Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝  «Ազդարար»-ը:

1906 –ծնվել է  հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:

1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:

1936 –ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:

1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:

1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:

 1988-Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:

1991-  Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Հայոց Համազգային Շարժման անդամ  Լևոն Տեր-Պետրոսյանը:

2003- վախճանվել է  կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:

2005- կայացած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:

2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:

2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:

2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:

2010-  Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը  կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:

2011-  «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է  ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով:

2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից: 

2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:

2021- վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627 —վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:

1553- վախճանվել է  գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1793- մահապատժի է ենթարկվել  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:

1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլիոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:

1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:

1846 —Բոստոն քաղաքի  (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:

1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

1853 —Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

1854– ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:

1854- ծնվել է  չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:

1863 –ծնվել է  բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:

1886-ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:

1923-Շվեյցարիայում Ջոն Հարվուդն արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:

1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:

1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:

1946– Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:

1956 —Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:

1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչԴմիտրի Խվորոստովսկին:

1978– Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:

1986– ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:

2005 — Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное