Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. Մանրամասներ կասկածելի նվիրատվությունից (News.am)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերն ընդունել է առանց դրանց իրական շուկայական արժեքը պարզելու, առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, գրել է News.am-ը՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատախան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները:

«Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար»,-պարզաբանել են նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ պայմանով, կամ ինչի՞ դիմաց են ընդունել նվիրատվությունը: Հարցին՝ արդյոք կառավարությունը միջոցներ ձեռնարկե՞լ է, որ  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում արտաքին աուդիտ իրականացվի՝ պարզելու, թե պարտավորությունների ինչպիսի՞ կառուցվածք ունի ընկերությունը (երկարաժամկետ, կարճաժամկետ, ժամկետանց, անհուսալի պարտքեր և այլն), նախարարությունից պատասխանել են.

«Նախքան նվիրատվություն ընդունելու որոշում կայացնելը՝ ՀՀ կառավարությունն ամիսներ շարունակ աշխատել է ընկերության հետ, ուսումնասիրել է առկա տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ վստահ լինելու համար, որ վերջնական որոշումը բխելու է պետության շահերից»:

 «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտն իրականացնում են մասնագիտացած աուդիտորական կազմակերպությունները, որոնց խնդիրն է աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումը՝ այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով:

Մինչդեռ նախարարության պատասխանից հետևում է, որ կառավարությունը որևէ կազմակերպության չի պատվիրել արտաքին աուդիտ իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունում, իսկ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա տրամադրված եզրակացությունը, անկախ գնահատելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայտնի չէ նաև, թե ի՞նչ ստանդարտներով է կառավարությունն իրականացրել ուսումնասիրությունը: Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

Պարզվում է, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական (իրական) արժեքը՝ հավանաբար առանջնորդվելով «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում» սկզբունքով՝ առանց գնահատելու կասկածելի նվիրատվության բոլոր հնարավոր հետևանքները:

«Քանի որ ընկերությունը Փակ բաժնետիրական ընկերություն է, նրա բաժնետոմսերը ցուցակված չեն շուկայում, հետևաբար նրանց համար այս պահին սահմանված չէ ճշգրիտ շուկայական արժեք»,-պարզաբանել են նախարարությունից: 

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերին Կանադայի  ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը: Այս գործընթացից հետո «Լիդիանը» հայտարարեց, որ աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:

Իսկ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության դադարեցման ժամանակահատվածում կուտակված պարտքերի մասին ընկերությունը մշտապես բարձրաձայնել է: ՀՀ կառավարությունը, սակայն, չի փորձել անգամ անկախ գնահատական ստանալ այդ պարտքերի չափի և ընկերության բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ, ինչը պետք է աներ յուրաքանչյուր խելամիտ ներդրող կամ սեփականատեր։ Հաշվի առնելով, որ պետությունը գործ ունի խնդրահարույց ֆինանսական ակտիվների հետ, տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը որևէ մասնավոր կազմակերպության պատվիրեր՝ գնահատելու իր մասնաբաժինը:

Լրատվամիջոցը կառավարությունից նաև հետաքրքրվել է, թե Ամուլսարի հանքավայրի տևական ժամանակ (5տարի) չշահագործման արդյունքում ի՞նչ նոր բնապահպանական ռիսկեր են ի հայտ եկել, արդյոք դրանք գնահատե՞լ է կառավարությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը՝  ի դեմս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ստանձնած Էկոնոմիկայի նախարարության, հղում է կատարել դեռևս 4 տարի առաջ հրապարակված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հաշվետվություններին՝ նշելով, որ դրանք պետության կողմից մանրակրկկիտ ուսումնասիրությունների են ենթարկվել:

 «Ուսումնասիրությունների արդյունքում վերահաստատվել է, որ Ամուլսարում նոր բնապահպանական ռիսկեր չկան»,-ասված է էկոնոմիկայի նախարարության պատասխանում:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, անկախ այն հանգամանքից՝ սեփականատեր է, թե ոչ, պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացներ՝ գնահատելու ի հայտ եկած նոր բնապահպանական ռիսկերը։ Իշխանությունների այս մոտեցումը հիմք է տալիս մասնագիտական հանրությանը ենթադրել, թե կառավարությունը աչք է փակել բոլոր հին և նոր բնապահպանական ռիսկերի վրա՝ դրա դիմաց ստանալով բաժնեմաս, ինչը անընդունելի մոտեցում է, քանի որ Ամուլսարի շահագործման ընթացքում ի հայտ եկող բնապահպանական հնարավոր վնասները աղետալի հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն մեր պետության, այլև տարածաշրջանի ջրային ռեսուրսների համար։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին կառավարությունը որոշում էր կայացրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը որպես նվիրատվություն ընդունելու մասին: Մեկնաբանելով կառավարության որոշումը, Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ:

Համաձայն 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը ՀՀ կառավարությանն է տրամադրվել նվիրատվությամբ՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное