Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց գործերն ուղարկվել են դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է.

  • Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ն.Մ.-ի օժանդակությամբ 5 անձից ստացել է կաշառք՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Մասնավորապես՝ փորձագետը, լինելով Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների 5 վարորդներից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը՝ անցակետով:
  • Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ այլ աշխատակից 2023 թվականի փետրվարի 23-ին վերոնշյալ տեսչական մարմնի գլխավոր մասնագետի հետ ընդգրկված է եղել Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում: Նույն օրը կշռել է քաղաքացի Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ դրա երկրորդ սռնու բեռնվածությունը կազմել է 11․930 կիլոգրամ (սռնու վրա ընկած բեռնվածքի թույլատրելի զանգվածը 430 կիլոգրամով ավելի է եղել): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց՝ վարորդից պահանջել է երկու բլոկ ծխախոտ, ինչին վարորդը համաձայնել է: Նույն թվականի մարտի 15-ին Մեղրիից Երևան երթևեկող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց, կաշառք ստանալու պատրվակով, պահանջել է հերթական անգամ ՀՀ գալուց իր համար բերել 5 տարա դիզելային վառելիք, ծխախոտ և 2 կիլոգրամ արևածաղկի սերմ: Կշռելով վերոնշյալ վարորդի վարած տրանսպորտային միջոցը՝ պարզել է, որ դրա ընդհանուր զանգվածը թույլատրելի 40․000 կիլոգրամից ավելի է 2․150 կիլոգրամով, այդ մասին հայտնել է վարորդին և վստահեցրել, որ իր կողմից այդ փաստը չի արձանագրվի: Մինչդեռ, փաստն արձանագրվել է գործընկերոջ կողմից, կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:
  • Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանը, ունենալով վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման պարտականություն, ընդգրկված լինելով նույն գյուղի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի վերակարգում, 2023 թվականի փետրվարի 20-ին գերբեռնված երեք ավտոմեքենաների վարորդներին թույլ է տվել առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ. մի քանի օր անց՝ վարորդներից մեկից ստացել է մանր չափի կաշառք:
  • Ճանապարհային ոստիկանության ծառայողներից մեկը, 2023 թվականի հունվարի 20-ին ընդգրկված լինելով վերոնշյալ հենակետի տարածքում իրականացվող շուրջօրյա ծառայությունում, տեղեկանալով, որ գերբեռնված բեռնատարներից մեկը երթևեկում է Կապանից Երևան ուղղությամբ, ծանրաքաշ մեքենաների կշռման տեսչական մարմնի կետ չմտնելու և կշռման արդյունքում վարչական իրավախախտումը չբացահայտելու նպատակով, վարորդից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել վերջինիս՝ առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ: Միաժամանակ, ՃՈ ծառայողը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անշարժ հենակետի՝ 2023 թվականի հունվարի 20-ի հերթափոխում ընդգրկված փորձագետին, համոզելու եղանակով դրդել է չկատարել ծառայողական պարտականությունը՝ չկազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Медведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры США
Самое популярное