Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ եւ հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաեւ պետական բոլոր կառույցները։

Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել, նախ՝ ռուսերեն, ապա՝ հայերեն։ Եվ դա հրապարակվել է ոչ թե նախագահականի կայքում, այլ այդ օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության միակ հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։

Արցախը դատարկվելուց հետո հատկապես հայաստանյան իշխանական շրջանակները պարբերաբար թմբկահարում էին այդ որոշումը եւ պատասխանատվության ողջ բեռը փորձում դնել Շահրամանյանի ուսերին՝ հայտարարելով, որ մեկ հրամանագրով նա մի ողջ պետություն է լուծարել, եւ փորձում էին Արցախը հանձնելու մեղքը եւ մարդկանց զայրույթն ուղղել նրա կողմը։ Մինչդեռ արցախցի քաղաքական եւ հասարակական գործիչները հակադարձում էին, որ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ որեւէ հրամանագրով հնարավոր չէ լուծարել որեւէ պետություն, այս պարագայում՝ նաեւ Արցախը։ Այն, ինչպես ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով, նույնկերպ է միայն հնարավոր լուծարել։
Ինչեւէ, տեղեկացանք, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները եւ շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը եւ խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Մեր աղբյուրն ասաց, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն եւ քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսեւորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել եւ Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել։ 

ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չի բացառում, որ նախագահն իր հրամանագիրը չեղարկելու որոշում է կայացրել։ «Մեր քաղաքական ուժը մշտապես ընդգծված ցույց է տվել, որ հետաքրքրված չէ այդ փաստով, որովհետեւ, այսպես կոչված, լուծարման հրամանագիրն էլ չի հրապարակվել, իսկ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հետեւաբար չկա նման հրամանագիր։ Իհարկե, չեմ բացառում, որ կան ե՛ւ լուծարման, ե՛ւ չեղարկման հրամանագրեր՝ թղթային տարբերակով, այո, հավանական է»,- ասաց ԱՀ պատգամավորը։

Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի պասիվությանը, ապա, Հակոբյանի գնահատմամբ, այնպես չէ, որ մինչ Հայաստան տեղափոխվելն էլ Արցախի իշխանական մեծամասնությունն ակտիվ գործունեություն էր իրականացնում, Արցախի դեմ վարվող քաղաքականության դեմ հայտարարություններ անում, սակայն, ինչ խոսք, ՀՀ իշխանությունների սպառնալիքները եւս իրենց ազդեցությունն ունեն որոշ պատգամավորների եւ պաշտոնյաների լռության հարցում․ «Ստացվում է, որ Արցախի ընդդիմությունն է, որ կրկին փորձում է համախմբել արցախցիներին, այս աղետից հետո պահել միասնականությունը, իսկ շատերը, այո, շարունակում են վախվորած գործունեությունը։ Խորհրդարանի նիստի այլ օրակարգ չունենք, որովհետեւ նախորդ նիստի օրակարգը դեռ չենք սպառել, մենք չհրապարակեցինք օրակարգային այդ հարցը՝ պայմանավորվելով, երբ որոշակի աշխատանքներ կիրականացվեն, եւ կսկսի այն գործունեություն իրականացնել, նոր դրա մեկնարկի մասին հայտարարությամբ հանդես կգանք։ Ճիշտ է՝ բոլորս մեկ նպատակի համար ենք այդ օրակարգը ձեւավորել, բայց մոտեցումների փոքր-ինչ տարբերություն կա, ինչի պատճառով հայտարարությունն ուշանում է»։ Խոսքն Արցախի հարցով ձեւավորված հանձնախմբի մասի՞ն է, որը, մեր տեղեկություններով, ղեկավարելու է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Հակոբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Կլինի հայտարարություն, մանրամասն կհաղորդենք, տարաձայնություններն ավելի շատ հանրայնացնելու հետ են կապված»։

Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե Արցախի քաղաքական դաշտի ակտիվությունը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է եւ կարող է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հակոբյանը հիշեցրեց․ «Մի քանի օր առաջ Ադրբեջանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարն առավել քան ամեն բան պարզ ասաց, հետեւաբար, միեւնույն է՝ գործընթացը սկսված է, եւ գործընթացներն ի վնաս Հայաստանի են արվում, ու մեր ակտիվությունից ոչ մի բան չի փոխվում»։

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի վերջերին Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարանը) հայտարարություն տարածեց, այսպես ասած, «արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի վերաբերյալ»։ Իսկ «արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը։ Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից հայտարարության ընդունումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների հերթական դրսեւորումն է, որը մնաց անպատասխան ՀՀ իշխանությունների կողմից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
FT: Трамп был раздражен визитом Макрона в ГренландиюВерховный лидер Ирана двумя словами анонсировал новую фазу конфликта с ИзраилемОбязанности директора Службы национальной безопасности временно будет исполнять Андраник СимонянАзербайджан ждет распада Ирана через этнически-религиозные границы: «Паст»Кричавший «Кочарян, преступник» был арестован спустя 7 лет по статье о пытках: «Паст»Почему затягивается вопрос о назначении руководителя ИОБПП? «Паст»Столкнулся с серьезной дилеммой։ общество, общественные и политические силы рядом с Церковью: «Паст»Нетаньяху заявил, что не исключает возможность убийства верховного лидера ИранаИндия рассматривает Армению как безопасный маршрут для эвакуации своих граждан из ИранаИзраиль выпустил «срочное предупреждение» для округа Тегерана, где проживают более 330 тыс. человекГлава МИД РА представил действующему председателю ОБСЕ процесс урегулирования с АзербайджаномКСИР: Иран ударит по Израилю современным оружием, когда сочтет это нужнымЗамглавы МИД Армении в Анкаре провел встречу с турецким коллегойЭрдоган: Турция готова стать посредником в прекращении конфликта с ИзраилемГенпрокурор Армении и посол Нидерландов обсудили вопрос сотрудничестваЦены на нефть продолжают расти на опасениях по поводу поставокВ ходе акции протеста жителей Касаха были задержаны 11 человекМИД Ирана сообщил о гибели более 70 женщин и детей в результате атак ИзраиляГлава МО Израиля пригрозил, что жители Тегерана «скоро заплатят» за обстрелыFT: страны ЕС планируют отказаться от импорта российского урана к 2030 годуЧто не могут «поделить» члены ГД? «Паст»«Придет время, и мы будем очень жесткими с сегодняшним руководством»: «Паст»Для Армении сегодня важно не поддаваться политическим манипуляциям внешних игроков: «Паст»Почему семь лет спустя «вспомнили» об Овике Абрамяне? «Паст»Мегапроект с инвестициями в размере 500 миллионов долларов: о чем речь? «Паст»Депутаты предлагают штрафовать и снимать баллы за громкую музыку в машине, а также выхлопы «спортивных» глушителейReuters: Возрастает риск новых столкновений между Арменией и Азербайджаном«Аякве»: Призываем ВС Армении усилить бдительностьFlydubai приостановила полеты в Россию, Армению, Азербайджан и еще ряд стран СНГWSJ: Израиль планирует проводить операцию в Иране две неделиСекретарь СБ Армении не отрицает предстоящую встречу Пашиняна и ЭрдоганаMehr: Над иранской мечетью Джамкаран подняли красный флаг местиСекретарь СБ Армении: Нападение Израиля на Иран является посягательством на его территориальную целостностьПашинян: Армения не ставит перед собой задачу разрыва отношений с РоссиейГлава МАГАТЭ заявил о своей готовности отправиться в Иран для оценки ситуацииКому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношение государственных органов? «Паст»Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – Арменией
Самое популярное