Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` դադարեցրել են իրենց բողոքի ակցիան․ պատմության այս օրը (31 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Առանց ծխախոտի միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1569-սկսվել է ռուս թուրքական առաջին  պատերազմը (1569—1570 թթ., ըստ թուրքական պատմագրության «Աստրախանյան արշավանքը»):

1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:

1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):

1892-ծնվել է հայ խորհրդային կինոռեժիսյոր, սցենարիստ և դերասան Համբարձում Բեկ-Նազարյանը:

1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:

1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

2002- Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է 7 տարվա  ազատազրկման և 90 հազար դրամ տուգանքի: Սաղաթելյանի կողմնակիցները համոզված են, որ դատավորը կատարել է իշխանությունների պատվերը:

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի մանդատները բախշվել են հետևյալ կերպ. ՀՀԿ  23, «Արդարություն» դաշինք  14, «Օրինաց երկիր» կուսակցությունը  12, Հայ հեղափոխական դաշնակցությունը  11, «Ազգային միաբանություն»  9 և ՄԱԿ 6 մանդատ: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուներին:

2004-տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: 

2006-Պրոֆեսոր Դորա Բաղդասարյանը ընտրվել է Ուրուգվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

2008-11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ են սկսել 12 այլ ազատամարտիկներ: 

2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):

2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինն իջեցվել է 9.3 դրամով։

2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են և  կասկածվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

2019- Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին։

-Խորհրդարանը ստեղծել է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննության քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1223- Կալկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերին:

1809-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդենը:

1815-հայտարարվել է Հոլլանդական թագավորության ստեղծումը:

1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:

1850-համընդանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:

1859-Լոնդոնի Վեստմինստերական պալատի ժամացույցային աշտարակում գործի է գցվել ժամացույց, որը ներկայումս հայտնի է Բիգ-Բեն անունով:

1868-Փարիզի շրջակայքում գտնվող Սեն-Կլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:

1879-Բեռլինում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին և ցուցադրվել է Վերներ ֆոն Սիմենսի ստեղծած առաջին  էլեկտրագնացքը:

1891-Վլադիվոստոկում հանդիսավոր կերպով դրվել է Տրանսսիբիրյան մայրուղու հիմքը:

1902-ավարտվել է անգլո-բուրական պատերազմը:

1918- Ավստրո-Հունգարիայի քայքայման արդյունքում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում հայտարարվել է չեխերի և սլովակների քաղաքական դաշինքի մասին, որը հետագայում բերել է Չեխոսլովակիա պետության առաջացմանը:

1941-Գերմանիայում գոթական տառերը փոխարինվել են լատինականի:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում կայացել է Դինամո -ԼՄԶ ֆուտբոլային խաղը:

1961-հայտարարվել է ՀԱՀ-ի անկախությունը Բրիտանիայից:

1970-Պերույում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել  60 հազար մարդու մահվան, իսկ  600 հազար մարդ մնացել են անօթևան:

1973-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան:

1994-Բորիս Բերեզովսկին ընտրվել է «ԼոգոՎազի» տնօրենների խորհրդի նախագահ:

2003-Փարիզը դիմավորել է վերջին «Կոնկորդ» ինքնաթիռը, որից հետո նման դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են:

2020-Կյանքից հեռացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное