Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր, Հնդկաստան՝ Ազգային գիտության օր, Ֆինլանդիա՝ Կալևալայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1852- Կոստանդնուպոլսում սկսվել է հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։

1880 - ծնվել է  հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։

1905- ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը և փոխարքա է նշանակվել Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։

1912 - ծնվել է  հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։

1920-Հայկական Ազգային Խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, բայց միաժամանակ մտահոգված լինելով բոլշևիկների և էսեռների դոմինանտությամբ որոշ ուժեր կազմակերպել են այլընտրանքային համագումար մոտակա Շուշքենդ գյուղում։ Արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։

1923 - վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։

1928- Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

1936 - ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։

1973- վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։

1976 –գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։

1988- Սումգայիթում խորհրդային զորքերի միջամտության արդյունքում դադարել են  հայկական 3-օրյա ջարդերը:

1997- 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Հյուսիս արևելքում։

2007-վախճանվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը։

-ընդդիմադիր մի շարք կուսակցությունների` «Հանրապետության», ԱԺՄ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի ղեկավարների միջև մինչև ուշ գիշեր տևած քննարկումներն արդյունքի չեն հանգեցրել:

2008- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով:

2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

2018- վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

2020-վախճանվել է հուշարձարանագետ Սամվել Կարապետյանը:

2022-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1066 —բացվել է Վեստմիստերսյան աբբայությունը։

1525 —ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։

1533 –ծնվել է  ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։

1728 —վախճանվել է ճապոնացի փիլիսոփա, լուսավորիչ, ռեֆորմատոր, Կոնֆուցիականների առաջնորդ Օգյու Սարայը։

1732 —Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։

 1835-լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։

1854 — հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։

1878 - ծնվել է   էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։

1911- ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։

1916 –վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմսը։

1922- Եգիպտոսն անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1925 - վախճանվել է  գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը։

1932 - վախճանվել է  ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդան։

1935- ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։

1951 —Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքի ձևը։

1955 —կայացել է Հանոյ-Պեկին-Մոսկվա-Բեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։

1956 —ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։

1978 —վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող էրիկ Ֆրենկ Ռասելը։

1991- ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։

1992-Բոսնիա-Հերցեգովինայում հայտարավել է Սերբական կրաինայի ստեղծումը։

1994 —Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։

1998 —սկսվել է ռազմական հակամարտություն, որը հայտնի է Կոսովոյի պատերազմ անունով։

2004 —սպանվել է չեչեն անջատողական Ռուսլան Գելաևը։

2013 –Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարական է ներկայացրել։

2023 —Հունաստանում տեղի է ունեցել մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, զոհվել է ավելի քան 100 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное