Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ծաղկեպսակ գլխադիր

ՖՈՏՈ

Ծաղկեպսակը շատ ժողովուրդների մոտ վաղուցվանից է ավանդական զարդարանք եղել, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել այդ պսակագործության ավանդույթը և ինչ նշանակություն է կրել հագուստի այդ տարրը: 
Ծաղկեպսակը գլխազարդ է, ունի օղակի տեսք և բաղկացած է խոտաբույսերից, ծաղիկներից և տերևներից։ Դա հագուստի տարր է և այն կրում են գլխին որպես աքսեսուար։ Սովորաբար ծաղկեպսակներ կրելը կապում են սլավոնական ավանդույթի հետ, բայց այդ երևույթը բնորոշ էր նաև Հին Հունաստանի և Հռոմի ժողովուրդներին: Հին Հունաստանում ծաղկեպսակներ հյուսվում էին դափնու տերևներից, դրանք ծառայում էին որպես մրցանակ հաղթողի համար: Աթենացի աղջիկները ալոճենու պսակներ էին կրում: Եվ այդ գլխազարդի մեջ հյուսված խոտաբույսերի բաղադրությամբ կարելի էր իմանալ աղջկա կարգավիճակի ու այն դիրքի մասին, որին նա պատկանում էր։ Իսկ օրինակ, Լեհաստանում անանուխի տերևներից ծաղկեպսակը անմեղության խորհրդանիշ էր, իսկ սիսեռի պատիճը խորհրդանշում էր աղջկա ամուսնանալու ցանկությունը: Հռոմեացիների համար դափնեպսակը փառքի և զորության նշան էր: Փշե պսակը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր մահապատժի էին ենթարկվում։ Արաբները նարնջագույն ծաղկեպսակ էին նվիրում հարսնացուներին որպես պտղաբերության խորհրդանիշ։ Չինաստանում ձիթենու ծաղկեպսակը նախատեսված էր գրչի վարպետների համար:
Հնում ծաղկեպսակ հյուսելը իսկական ծես էր։ Սովորաբար դա անում էին միայն չամուսնացած աղջիկների համար։ Պսակագործը մի կին էր, ով զբաղվում էր ծաղկեպսակներ հյուսելով և վաճառելով։ Ավանդույթների համաձայն ծաղկեպսակը պետք է հյուսվեր որոշակի ժամի պահպանելով չափն ու ձևը, օգտագործելով անհրաժեշտ նյութերը և կիրառելով տարբեր տեխնիկա։ Պսակի կազմը կախված էր այն իրադարձությունից, որի համար այն պատրաստվել էր։ Օրինակ սլավոնների մոտ Կուպալայի օրերը տոնելու համար օշինդրից էին հյուսում ծաղկեպսակ չար ոգիներից պաշտպանվելու համար: Խոտաբույսերի բազմազանությունը, որոնք օգտագործվում էին հյուսելու համար, արոմաթերապիայի մի տեսակ էր, դրանք լավ տրամադրություն էին առաջացնում և նույնիսկ բուժում էին հիվանդությունները: Կուպալայի տոնը և օրիորդական ծաղկեպսակներ միավորված են մեկ այլ ավանդույթով; Հին ժամանակներից ի վեր, Իվան Կուպալայի գիշերը, աղջիկները իրենց ծաղկեպսակները դնում էին  ջրի վրա: Ըստ լեգենդի եթե ծաղկեպսակը խորտակվեր, ապա աղջկան դժբախտություն էր սպասվում, իսկ եթե ծաղկեպսակը լողեր, նա կամուսնանար։ Նաև ծաղկեպսակներ էին նետում ծառի վրա, և այն աղջիկը, ում ծաղկեպսակը մնար ծառին՝ շուտով կամուսնանար։ Տարբեր ծեսերից հետո գրեթե բոլոր ծաղկեպսակները ոչնչացվում էին, սակայն որոշները թողնում էին բուժական նպատակներով օգտագործելու համար։
Ծաղկեպսակը, ինչպես և գլխազարդը, աղջկա հարսանյաց զգեստի անփոխարինելի հատկանիշն էր, դա նոր կյանքի և սիրո խորհրդանիշն էր։ Նաև հարսնացուի հարսանեկան ծաղկեպսակը խորհրդանշում էր նրա մաքրությունը։ Ուստի կուսությունը կորցրած այրին կամ աղջիկը ծաղկեպսակ չէին կրում։ Բացի դա հնում հարսն ու փեսան ծաղկեպսակներ էին փոխանակեցին։ Ժամանակի ընթացքում ծաղկեպսակներ փոխանակելու ծեսը փոխարինվել է մատանիների փոխանակմամբ, որն այսօր այդքան տարածված է: Հարսանեկան ծաղկեպսակներ պահվում էին շատ երկար ժամանակ, տեղադրվում էին ամենահարգված տեղում: Երբ երեխան ծնվում էր երիտասարդ ընտանիքում, օրորոցում հարսանեկան ծաղկեպսակ էին դնում նրան չար ոգիներից պաշտպանելու համար: Ծաղկեպսակներ օգտագործում էին նաև թաղումների ժամանակ, երբ թաղում էին չամուսնացած երիտասարդներին։ Ավանդաբար նման ծաղկեպսակներ դրվում էին մահացածների գլխին: Ավանդույթի համաձայն բերքահավաքի վերջին ծաղկեպսակ էին հյուսում նաև եգիպտացորենի հասկերի մնացորդներից և այն դնում  առաջին գեղեցկուհու գլխին ու սկսում տոնել բերքի ավարտը։
Ժամանակի ընթացքում ծաղկեպսակներ պատրաստելու բնական նյութը սկսեց փոխարինվել արհեստական ​​նյութով՝ ավելի լավ պահպանման համար։ Այսօր ծաղկեպսակը բացառապես դեկորատիվ գլխազարդ է։ Այնուամենայնիվ, այն բավականին տարածված է։ Ժամանակակից աղջիկներն ավելի ու ավելի հաճախ են այն ներառում իրենց զգեստապահարանում և  դրանով իսկ վառ տպավորություն ստեղծոեւմ իրենց մասին։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное