Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մեսիան. Փաշինյանը հին հայ ժողովրդին տանում է անապատ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bcode.news-ը գրում է, որ Հարավային Կովկասում և նրա շուրջ իրադարձությունները ստվերվել են Մերձավոր Արևելքում սրման նոր ալիքով, բայց դա  չի դադարեցրել կյանքն այնտեղ և գործընթացները` այդ թվում վտանգավոր։

Մոսկվան, շրջանցելով ղարաբաղյան փորձաքարը, անցել է Ադրբեջանի հետ երկխոսության առաջանցիկ ընդլայնման: Վերջինս մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեց իր ներկայիս Լեռնային Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ռուս խաղաղապահների անցանկալի լինելու հռետորաբանությունից: Բաքուն, զգալով հաղթանակի համը, Անկարայի հավանությամբ իր ջանքերը ուղղել է դեպի Զանգեզուրի «միջանցք»։ Միաժամանակ նա մեծացնում է Թեհրանի հետ իր տնտեսական երկխոսությունը։

Իրանը, այսպես կոչված Ղարաբաղի հարցի լուծումից հետո, մտահոգված է նոր խնդիրներով։ Ադրբեջանի հաղթանակն այնտեղ ընկալվում է նոր մարտահրավերների ու սպառնալիքների պրիզմայով։ Ադրբեջանա-թուրքական արտատարածքային (կամ ադրբեջանական) միջանցք ստեղծելու մեծացող հավանականությունը մի կողմից արգելափակում է Իրանի մուտքը Հայաստան և ավելի հյուսիս և արևմուտք, մյուս կողմից հող է ստեղծում Անկարայի ազդեցության ներթափանցման համար։ Բայց Իրանն առանց դա էլ ունի ոչ այնքան հանգիստ հյուսիսարևմտյան շրջաններ, որտեղի գերակշռող թյուրքական և քրդական էթնիկ խմբերին բաժին է ընկնում նրա 88 միլիոն բնակչության գրեթե 40 տոկոսը և դա արդեն իսկ սպառնալիք է տարածքային ամբողջականության համար:

Իսկ ի՞նչ է կատարվում բուն Հայաստանում, որին կարճ ժամանակում Վաշինգտոնի շրջկոմին հաջողվեց մեկուսացնել իր  պատմական ու բնական դաշնակիցներից (Ռուսաստան, Իրան) և մերձեցնել հարևան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Դժվար է հավատալ, որ Հայաստանն այնտեղ ողջունված և սիրված է: Այնտեղ ավելի շուտ սպասում են, որ Հայաստանը, ինչպես կամավոր լքեց Ղարաբաղը, Սյունիքը զիջի որպես տրանսպորտային միջանցք և բացի իր արևմտյան սահմանը։ Դատելով Հայաստանի վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունից` այդ ակնկալիքներն անհիմն չեն, ինչի մասին են վկայում Ռուսաստանի և ԱՊՀ-ի վերաբերյալ նրա` գնալով հաճախակիացող հակասական հայտարարությունները։

Ամբողջ ուժով փորձելով օգտագործել արևմտյան հնարքներ ու մնալ տեղեկատվական դաշտում, նա երբեմն հասնում է ցինիզմի նույնիսկ հայրենակիցների նկատմամբ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա այն խորը միտքը, որ ղարաբաղցի փախստականները գնացել են իրենց հարազատներին տեսնելու։ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում նա ենթադրել է, որ այդ մարդիկ արտերկիր են գնացել հարազատներին տեսակցելու և հանգստանալու։ «Ամեն օր թվեր եմ ստանում, թե քանի Ղարաբաղից տեղահանված է  հեռացել Հայաստանից։ Այս պահին կա մոտավորապես 2,5 հազ. Հուսով եմ, որ նրանք պարզապես այցելում են իրենց ընտանիքին և ընկերներին արտասահմանում հաղթահարելու շոկային վիճակը և որոշ ժամանակ անց կվերադառնան»,- ասել է Փաշինյանը:

Նա ոչ մի կերպ չի արձագանքել 2023 թվականի հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացմանը։

Վարչապետի վերջին որոշումները, հայտարարություններն ու քայլերը վկայում են, մեղմ ասած, տարօրինակ պահվածքի մասին։ Նրա առաջարկով Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Հետո նա սկսել է արդարանալ, որ այդ որոշումը վաղուց էր պատրաստվել և կապ չունի ՌԴ նախագահի կալանավորման որոշման հետ։

Սեփական քաղաքական սխալների, ավելի ճիշտ հայ ժողովրդի շահերի զիջման պատասխանատվությունը Փաշինյանը դրել է ՀԱՊԿ-ի վրա; Այստեղ կա մի նրբերանգ. Խոսելով ՀԱՊԿ-ի մասին նա նկատի ունի միայն Ռուսաստանին, քանի որ հայտնի պատճառներով երբեք չէր կարող հույս դնել ո՛չ Բելառուսի, ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների վրա։

Նախ, վարչապետը հանրությանը ներկայացրեց այն թեման, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև նրա տարածքում ռուսական բազայի և սահմանապահների առկայության անհրաժեշտություն չկա։ Հետո նա հանկարծ հայտարարեց, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում նրանց ներկայության նպատակահարմարությունը։ Այստեղ նորից հարց է առաջանում. Փաշինյանի ընկալմամբ ինչո՞ւ պետք է նրանք մնան Հայաստանում։ Ըստ երևույթին, որպեսզի առիթի դեպքում կրկին Ռուսաստանին մեղադրեն, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահների դեպքում։ Ի դեպ, խաղաղապահների մասին. ըստ Փաշինյանի նրանք Հայաստանում անելիք չունեն:

Հարցին, թե ինչ հեռանկարներ ունի Հայաստանում ՌԴ ԶՈՒ զորախումբը, վարչապետը պատասխանել է. «Ռուսական բազայի և սահմանապահների առկայության պատճառները պարզ են։ Հիմքերը շարունակում են գոյություն ունենալ»: Դժվար է հավատալ, որ իր բոլոր հակառուսական հարձակումներից հետո նա առաջնորդվում է Երևանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության հիմնարար սկզբունքներով։

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տնտեսական վիճակն այնքան էլ մտահոգիչ չէ կառավարության ղեկավարի համար։ Նա չի եկել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկի ԱՊՀ գագաթնաժողովին։ Դժվար թե դա այն պատճառով, որ նա ամաչում է իր պահվածքից, ասելիք չունի կամ վախենում է նախկին ընկերների հարցերից։ Ամենայն հավանականությամբ, արևմտամետ ճակատի զինվորին պարզապես արձակուրդ չեն տվել, քանի որ նա շատ զբաղված էր հոկտեմբերի վերջին նախատեսված Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման համար իր «տնային աշխատանքը» նախապատրաստելով: Նրա  խոսքով «կողմերը ցանկանում են գնալ  խաղաղության, ինչը նշանակում է, որ երկու-երեք ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը կկազմի 70 տոկոս»։ Միևնույն ժամանակ, եթե ամեն ինչ պատրաստ է խաղաղության համար, նա չգիտես ինչու սկսել է խոսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա+Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) Երևանի հետաքրքրության մասին։

Այս ամենում զարմանալին Փաշինյանի անհետևողական և անտրամաբանական պահվածքն է, իր երկիրը պատմության զոհասեղանի վրա դնելու և «իր ժողովրդին» դարերով անապատով տանելու պատրաստակամությունը։ Թեև հայերը, ըստ երևույթին, նրա ժողովուրդը չեն։ Հայաստանի ներկայիս վարչապետին դժվար է լուրջ քաղաքական գործիչ անվանել։ Նա ավելի շուտ պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր ունակ են անկանխատեսելի գործողությունների անձնական իշխանությունը պահպանելու համար։

Ուկրաինայում, Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ երևույթին, նրան ոչինչ չեն սովորեցնում, կամ էլ ոչ ավանդական դաշնակիցների գրկախառնումն այնքան ուժեղ է, որը նրան զրկել է ցանկացած ինքնուրուինությունից: Արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջապատված կամ թշնամիներով, կամ ներկայիս պաշտոնական Երևանի ընկալմամբ նրանց պոտենցիալ գործընկերներով։

Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը միանգամայն տրամաբանական է։ Այս իրավիճակում և՛ Անկարան, և՛ Բաքուն ունեն անդիմադրելի ցանկություն և, ամենակարևորը, հնարավորություն լուծել բոլոր խնդիրները զիջող Երևանի հետ պարտադրված խաղաղության և պարտադրված զիջման հիման վրա։ Հայաստանի համար հիմնական խոստումը, բայց ոչ մի կերպ երաշխիքը, եթե նա կարողանա բանակցել, կլինի ՀԽՍՀ սահմաններում տարածքային ամբողջականության խոստումը և տնտեսական շրջափակման վերացումը։ Եվ ահա, ամերիկյան հատուկ ներկայացուցչի դրդմամբ Վրաստանն է մտել միջնորդ-խաղաղարարի ասպարեզ։ Թբիլիսին առաջարկում է շահագրգիռ միջնորդի դեր Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններում, բնականաբար, կովկասյան եռանկյունու ձևաչափով և առանց երրորդ երկրների, նկատի ունենալով առաջին հերթին Ռուսաստանին։ Երևանը կանխատեսելիորեն տվել է սկզբունքային համաձայնությունը հասկանալով, որ Թբիլիսին այս դեպքում ներկայացնելու է «բացակայող» արևմտյան հովանավորների շահերը։

Կարծես թե Փաշինյանը փորձում է քաղաքական դաշտի վիրտուոզ դառնալ և անգամ երկու-երեք աթոռի վրա չնստել։ Գլխավորն այն է, որ նա չմոռանում աթոռների հետ խաղի կանոնները. «Ո՞վ է ավելորդը», երբ երաժշտությունը դադարում է նվագել մասնակիցներից մեկը մնում է առանց աթոռ։ Հարց է այն, թե որքանով է նա տեղյակ այդ խաղի հետևանքների մասին, այդ թվում անձնական, կարելի է միայն ենթադրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»
Самое популярное