Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզ է՝ վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է և այս պրոցեսներում ներգրավված  ամենաակտիվ ուսանողներն  ու դասախոսները չէին  կարող թիրախ չհանդիսանալ, բայց ի պատիվ մեր ուսանողական և դասախոսական անձնակազմի, ոչ ոք այս բռնաճնշումների տեղի չի տալու, շարժման մասնակիցների ու երիտասարդների թիվն օր օրի ավելանալու է։ Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հիշեցնելով բուհերի արհմիության հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։

Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։

Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։

Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ»։

Պատգամավորը կոչ արեց բոլորին՝ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное