Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861-Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացրել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն:

1916 - Առաջին աշխարհամարտում գեներալ Յուդենիչի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։

1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը։

1919 –ծնվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:

1953 – ծնվել է թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը, որն առաջին թուրք գիտնականներից մեկն է, ով ճանաչել և բացահայտորեն քննարկել է Հայոց Ցեղասպանությունը։

1959 –ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:

1965– ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

1966 –ծնվել է ջութակահար Նարինե Դելլալյանը:

1976- ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:

2001- Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

2006 – Եվրոխորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրոխորհրդարանի պատվիրակների այցերը։

2006-Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») նախորդ տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:    

2017 Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը միավորվել են  Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ և իրենց վարչապետի թեկնածու հայտարարել Բագրատյանին:

2018- Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1222 —ծնվել է ճապոնացի բուդդայական քարոզիչ, նիտիրէն-սյու ուսմունքի հիմնադիր Նիտիրէնը:

1568 —իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:

1698 —ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:

1704 —վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է Անթագավորություն, որն էլ պատճառ է դարձել Լեհաստանում քաղաքացիական պատերազմի սկսվելու:

1722 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է ըստ ավագության:

1804 —ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:

1837 —Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:

1868 –ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը:

1822 —ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը:

1871 —վախճանվել է կովկասյան լեռնականների առաջնորդ, Հյուսիս-Կովկասյան իմամատի ղեկավար Իմամ Շամիլը:

1893-ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխաիլ Տուխաչևսկին:

1918– Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։

1919 —խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:

1921- վրացական Շուլավերի գյուղում կազմավորվել է Վրաստանի Հեղկոմը, որն էլ օգնության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին, սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը:

1923 —Հովարդ քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:

1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։

1936 - Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):

1957 —ԽՍՀՄ-ում սահմանվել է  «Խեղդվողներին փրկելու համար» շքանշանը:

1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

1976 —ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:

1978 —ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝ BBS-ը:

1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծիրական կայանը։

1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 100-ը։

2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։

2016 —վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное