Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1674– վախճանվել է  նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։

1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։

1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։

1924- Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան, դիրիժոր Անդրեյ Մելիք-Փաշաև, ռեժիսոր Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ  Գրիգոր Շարբաբչյան:

1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։ 

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել և Նիգերիայի հետ։

1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։

1998-հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

2012- Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

2021-Թուրքիայում Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և ալպինիստների համար, կրկին հասանելի է դարձել վերելքի համար:

2022- վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական շոու բիզնեսի կնքահայր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

211 –վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։

634 —Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։ 

960 —Չինաստանի կայսր է դարձել Թայ-Ցզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։

1169 —Արևելյան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։

1494 —ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենճանաչված երգիծաբաններից մեկը հանդիսացող Ֆրանսուա Ռիբլեն։

1615 —վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։

 1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։

1703 —Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիններ որպես իսկական սամուրայներ իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։

1789 —ընտրողների կոլեգիան Ջորժ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։

1797 —երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։

 1824 —Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։

1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։

 1928 —վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։

1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):

1932- ճապոնացիների Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։ 

1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։

1946 —հիմնադրվել է ալբանական «Պարտիզան» (Տիրանա) ֆուտբոլային ակումբը։

1948 – Շրի Լանկան հայտարարել է  անկախություն Միացյալ Թագավորությունից։

1949 —տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։ 

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։

1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, դա նման տիպի ամենախոշոր վթարն է։

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։

2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։ 

2009 —Ատլանտյան օվկիանոսում բախվել են  «HMS Vanguard» բրիտնական և  «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։

2012 —վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան հանդիսացող Ֆլորենս Գրինը։ 

2022 —Պեկինում բացվել են 24–րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное