Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հինադիր օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1943– ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:

1982 –վախճանվել է զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1988- Ադրբեջանի Աղդամի շրջանում մտցվել է հատուկ ռեժիմ և պարեկային ժամ: ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ցրել  «Ղարաբաղ» կոմիտեն, սակայն դա օգուտ չի տվել՝ շարունակվել են ցույցերը և գործադուլները:

1991- Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն:

2007- 10 տարվա լռությունից հետո խոսել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ  նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները հաջորդ տարին համարվում է շրջադարձային և բոլորը կանգնած են ճամփաբաժանին:

2008- հանդիսավորությամբ բացվել է երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը:

2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:

2013-պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

2015-Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:

2017- Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

2021-բողոքների պատճառով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և սահմանափակվել դասական երաժշտության համերգով:

2022-«Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է  ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրերի, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 19 –վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիյ Վերգիլիուս Մարոնը:

1217 – գերմանացիների և էստերի միջև Վիլյանդի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ, որը ամենակարևոր ճակատամարտերից մեկն է գերմանացիների կողմից ուժով էստերին հնազանդեցնելու պատերազմում:

1348 –Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:

1558 –վախճանվել է  Սրբազան Հռոմեական կայսրություն կայսր Կառլոս 5-րդը:

1576 -վախճանվել է իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղաբախշ Ջերոլամո Կարդանոն:

1791– ծնվել է հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Իշտվան Սեչենյին:

1792 –Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:

1799 –սկսվել է Սովորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:

1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս , էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին:

1832 –վախճանվել է  շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը:

1840 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուրադ 5-րդը:

1842 –ծնվել է  Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը:

1860– վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1866 –ծնվելէ  անգլիացի լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):

1866 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:

1898 –թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունն ավարտելով Ռեֆորմների 100 օրը:

1921– Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561, և ավելի քան 1500 մարդ վնասվածք են  ստացել:

1934-թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3036 մարդ։

1936 —ծնվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:

1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2558 հրեա։

1964 —Մալթան անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից:

1947– ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:

1950 –ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:

1951 –ծնվել է Չեչենական հանրապետության 3-րդ նախագահ Ասլան Մասխադովը:

1953– կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:

1981 - Բելիզը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:

1993- վրաց-աբխազական պատերազմի ժամանակ աբխազների կողմից խփվել է լրագրողներով բեռնված (այդ թվում ռուս) Ту-134 ինքնաթիռը:

2004– սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ–ում սկսվել է մասնակի մոբիլիզացիա, նման բան վերջին անգամ Ռուսաստանում եղել էր 1941 թվականին:  

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное