Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաագայի դատարանը միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի դեմ

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդարադատության միջազգային դատարանն իր այսօրվա նիստում միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի դեմ:

Որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, ասվում է.

«Դատարանը վճռում է, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացուցչի ստանձնած իր կառավարության անունից հրապարակային նիստի ժամանակ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները՝ անշրջելի վնաս կարող է այնուամենայնիվ պատճառվել հայերի իրավունքներին, և, որ առկա է հրատապություն, քանի որ կա իրավական և վերահաս ռիսկ՝ պատճառելու վնաս այդ իրավունքներին՝ նախքան դատարանի վերջնական որոշում կայացնելը։ 

 

Բոլոր այս նկատառումների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոց կիրառելու պայմանները բավարարված են, ուստի նախքան դատարանի վերջնական որոշման կայացումը, որպեսզի դատարանը որոշակի միջոցներ կիրառի պաշտպանելու համար Հայաստանի միջնորդած իրավունքները։ Դատարանը հիշատակում է, որ Սահմանադրության համաձայն՝ իրավունք ունի ժամանակավոր միջոցների միջնորդությունը ստանալուց հետո կիրառել միջոցներ, որոնք պահանջվել են այդ միջնորդության մեջ։

Հաշվի առնելով ժամանակավոր միջոցների պայմանները, որոնք պահանջվել են Հայաստանի կողմից և գործի հանգամանքները՝ դատարանը վճռում է, որ ժամանակավոր միջոցները չեն կարող լինել նույնը ինչ հայցվել է։ 

Դատարանը եզրակացնում է, որ որոշման մեջ նկարագրված իրավիճակի առումով նախքան գործի վերջնական կայացումը Ադրբեջանը պարտավոր է՝ 

1․ ապահովել ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ ԼՂ կարողանան դա անել արագ, անվտանգ և առանց խոչընդոտների, 

2․ ապահովել  ԼՂ-ում մնացող անձանց պարագայում սեպտեմբերի 19-ից մնացած անձանց պարագայում, ովքեր ուզում են հեռանալ՝ կարողանան հեռանալ արագ և առանց խոչընդոտների, 

3․ ապահովել այն անձանց դեպքում, ովքեր ԼՂ-ում են մնացել սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ, կարողանան ազատ լինել՝ առանց ուժի գործադրման և ահաբեկման, (պահպանել և չոչնչացնել գրանցման, սեփականության հաստատման, գույքի փաստաթղթերը, որոնք կան Արցախում) 

Այս իմաստով դատարանն անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը հավուր պատշաճի իր վարչական և օրենսդրական պրակտիկայի մեջ հարգանք տածի այդ փաստաթղթերի նկատմամբ, որոնք վերաբերում են ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձանց, ովքեր ցանկանում են ԼՂ վերադառնալ և նրանց համար, ովքեր մնացել են ԼՂ-ում, հաշվի առնելով հայցված և կիրառված ժամանակավոր միջոցների առանձնահատկությունները և Ադրբեջանի ներկայացուցչի ստանձնած պարտավորությունները հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում դատարանը համարում է, որ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառությունը և իր ստանձնած պարտավորությունների կատարումը այս որոշումից 8 շաբաթվա ընթացքում։ Այդ հաշվետվությունը ուղղակի դրանից հետո Հայաստանին հնարավորություն կտրվի դատարանին ներկայացնել իր մեկնաբանությունները դրա վերաբերյալ։ 

Դատարանը վերահաստատում և ուժի մեջ է թողնում դեկտեմբերի 7-ին և փետրվարի 22-ին իր կայացրած որոշումները։ Դատարանը վերահաստատում և ուժի մեջ է թողնում, որ սույն վարույթով կայացվող որոշումը որևէ կերպ կանխակալ ազդեցություն չի ունենա գործը ըստ էության քննելու դատարանի իրավազորության կամ դիմումի ընդունելիության կամ գործի վրա։ Այս որոշումը չի ազդում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների այդ հարցերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու իրավունքից։

Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը

Ադբեջանի Հանրապետությունը պարտավոր է ռասսայական խտրականության ձևերը վերացնելու իր պարտավորությունների համաձայն՝ 

Ա․ ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագ, 

Բ․ ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, արագ և առանց խոչընդոտների եւ արագորեն,

Գ․ ապահովել այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում, կամ վերադարձել են ԼՂ եւ ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ:

Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայի համաձայն  իր ունեցած պարտավորությունների  շրջանակում  պաշտպանել եւ պահպանել  իքնության եւ անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշվծ անձանց եւ հավուր պատշաճի  հարգանքով վերաբերել դրանց եւ հիմք ընդունել այդ փաստաթղթերը իր օրենսդրական եւ վարչական պրակտիկայում:

Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը եւ Ադրբեջանի ներկայացուցչի՝ կառավարության անունից՝ ստանձնած պարտավորությունների կատարումը: Դա պետք է անել այս որոշման հրապարակումից 8 շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ սա միջանկյալ միջոց կիրառելու հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու Հայաստանի 5-րդ միջնորդությունն է:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։

Առաջին միջնորդության առնչությամբ Հաագայի դատարանը 2021-ի դեկտեմբերի 7-ին հետեւյալ որոշումն էր կայացրել.

«Ա, բռնությունից եւ մարմնական վնասից պաշտպանի բոլոր այն անձանց, որոնք 2020-ի հակամարտության առնչությամբ գերեվարվել են եւ մնում են ազատությունից զրկված,

Բ. ձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու համար Ռասայական ատելության եւ խտրականության սերմանումն ու տարածումը, այդ թվում պետական պաշտոնատար անձանց եւ կառույցների կողմից՝ ուղղված հայկական, կամ ազգյին կամ էթնիկ ծագում ունեցող անձանց

Գ. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացառելու համար հայկական մշակութային հուշարձանների պղծումը կամ ոչնչացումը կամ վնասումը, ներառյալ, բայց ոչ միայն եկեղեցիներ, պաշտմունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանները: Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են ծանրացնել կամ բարդացնել դատարանի կողմից քննվող վեճը, կամ ավելի ծանրացնել կամ բարդացնել դրա լուծումը»:

Հայաստանը միջնորդություններ էր ներկայացրել նաեւ 2022-ի սեպտեմբերի 16-ին, 2022-ի դեկտեմբերի 28-ին:

Դատարանը այս դեպքում հետեւյալ ժամանակավոր միջոցն էր կիրառել.

«Ադրբեջանը պարտավոր է նախքան վերջնական որոշման կայացումը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների շրջանակում ձեռնարկել  իրենից կախված բոլոր միջոցները ապահովելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:

Հայաստանն իր 4-րդ միջնորդությունը ներկայացրել էր 2023-ի մայիսի 23-ին, եւ վերջապես 5-րդ միջնորդությունը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространства
Самое популярное