոր աճեցնել 16-րդ դարից: Իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներում սխտորի անուններում լատիներենի արձագանք է հնչում: Իսկ Ֆրանսիայում ամեն ինչ այլ է:

Սխտորի թագավորության ճանաչված մայրաքաղաքը Գասկոնիայի Սեն-Քլեր քաղաքն է: Ամեն հինգշաբթի՝ հուլիսից հունվար, առավոտյան Սեն-Քլերում տոնավաճառ է բացվում, որտեղ կա ցուցադրվող միայն մեկ ապրանք՝ սխտոր, իհարկե բազմաթիվ տեսակների: Մրցակցությունը մեծ է, յուրաքանչյուրն է գովում իր արտադրանքը, անգամ  ձգտում են այն ավելի օրիգինալ կերպով դասավորել: Այնտեղ ամեն օր վաճառվում է մոտ հիսուն տոննա սխտոր, իսկ ամռանը անգամ հարյուրից ավելի: Տոնավաճառի գլխավոր հպարտությունը տեղական սխտորն է, որը աշխարհի լավագույն տեսակներից մեկն է: Սխտորն այդ քաղաքում ուտում են տարբեր ձևերով, բայց ավելի շատ հնաոճ եղանակով. պարզապես այն քսում են մի կտոր հացի վրա, իսկ անգամ եթե տապակում են, ապա թեթևակի համարելով, որ ինչքան հում է սխտորը այնքան համեղ է: Տոնակատարությունների ընթացքում քաղաքաբնակներին լուրջ դասախոսություններ են կարդացվում սխտորի պատմության և դրա մշակման ավանդույթների վերաբերյալ: Եվ դրա կողքին, հրապարակներում, տիկնիկային ներկայացումները կրկնօրինակում են այդ ամենը: Ռուսաստանում սխտորը հայտնվեց էպիկական ժամանակներում՝ մոտավորապես 9-րդ դարում: Եվ ոչ թե արևմուտքից, այլ հարավից՝ Բյուզանդիայից: Եվ արագորեն տարածվել է. «Սխտորով ամեն ինչ համեղ է. Մի ծամիր, կուլ մի տուր, պարզապես բարձրացրու հոնքերդ»:

Нет описания.

Կ․ Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное