Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հայելի

ՖՈՏՈ

Ամենավաղ արհեստական ​​հայելիները պատրաստվել են փայլեցված սև հրաբխային ապակյա քարից՝ օբսիդիանից, որը կտրված էր լինում շրջանաձև: Նման հայելիների որոշ օրինակներ են հայտնաբերվել Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայում: Դրանց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականով: Հին եգիպտացիներն էլ հայելիներ պատրաստելու համար օգտագործում էին փայլեցված պղինձ, իսկ հետևի կողմը զարդանախշում էին։ Հին միջագետքցիները ևս պատրաստում էին փայլեցված մետաղական հայելիներ, իսկ փայլեցված քարից պատրաստված արտացոլող մակերեսները հայտնվել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դեռ մ.թ.ա. մոտ երկու հազար տարի առաջ: Այսինքն հայելու ի հայտ գալու գործընթացին մասնակցել է ողջ աշխարհը։
Ենթադրվում է, որ մետաղյա մեջքով ապակյա հայելիներ առաջին անգամ հայտնվել են Լիբանանի Սիդոնում մ.թ. առաջին դարում: Այդ դարում հռոմեցաիները ևս ստեղծել են ապակուց հայելի, բայց կապարի ենթաշերտով: Գոգավոր հայելիները հայտնվել են 1240 թվականին։ Ապակե գնդակներ էին փչում, որոնց մեջ լցնում էին հալած կապար, որը հավասար շերտով տարածվում էր ներքին մակերեսի վրա։ Այնուհետև գնդակը բաժանվում էր կտորների: Հետո՝ 16-րդ դարի սկզբին հայելագործները սովորեցին հարթ հայելիներ պատրաստել։ Ապակու տաք գլանը կտրվում էր երկայնքով, և գլորվում պղնձե սեղանի վրա՝ առաջացնելով ապակու թիթեղներ։ Միաժամանակ ամալգամներն են (այլ մետաղների հետ սնդիկի հեղուկ համաձուլվածքներ) սկսել օգտագործել ապակու վրա արտացոլող շերտ ստանալու համար։ Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հայելային ապակի արտադրել ոչ թե փչելու, այլ ձուլման մեթոդով։ Հալած ապակին լցնում էին հարթ մակերեսի վրա և գլանով գլորում։ Ֆրանսիական հայելիների արտադրության բացումից հետո հայելիների գները սկսեցին կտրուկ նվազել։ Դրան նպաստեցին նաև գերմանական և բոհեմյան ապակու գործարանները, որոնք ավելի ցածր գնով էին հայելիներ արտադրում: Առանձնատների պատերին, նկարների շրջանակների մեջ սկսեցին հայտնվել հայելիներ։ 18-րդ դարում փարիզցիների երկու երրորդն արդեն ուներ հայելի։ Բացի այդ, տիկնայք իրենց գոտիներին սկսեցին կրել փոքրիկ հայելիներ, որոնք ամրացված էին շղթաներով:
Հայելիների արտադրության մեջ հեղափոխություն առաջացրեց գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիգը, ով 1835 թվականին սկսեց որպես արտացոլող շերտ օգտագործել արծաթը: Այդ տեխնոլոգիան ներկայումս էլ գործնականում անփոփոխ դեռ օգտագործվում է հայելիների արտադրության մեջ։
Շատ դարեր շարունակ մարդիկ վախենում էին հայելիներից, որոնց համարվում էին դեպի մյուս աշխարհ տանող դարպաս։ Հունական դիցաբանության մեջ Պերսևսը սպանեց Գորգոն Մեդուզային օգտագործելով հայելու պես փայլուն վահան:
Միջնադարյան տեքստերում հայելին պատկեր է, այլ աշխարհի խորհրդանիշ։ Հայելին հավերժության խորհրդանիշն է, քանի որ այն պարունակում է այն ամենը, ինչ անցել է, այն ամենը, ինչ հիմա է, այն ամենը, ինչ գալիք է: Միջնադարում կնոջը կարող էին մեղադրել կախարդության մեջ, եթե նրա մոտ նման իր գտնեին։ Հետագայում հայելիները սկսեցին ակտիվորեն օգտագործվել գուշակության համար:
Այնուամենայնիվ հայելում իր արտացոլանքը տեսնելու հնարավորության հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և վարքագծին: 
Ժամանակակից ինտերիերում հայելին ոչ միայն արտացոլող գործառույթներ ունի, այլ նաև օգտագործվում է տարածության և լույսի զգացողությունը բարձրացնելու համար: Ճիշտ տեղադրված հայելիները ընդլայնում են սենյակի սահմանները դարձնելով այն պայծառ ու հարմարավետ։ Հայելիները նաև լայնորեն օգտագործվում են օպտիկական գործիքներում՝ սպեկտրոֆոտոմետրեր, աստղադիտակներ և այլ օպտիկական գործիքներ:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное