Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զորամիավորումները ազատագրել են Քելբաջարը. պատմության այս օրը ( 03 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվինեա՝ Երկրորդ հանրապետության հռչակման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1700 –ծնվել է  հասարակական գործիչ, վաճառական Աղազար Լազարյանը։

1922 –ծնվել է գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։

1983 –վախճանվել է թարգմանիչ, բանասեր Արբուն Տայանը։

1990-ԽՍՀՄ-ում ընդունվել է «Արտակարգ իրավիճակների օրինական ռեժիմների մասին» օրենքը, որը վերաբերվել է ԼՂՀ-ին։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են Քելբաջարը։

2006-Արցախում հայտնաբերվել են պատմական Տիգրանակերտի ավերակները, ինչպես նաև լույս աշխարհ է հանվել Հանդաբերդի վանքը։

2007- Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում հանդիսավորությամբ վերաբացվել է Երևանի պատմության թանգարանը:

2008- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր:

2014- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

2016-ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողություններ վարել, իսկ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

2017-հրատարակվել են  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ԱԺ են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն։

2020-Հայաստանում գրանցված օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել  եվրոպական երկրներ:

2021- «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է Դեմիրճյան փողոցը և հայտարարել իշխանափոխության պայքարի նոր փուլի մեկնարկի մասին, որի հիմնական գործողությունները տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 —սկսվել է Քրիտոֆոր Կոլոմբոսի 4-րդ ճանապարհորդությունը։

1694 —ծնվել է անգլիացի բնաբան և թռչնաբան Ջորջ Էդվարդսը, որը հանդիսանում է  «բրիտանական թռչնաբանության հայրը»։

1747 —վախճանվել է իտալացի նկարիչ ֆրանչեսկո Սոլիմենան, որը հանդիսանում է նկարչության նեապոլյան ղպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

1770 – ծնվել է հույն գեներալ Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։

1783 –ծնվել է  ամերիկյան գրող և պատմաբան Վաշինգտոն Իրվինգը։

1798 — ծնվել է Անտարկտիդայի ամերիկացի հետազոտող Չարլզ Ուիլկսը։

1829 —անգլիացի Ջեյմս Կարրինգտոնը ստացել է սուրճի հատիկներ աղացող սարքի արտոնագիր։ Այդ օրը հանդիսանում է սրճաղացի ծննդյան օրը։

1879 - Սոֆիան հռչակվել է Բուլղարիայի մայրաքաղաք:

1885 –գերմանացի գյուտարար  Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած առաջին շարժիչը, որը կիսով չափ աշխատել է ձիաուժով։

1896 —Միլանում հիմնադրվել է  «La Gazzetta dello Sport» հրատարակությունը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ սպորտային հրատարակությունն է։

1897 –վախճանվել է  գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը։

1905 —հիմնադրվել է «Բոկա Հունիորս» ֆուտբոլային ակումբը, որը հանդիսանում է Արգենտինայի ամենհանրահայտ ակումբներից մեկը։

1911- Բրիտանիայում կայացել է մարդահամար, ըստ որի երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ։

1922 —Իոսիֆ Ստալինը ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։

1924- ծնվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Մառլեն Բրանդոն, որը 8 անգամ ներկայացվել է Օսկարի:

1932- ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։

1933- բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։

1955- Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի  Չեմպիոնների Լիգա։

1961 –ծնվել է ամերիկացի դերասան Էդի Մերֆին։

1966 - Խորհրդային «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս է եկել Լուսնի ուղեծիր:

1973- Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին բջջային հեռախոսային զանգը։

1975- Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվել է Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:

1976- Ֆրանսիայում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:

1990 —Լվովի ռատուշայի վրա առաջին անգամ Ուկրաինայում պաշտոնապես բարձրացվել է  կապույտ-դեղին դրոշ։

2000 - Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթ»-ի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է $12 միլիարդ դոլար։

2007- «V-150» էլեկտրագնացքը զարգացրել է ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն:

2010- Ղրղզստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное