Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին հայտնույ է «Ազատություն»-ը։
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի պարզաբանումը։
Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան մեր ալիքում։