Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան հանրապետության՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր, Ռուսաստան՝ Հատուկ գործողությունների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1833 - Նիկոլայ 1-ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։

1845- ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ  Գրիգոր Արծրունին։

1860 - ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։

1858 - վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը։

1905 - ծնվել է   լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։

1910- ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր Հենրիկ Գասպարյանը։

1918 - ծնվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։

1937- ծնվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

1959 - ծնվել է  դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։

1980- ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։

2004-«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունն Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:

2006-Երևանի բժշկական համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը, ում օգտին քվեարկել են ԲՈւՀ-ի խորհրդի բոլոր 32 անդամները: 

2007- առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:

2008- Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:

2009-Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

2015-Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով իսկ  Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 43-ը:

2020-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը, որը կոչվել է «Հպարտ քաղաքացու անձնագիր»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 –ծնվել է  Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։

313 —հրատարակվել է Կոնստանտին 1-ին Մեծի հրովարտակը, ըստ որի Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։

425 —հիմնադրվել է Կոնստանտինապոլիսի համալսարանը։

1693 —Լոնդոնում հրապարակվել է աշխարհում առաջին կանացի ամսագիրը (The Ladies' Mercury)։

1784 —վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն-Ժերմենը։

1883 —արտոնագրվել է սիգարներ փաթաթող սարքը։

1897 —ստեղծվել է առաջին արհեստական շաքարի քաղցրացուցիչը։

1900- ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, որն աշխարհի ամենաճանաչված ակումբերից մեկն է։

1917- կայացել է Բուրժուադեմոկրատական 2-րդ հեղափոխությունը և ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։

1921 –վախճանվել է ավստրիական տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը:

1932- անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։

- ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։

1933 —հոլլանդացի ֆանատ-կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն այրել է Բեռլինի ռայխստագը։

1964 —ջուր է իջեցվել  «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որն աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է և որը իրականացրել է ավելի քան 1 100 ծորասուզում Ժնևյան լճում։

1980 - ծնվել է հոլանդացի դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր Դոն Դիաբլոն։

1988 - վախճանվել է խորհրդային բալետմեյստեր Վախթանգ Վրոնսկին։

1994 - Տեղի է ունեցել 17-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2004 —Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել  «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։

2010 —Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։

2015- սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное