Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն և Երևանը կսկսեն հարգել Մոսկվային, եթե սեղմեն նրանց ազգային բիզնեսները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն իսկ համաձայնեցված պայմանավորվածությունները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց կարո՞ղ ենք արդյոք հավատալ, որ երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը վերջնականապես կլուծվի համաձայնագրի ստորագրմամբ։ Եվ հետաքրքիր է, թե որտե՞ղ և ե՞րբ են նախատեսում ստորագրել։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ կկնքվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, գլխավորը փաստն է, ասում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Իսկ, ահա Հայաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծում է, որ համաձայնագիրը չի կարող կնքվել ռուսական հարթակում, ինչը, ըստ նրա, չի կարող արդյունավետ լինել։ Այսինքն, ուզում են Ռուսաստանին դուրս մղե՞լ գործընթացից։ Այդ ամենի ֆոնին Բաքուն շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Եվ ինչպե՞ս պետք է Ռուսաստանն արձագանքի այս ամենին։

«Իհարկե, խնդրահարույց թեմաներից մեկը, որը դեռևս կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը, մնում է անկլավների հարցը, - ընդգծել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- իսկ ընդհանրապես, և՛ Բաքվի, և՛ Երևանի ներկայացուցիչները, և մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ այժմ լավատեսորեն են խոսում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այնուամենայնիվ, կարող է գործել «տարեվերջի էֆեկտը», երբ բոլոր ներգրավված կողմերի համար կարևոր է ինչ-որ միջանկյալ արդյունք ցույց տալը: ԱՄՆ-ի համար, որը վերջերս ակտիվացրել է իր աշխատանքն այդ տարածաշրջանում, կարևոր է ցույց տալ, որ իր ջանքերը բերում են կոնկրետ արդյունքների։ Եվ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ իրենք պատրաստ են արդյունավետ երկխոսության։ Իսկապես, ի տարբերություն ներքին լսարանի, որը, որպես կանոն, իր երկրի ղեկավարությունից ակնկալում է կոշտ դիրքորոշում արտաքին քաղաքական հարցերում, արտաքին դիտորդների տեսանկյունից անզիջողականությունը սովորաբար վատ է ընկալվում»։

«svpressa.ru».- Դիտարկենք սահմանազատումը: Ըստ Փաշինյանի դա պետք է լինի խորհրդային ​​քարտեզներով։ Բայց դրանք շատ են, և դրանք տարբեր են: Ինչպե՞ս կարող են այստեղ փոխզիջում գտնել:

— Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տարիներ շարունակ ձգվել։ Այս դեպքում, եթե կողմերը կարողանան փոխզիջման գալ անկլավների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, գուցե հնարավոր լինի արագացնել նաև սահմանների սահմանազատման շուրջ երկխոսությունը։

«svpressa.ru».- «Անկլավային գյուղերի» հարցը կլուծվի՞:

- Իսկապես, դա բարդ խնդիր է: Եթե լինի շուտափույթ համաձայնագիր կնքելու կողմերի բարձր շահագրգռվածություն՝ կլուծվի, բայց դա կարող է դառնալ ոչ միայն բանակցությունները ձգձգելու գործոններից մեկը, այլ նաև, ինչը չի կարելի ամբողջությամբ բացառել, նոր զինված միջադեպերի հրահրման գործոն։

«svpressa.ru».- Զանգեզուրի միջանցքը, ընդհանուր առմամբ, ամենաթույլ օղակն է։ Եռակողմ համաձայնագրում խոսվում է նաև Լաչինի միջանցքի մասին, սակայն ԼՂՀ-ի լուծարումից հետո դրա հարցը հանվել է։ Հիմա Հայաստանը կարող է ուղղակի ասել. այդ ժամանակ մեր ինչի՞ն է պետք Զանգեզուրի միջանցքը։

— Երևանի համար իր տարածքով տրանսպորտային ուղիների բացումը կարող է ինքնին շահավետ լինել։ Այլ բան է այն, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ ենթադրում է ռուս սահմանապահների կողմից այդ միջանցքի վերահսկում: Բայց դժվար թե Երևանը ներկա պայմաններում դա դիտարկի որպես օպտիմալ տարբերակ: Չմոռանանք նաև, որ հենց Հայաստանի ներսում էլ քիչ չեն հաղորդակցությունների ապաշրջափակման քննադատները, ովքեր այդ ուղղությամբ քայլերն ընկալում են որպես զիջումներ Բաքվին և Անկարային։

«svpressa.ru».- Երևանը միշտ դեմ է եղել դրան, ինքն է ցանկանում վերահսկել, ինչին դեմ է Բաքուն։ Հնարավո՞ր է այստեղ համաձայնության գալ, և այնպես, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն։ Իսկ եթե ​​Ալիևն ինքն է «կտրում» միջանցքը, ապա նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանը։ Մենք կարող ենք լիովին դուրս մնալ այդ շղթայից...

- Հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի միջև սառը հարաբերությունները, որոնք հատկապես սրվեցին 2023 թվականի աշնանը, Ռուսաստանի համար դժվար կլինի հասնել այդ երթուղու անվտանգության պահպանման իր շահերին։ Համենայնդեպս, Մոսկվայի համար այդ հարցի լուծումը ենթադրում է շատ բարդ բանակցություններ Երևանի, հավանաբար, նաև Բաքվի և Անկարայի հետ փոխգործակցության ակնկալիքով։

«Ռուսաստանն այլևս այդ հարցի մեջ չկա, - ասել է Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեզ փաստացի դուրս մղեցին Անդրկովկասից և միանգամից և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի ձեռքով: Հիմա նրանք արդեն վերահսկում են Վրաստանն ու Հայաստանը, և որոշելու են այդ հակամարտության ճակատագիրը։ Նրանք միայն Թուրքիային են հարցնելու: Հայաստանին ու Ադրբեջանին չեն հարցնի, նրանք կհամաձայնվեն այն որոշման հետ, որը կկայացնի Արևմուտքը։ Այդ որոշումը կողմերից ոչ մեկին ձեռնտու չի լինի, բայց նրանք կընդունեն այն։ Արևմուտքը, ի տարբերություն մեզ, սովոր չէ «բնիկների» հետ արարողակարգով գործել։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունները հաշվի կառնվեն, և Արևմուտքը կստիպի Հայաստանին տալ Զանգեզուրի միջանցքը։ Դրա դիմաց Արևմուտքը կստիպի Ադրբեջանին Հայաստանին տալ երկու ռազմավարական առումով աննշան լեռնային շրջան՝ երեք քրիստոնեական վանքերով։ Մենք կորցրել ենք Անդրկովկասը, և միայն ադրբեջանական և հայկական բիզնեսին հարվածելը կարող է ստիպել, որ մեր կարծիքը հաշվի առնվի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»
Самое популярное