Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն հանգիստ կզոհաբերի Հայաստանը՝ ի շահ իր գործընկեր Ադրբեջանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու իրենց նպատակներն ու ցանկությունը և հայ հասարակությանը նոր դաշնակից են հրամցնում ի դեմս՝ ԱՄՆ-ի, Վաշինգտոնը ի ցույց է դնում, թե ով է իր իրական գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Եվ այդ երկիրը բնավ էլ Հայաստանը չէ, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանն ու նրա թիմակիցները: Այդ երկիրն Ադրբեջանն է: Ասվածը պարզաբանելու համար վերլուծենք առկա փաստերը:

Վերջերս Բաքվում տեղակայված Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը կլոր սեղան էր կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի դերին՝ որպես «կարեւոր ցամաքային կամուրջ, որը կարող է կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ»: Իսկ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջեֆրի Փայաթը Բաքվում էներգետիկ շաբաթվա բացման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում Ադրբեջանը տարածաշրջանում և դրանից դուրս եղել է մշտական գործընկեր։

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

«Վերջին տասնամյակի ընթացքում մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին քրտնաջան աշխատել ենք՝ փորձելով օգնել Եվրոպային հետզհետե հրաժարվել ռուսական գազից և նավթից կախվածությունից», - հղում է անում կենտրոնը սենատոր Քրիստոֆեր Մերֆիի  սեպտեմբերին կայացած ելույթին։ «Այդ ռազմավարության հիմքում դրված է  եղել է Եվրոպա ավելի շատ ադրբեջանական գազ և նավթ մատակարարելու նպատակը»: Գիտահետազոտական կենտրոնի փորձագետները նշում են, որ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են «Եվրասիայի էներգետիկ քաղաքականության էպիկենտրոն»: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է մեկնարկային կետ արևելքից արևմուտք էներգետիկ միջանցքի ստեղծման համար, որը օգուտ կբերի ԱՄՆ-ին և կհակակշռի Հյուսիս-հարավ միջանցքին, որն էլ իր հերթին բխում է ՌԴ–ի և Իրանի շահերից: ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Հարավային գազային տրանսպորտային միջանցքը։ Ադրբեջանից Եվրոպա ձգվող տրանսպորտային այս միջանցքը, միավորելով երեք խողովակաշար, կարևոր նշանակություն է  ձեռք բերել ուկրաինական պատերազմի ժամանակ Եվրոպայի էներգիայի մատակարարումը պահպանելու համար:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք մատնանշենք: 2020 թ.-ը, և մասնավորապես՝ Արցախյան երրորդ պատերազմը, ըստ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության (հաստատվել է 2022 թ.-ին) «հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը Հարավային Կովկասում՝ բարձրացնելով Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում՝ ԱՄՆ ռազմավարական շահերին հասնելու համար»։ Ընդ որում, ըստ փաստաթղթի, Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը:  Այստեղ հարկ է նշել, որ  Ադրբեջանի համար Ռուսաստանի և Իրանի կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող լիբերալ աշխարհակարգի ապամոնտաժումը կնշանակի տնտեսական և քաղաքական փլուզում։ Ուստի, փորձելով կանխել այս սցենարը, պաշտոնական Բաքուն փորձելու է հնարավորինս հարվածել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի շահերին:

Այսպիսով, այս և մի շարք այլ փաստեր բացահայտում են ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական շահերը Հարավային Կովկասում և, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ որպես կասպիական էներգակիրների և արևելք-արևմուտք հանգույց: Բնականորեն, այս դերն ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ–ի և ԵՄ-ի, ոչ միայն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, էթնիկ զտումների և Հայաստանի դեմ կիրառվող ագրեսիայի համար, այլ բացահայտ կերպով միտված է էլ ավելի զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ Հայաստանին առաջարկելով նոր կապիտուլյացիա, որն արևմտյան պաշտոնյաները քաղցրացնում են խաղաղության դատարկ կոչերով և Բաքվին ուղղված աննշան պահանջներով։ Արևմուտքը բացահայտ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա, քանի որ առաջնորդվում է իր էներգետիկ շահերով և այս հանգամանքն էլ ավելի է ազատում Բաքվի բռնապետի ձեռքերը, որն էլ իր հերթին, օգտվելով Հայաստանի իշխանությունների անհաշվենկատ արտաքին քաղաքականությունից, ձգտում է Հայաստանը թողնել մեկուսացման մեջ, առանց բարեկամների` էլ ավելի մեծ զիջումներ պարտադրելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Тегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел Сюника
Самое популярное