Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկից շուրջ 1,6 մլրդ գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի

ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների  քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առեւտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաեւ դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման եւ ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռեւս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել:

Ավելին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաեւ հարազատ եղբորը եւ վերջինիս ընկերոջը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մի քանի տասնյակ հափշտակությունների բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությանը մասնակից եւս ութ անձի ինքնությունը, վերջիններիս կողմից ՀՀ ողջ տարածքում առկա բանկոմատներից յուրաքանչյուրի կողմից հափշտակված գումարի չափը, հափշտակության մեխանիզմները, ինչպես նաեւ՝ խմբի անդամների, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:

Այսպես, «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները, բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետի, անվտանգության աշխատակցի եւ հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի հետ խմբի կազմում, բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու եւ ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելու ժամանակահատվածում, իրենց վստահված, բանկոմատների լիցքավորման համար նախատեսված 1000, 5000, 10000 եւ 20000 անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներով լիցքավորված դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնախես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ, որից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:

Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հափշտակությունները կատարվել են բանկոմատի համակարգչում մուտքային տվյալների փոփոխման, բանկոմատի լիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս մուտքագրման, բանկոմատի ապալիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս վերադարձման (դրամարկղ մուտքագրման), բանկոմատի համակարգչում նախնական տվյալների ջնջման եւ այլ տվյալների մուտքագրման միջոցով, ինչպես նաեւ առկա են նշված սխեմաներով նկարագրված գործողությունների համակցությամբ դրվագներ: 

Այնուհետեւ, որպեսզի  հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական եւ անշարժ գույքեր:

Միաժամանակ, վերջինիս եղբայրը, հաստատապես տեղյակ լինելով եղբոր կողմից հանցավոր գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով գումարներ ձեռք բերելու մասին, այդ գումարների ծագման աղբյուրը եւ պատկանելությունը թաքցնելու նպատակով,  իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետեւ իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին եւ բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի անվտանգության աշխատակցին՝ 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով, բանկի աշխատակցի եղբորը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»
Самое популярное