Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բռնցքամարտ

ՖՈՏՈ

Բռնցքամարտը հնագույն մարզաձև է։ Բռնցքամարտի առաջին պատկերներն արվել են շումերական քարանձավում մ.թ.ա. 3000 թվականին: Եգիպտական բարիե​​ռելիեֆի վրա, որը թվագրված է մ.թ.ա. 2000 թվականով, պատկերված է ոչ միայն ձեռնամարտ վարող երկու մարդ, այլ նաև հանդիսատեսներ։ Բռնցքամարտը մեծ ժողովրդականություն է ունեցել Հունաստանում։ Դեռ մ.թ.ա. 688 թվականին այդ մարտարվեստը ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Այն ժամանակվա կանոններն արգելում էին հարվածել մարմնին, թույլատրվում էր հարվածել միայն գլխին։ Հին բռնցքամարտում ռաունդներ չեն եղել, մենամարտը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ մարտիկներից մեկն ամբողջությամբ չի կորցրել գիտակցությունը կամ հրաժարվել է շարունակել մենամարտը։ Հին աշխարհի բռնցքամարտը կապ չի ունեցել տեխնիկայի և արագության հետ, նախապատվությունը տրվել է հարվածի ուժին։ Հաճախ այն ժամանակվա մենամարտերն ավարտվել են մարտիկի մահով։ Ձեռնոցներ չեն եղել, իսկ մերկ ձեռքերին դրված են  եղել կաշվե բարձիկներ՝ մետաղական ներդիրներով։

Այն ժամանակվա ամենահայտնի մարտիկներից է եղել Դիագորասը։
Ժամանակակից բռնցքամարտը հայտնվել է Անգլիայում 17-րդ դարում։ Բռունցքներով մարտի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1681 թվականով, իսկ 1689 թվականից սկսած մարտերը սկսել են կանոնավոր կերպով կազմակերպվել: Ի սկզբանե ձեռնոցներ չեն եղել, դրանք օգտագործվել են միայն մարզումների ժամանակ։ Մարզիկները բռունցքներով կռվել են հատուկ հարթակում, որը իրենից ներկայացրել է պարաններով շրջապատված հատուկ ասպարեզ: Եղել են դատավորները, եթե բռնցքամարտիկներից մեկը հարված էր բաց թողնում և ընկնում, ապա դատավորը 30 վայրկյան ժամանակ էր տալիս ուշքի գալու համար։ Եթե ​​բռնցքամարտիկը չէր կարողանում վերականգնվել նոկդաունից հետո, հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվում էր մյուսին: Այն ժամանակ մարտերը բավականին կոշտ էին, մենամարտը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնցքամարտիկներից մեկը ամբողջությամբ չէր կորցնում  մարտունակությունը։ Բայց չնայած դրան, կային կանոններ, որոնք կարող էին հանգեցնել բռնցքամարտիկի որակազրկմանը։ Գոտիից ներքև հարվածելն արգելված էր, չէր կարելի հարվածներ հասցնել, եթե հակառակորդը ծնկաչոք էր, արգելված էր կառչումներ ու պահումներ կատարել։ Թեև Անգլիայում առանց ձեռնոցների մարտերը տարածված էին, բայց իշխանությունները դեմ էին նման մրցումներին։ Մերկ ձեռքերով մարտը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով, բացի դա տաքացած երկրպագուները կարող էին կռիվ սկսել միմյանց միջև: Պաշտոնական մարտ անցկացնելու համար պահանջվում էր տեղական իշխանությունների թույլտվությունը։ Այն դեպքերում, երբ թույլտվություն չէր ստացվում, մրցույթը տեղի էր ունենում մի որևէ հանգիստ ու ամայի վայրերում, ընդ որում դա համարվում էր հանցագործություն, որի համար կարելի էր բանտ նստել։
1719 թվականին Բրիտանիայի ամենաուժեղ մարտիկներից երկուսը՝ Ֆիգգը և Սաթոնն են հանդիպել ռինգում։ Պայքարը եղել է չեմպիոնի կոչման համար, և հաղթանակ է տոնել Ջեյմս Ֆիգգը։ Ֆիգգը ոչ միայն բռնցքամարտիկ էր, այլ նաև լավ սուսերամարտիկ։ Նա ամեն կերպ փորձում էր հանրահռչակել բռնցքամարտը, այն հասցնել Անգլիայի յուրաքանչյուր անկյուն և դրանից դուրս: Ֆիգգի բռնցքամարտի ակադեմիան ստեղծվել է 1722 թվականին։ Դպրոցում սովորեցնում էին բռնցքամարտի արվեստ, ինչպես նաև սուսերամարտ։ Դասերի համար վճարները շատ ցածր էին։  Հետագայում Անգլիացի բռունցքամարտիկ Ջեք Բրոտոնը, որը Ջեյմս Ֆիգգի հետևորդն է, 1743 թվականին կազմել է կանոնների ցանկ, որոնք հիմք են հանդիսացել բռնցքամարտի համար։ Հետո անգլիացի հայտնի բռնցքամարտիկ Նեդ Հենդը՝ Բրուտոնի սանը սահմանել է քաշային կարգերը, ինչպես նաև հարստացրել է բռնցքամարտի տեխնիկան նոր շարժումներով։
Բռնցքամարտի մեջ Էական փոփոխություններ են տեղի ունեցել 1867 թվականին: Քուինսբերիի մարկիզուհին լրագրող Ջոն Չեմբերսի հետ մշակել է նոր կանոնների մի շարք՝ բաղկացած 12 կետից։ Ռաունդները սկսել են տևել 3 րոպե՝ մեկական րոպե ընդմիջումներով, երկու մարզիկների բռնցքամարտի ձեռնոցները պետք է ունենային նույն քաշը, հանվել են կոշտ կոշիկները։ Ներդրվել է նաև բռնցքամարտիկներից մեկի ընկնելուց հետո 10 վայրկյան հաշվելու հայտնի կանոնը:
Բռնցքամարտը պրոֆեսիոնալ սպորտ է դարձել 1892 թվականին։ Այդ տարի ռինգում հանդիպել են Ջոն Քորբեթն ու Ջոն Սալիվանը։ 21-րդ ռաունդում նոկաուտով պարտություն է կրել Սալիվանը, ով մերկ ձեռքերով բռնցքամարտի աշխարհի վերջին չեմպիոնն էր։
1904 թվականին բռնցքամարտը դարձել է օլիմպիական մարզաձև, իսկ 1920 թվականից Օլիմպիական խաղերի կանոնավոր մասնակից։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное