Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …շաքար

ՖՈՏՈ

Ժամանակակից մարդու կյանքն առանց շաքարի հնարավոր չէ պատկերացնել։
Բայց մարդկությունը դեռ վստահորեն չգիտի, թե որ դարում են մարդիկ կարողացել շաքար ստանալ և որքան ժամանակ առաջ են սկսել այն օգտագործել սննդակարգում։ Ըստ գիտնականների շաքարավազի առաջացման պատմությունը սկսվել է Հնդկաստանից մ.թ.ա. ավելի քան 3000–ականներին: Սկզբից շաքարեղեգից են շաքար ստացել։ Այդ սննդատեսակի մասին ամենավաղ հիշատակումները նկարագրված են հնդկական հնագույն «Ռամայանա» էպոսում, իսկ շաքարավազն իր անունը ստացել է հնդկական «սախարա» բառից, որը թարգմանաբար նշանակում է քաղցր: Մերձավոր Արևելքում շաքարավազի մասին իմացել են մ.թ.ա 4-րդ դարի սկզբին, շնորհիվ արաբների, ովքեր այն բերել են Հնդկաստանից։ Առաջին անգամ զտված շաքարի արտադրության մեթոդը հորինվել է առաջին թխվածքաբլիթների հայրենիք Պարսկաստանում։ Պարսիկներն առաջինն են եղել, որ շաքարի հումքը՝ շաքարեղեգը մի քանի անգամ եփելով ստացել են ռաֆինացված շաքար: Որոշ ժամանակ անց պորտուգալացի և իսպանացի առևտրականներն ու ճանապարհորդներն են իմացել այդ քաղցր նյութի մասին։
Շաքարն ի սկզբանե չի կոչվել շաքար, այլ ցանկացած այլ բան՝ «քաղցրություն», «մեղր պատրաստված առանց մեղուների», «քաղցր աղ», «սպիտակ ոսկի» և այլն։
Եվրոպացիները շաքարեղեգի մասին իմացել են մ.թ.ա. 325 թվականին շնորհիվ մեծ նավագնաց և հետախույզ Նեարկի Հնդկական օվկիանոսով ճամփորդություններից հետո: Այնուամենայնիվ, այն ժամանակ դա լայն կիրառություն չի ստացել։ Միայն 7-րդ դարի սկզբին, երբ արաբները նվաճել են Ասիան և այդ բույսը բերել Միջերկրական ծով, շաքարը աստիճանաբար սկսել է գրավել մարդկանց սրտերը։ Բույսը հաջողությամբ ընտելացվել է Մեծ Նեղոսի և Պաղեստինի հովտներում: Որոշ ժամանակ անց շաքարեղեգը հայտնվել է Սիրիայում, իսկ հետո նվաճել է Իսպանիան և Հյուսիսային Աֆրիկան։ Շաքարի հանրահռչակման նոր փուլ է սկսվել 12–րդ դարում սիրիական և պաղեստինյան հողերում խաչակիրների արշավանքների շնորհիվ։ Պատմական և աշխարհագրական առումով շաքարի առևտրի զարգացումով 14-15–րդ դարերում Վենետիկն է եղել շաքարի մայրաքաղաքը։ Հնդկաստանից շաքարի բոլոր առաքումները եղել են այնտեղ։ Այնտեղ իրականացվել է հումքի վերամշակումը, մաքրումն ու շաքարին կոնի տեսք տալը։ Այնտեղից էլ այդ ապրանքը տարածվել է ողջ հին աշխարհում։
Միջնադարյան Եվրոպայում շաքարավազը, ինչպես և առաջին քաղցրավենիքները, դեղ էր և վաճառվում էր դեղատներում։ 15-րդ դարի սկզբին, այն բանից հետո, երբ պորտուգալացիները գաղութացրել են նոր տարածքներ, Մադերայում սկսել են շաքարեղեգ աճեցնել։ Կանարյան կղզիները, որոնք գտնվել են Իսպանիայի վերահսկողության տակ, դարձել են այդ բույսի ակտիվ մշակման վայր։ Յուրաքանչյուր եվրոպական երկիր ձգտել է հիմնել քաղցր արտադրանքի սեփական արտադրությունը։
Այն բանից հետո, երբ Քրիստոֆեր Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան ​​և առաջին անգամ համտեսել առաջին շոկոլադը, շաքարի պատմությունը զարգացման նոր փուլ է անցել: Նոր աշխարհի պատմության մեջ առաջին անգամ շաքարեղեգի տնկիներ են տնկվել Սան Դոմինգո կղզում, և 1505 թվականին այնտեղ առաջին շաքարն  է արտադրվել: Տասներեք տարի անց կղզում գործել են շաքարեղեգի մշակման և վերամշակման 28 գործարաններ։ Որոշ ժամանակ անց նման գործարաններ են առաջացել Պերուի, ապա Մեքսիկայի և Բրազիլիայի տարածքներում։ 300 տարվա ընթացքում շաքարավազի համաշխարհային արտադրության մեծ մասը կենտրոնացել է Կարիբյան ավազանում: Բայց շաքարեղեգի տարածման պատմությունն այդքանով չի ավարտվել. պարզվել է, որ այդ բույսի աճեցման համար շատ բարենպաստ են Ինդոնեզիայի, Հավայան կղզիների, Ֆիլիպինյան արշիպելագի և Հնդկական օվկիանոսի կղզիներում գտնվող ֆրանսիական գաղութների կլիման։
Այն, որ շաքար կարելի է ստանալ նաև ճակնդեղից, առաջին անգամ հայտնի է դարձել 1575 թվականին՝ շնորհիվ հայտնի ֆրանսիացի հետախույզ Օլիվիե դե Սյուրատի աշխատանքների: Բայց միայն երկու դար անց՝ 1747 թվականին է այդ հայտնագործությունն ապացուցել գերմանացի քիմիկոս Անդրեաս Զիգիզմունդ Մարգգրաֆը։ Փորձերի շնորհիվ գիտնականին հաջողվել է երեք տեսակի ճակնդեղից առանձնացնել փոքր քանակությամբ շաքար։ Ինքը Մարգգրաֆը, անգամ չի հասկացել, թե ինչ մեծ հայտնագործություն է արել։ Նա իր աշխատանքի վերաբերյալ տվյալները հրապարակել է ֆրանսիական գիտական ​​ամսագրում, սակայն ընթերցողների և գիտական ​​աշխարհի արձագանք չի հետևել։ 1799 թվականին Զիգիզմունդ Մարգգրաֆի աշակերտ Ֆրանց Կարլ Ահարդն է կարողացել ապացուցել, որ ճակնդեղից շաքար ստանալը շատ ավելի ձեռնտու է, քան շաքարեղեգից։ Եվ 1801 թվականին գերմանական Կուներնե քաղաքում հայտնվել է ճակնդեղից շաքարի արտադրության առաջին գործարանը։ Այն բանից հետո, երբ Կարլ Ահարդը բացել է իր սեփական գործարանը, նրա կյանքը լցվել է մեծ դժվարություններով։ Գիտնականի համար կյանքը հեշտ չի եղել, քանի որ եղեգնաշաքարի առևտրականները չհայտարարված պատերազմ են սկսել նրա դեմ: Արդյունքում Կարլ Ահարդը մահացել է աղքատության մեջ: Ներկայումս ժամանակակից աշխարհում շաքարի 41 %-ը արտադրվում է ճակնդեղից, իսկ 59 %-ը՝ շաքարեղեգից։

Нет описания.

 Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное