Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ստրուկների առևտրի և դրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր, Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր, Ուկրաինա՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:

1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:

1908– ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:

1910 –ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:

1938 –ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:

1947 —վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):

1990- Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։  

1991- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25-եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքին, որտեղ պատսպարված են եղել Մարտակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ:

- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:

1993 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1999 – Երևանում բացվել են Համահայկական Առաջին խաղերը։

2002- Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: 

2004- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:

2007- Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

2011- Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:

2016-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:

2018- Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխն է մեկնել հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:

2021-Վերաքննիչ դատարանը բեկանել է պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։

2022- Երեւանի Հանրապետության հրապարակում կայացել է «Անկախության շարժման» Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կազմակերպած Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

93 —վախճանվել է հռոմեական զորահարամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:

476 —Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:

1303 – Լոնդոնում մահապատժի է  ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջսիրտը» ֆիլմը։

1552 —ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը:

1631 —վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը: 1754 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:

1806 –վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:

1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:

1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:

1866 —կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավտրո-պրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի Վենետիկն անցել է Իտալիային:

1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը:

1913-Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:

1914 —Ճապոնական կայսրությունը պատերազմ հայտարարելով Գերմանիային մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչն արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադն առաջին անգամ ենթարկվել է մասսիվ ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը, որը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:

1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1991-Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակությունը:

-հիմնադրվել է համացանցը, աշխարհում առաջին անգամ բացվել է մուտքը վեբ-սերվերին բոլորի համար:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное