Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»

ԻՐԱՎՈՒՆՔ

Hraparak.am-ին է դիմել քաղաքացի Մ․Գ․-ն՝ խնդրելով ներկայացնել իր գլխին եկած պատմությունը, որի գործող անձանց անուններն առայժմ չենք հրապարակում:

Հավելենք, որ «2024թ-ի մայիսի 13-ի առավոտյան, աշխատանքի գնալիս, Աբովյան պուրակում ավտովթարի եմ ենթարկվել: Մի աղջկա մեքենա հարվածեց իմ մեքենային եւ դա արձանագրվեց թե ոստիկանության, թե Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության կողմից: Երկու անգամ բողոքարկել եմ եւ նշել, որ ինձ հարվածողն է մեղավոր: Դեպքից երկու օր է անցնում եւ ապահովագրական ընկերությունը իմ կրած վնասն է ինձ ներկայացնում, ըստ որի՝ ավտոմեքենայի աջակողմյան դուռը, հայելին եւ անվաթևը՝ կռիլո վնասվել են, վնասը գնահատվել է 116 հզր․ դրամ, որից 16 հզր․-ը այդ երեք դետալների ձեռք բերման գումարն է, եւ ամենատարօրինակը՝ կռիլոն գնահատված է ընդամենը 500 դրամ, որի ձեռք բերման աղբյուրն էլ List.am կայքն է հանդիսացել: Քանի որ ինքս իրավաբան եմ, լավ գիտեմ բողոքարկման ընթացքը, երկօրյա ժամկետում այն արել եմ, ընդգծել, որ ուշադրություն դարձնեն հանգամանքին, որ List.am կայքում նման գնով նման դետալ չի վաճառվում, հետևաբար դա գնահատման հիմք չէր կարող հանդիսանալ: Խնդրել եմ գնահատումն իրականացնել շուկայական իրական արժեքով, վարպետին վճարելիք գինը ևս ներառել: Նաև զանգով  տեղեկացնում եմ ապահովագրական ընկերությանը, որ անձամբ գնալու եմ գրասենյակ՝ ճշտելու, թե այդ կեղծ տեղեկատվությունը որտեղից են գտել:

Հաջորդ օրը՝ մայիսի 24-ին գնում եմ իմ մեքենան ապահովագրած ընկերության գլխամասային գրասենյակ, որտեղ աշխատակցին խնդրում եմ ինձ պարզաբանում տան: Խնդրում եմ փորձագետ հրավիրել»,-պատմում է մեզ դիմած քաղաքացին։ Իր շարունակ պնդումներից հետո փորձագետ հրավիրելու փոխարեն իրեն ուղեկցել են ինչ-որ պաշտոնյայի մոտ, ով  պետք է իր բոլոր հարցերին պատասխան տար: Պարզվում է՝ այդ անձն անվտանգության ծառայության պետն է: «Հարցնում եմ՝ ինչ կապ ունի նա մեքենայի գնահատման հետ: Սենյակի ներսից կանչում է՝ ասելով․ «Արի, արի, ստեղ բոլոր հարցերով ես եմ զբաղվում»: Ես ասում եմ, որ եթե ինձ չտրամադրեն, թե այդ տեղեկատվությունը որտեղից են վերցրել, իրենց փորձագետի նկատմամբ ոստիկանությունում հաղորդում կներկայացնեմ: Մեկ էլ այդ անվտանգության պետը, որի անուն-ազգանունը դռան վրա գրված էր՝  Ա․ Գ, ինձ հեգնում է, թե էն քրջոտ Շկոդայի մասին է խոսքը, ասում է՝ քեզ էդ էլ շատ է, որ տվել ենք: Հետո թե բա տեսել ես դիմացիդ մեքենան ինչ մեքենա է, քոնը ինչ վիճակում է, բա էդպես էլ պիտի լիներ: Եվ նստած տեղից վեր կացավ, եկավ թևիցս բռնեց, ինձ դուրս հանեց սենյակից ու հարվածեց դիմացի դռան պատին: Շատ հանկարծակի եկա, ասեցի՝ էս ինչ եք անում: Էդ խոսքի վրա մի հատ էլ գլխիս ու վզակոթիս տվեց: Ասացի՝ հիմա անուն-ազգանունդ, պաշտոնդ կգրեմ , եւ մենք ոստիկանությունում կհանդիպենք: Երբ դռան վրայից իր պաշտոն էի փորձում ճշտել, էդ պահին էլ մի հատ խփեց աչքիս, ինձ թվաց ուշքս գնաց»: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ մինչ անվտանգության պետը բառացիորեն իրեն ծեծի էր ենթարկում, գրասենյակի աշխատակիցները շրջափակել էին տարածքը, որ թույլ չտան իրեն դուրս գա, ավելին՝ նույնիսկ մի քանի հոգով ձեռքերն են պահել մինչև այն պահը, երբ աչքից արյուն է հոսել: «Չասեմ, թե ինչ այլանդակ խոսքեր ու հայհոյանքներ էր տալիս: Մի կերպ ուշքի եկա, տեսնեմ` որ աչքիցս արյուն է հոսում, ասում եմ՝ անասուն եք, էս ինչ եք արել ինձ, սա մոտենում է, որ նորից ինձ խփի, մի կերպ սրան հրում եմ ու գոռում եմ, որ ոչ ոք ինձ չմոտենա, ոստիկանություն կկանչեմ: Էդ ընթացքում փորձում են ինձ համոզել, աչքս լվանալ, որ ոչ ոք չտեսնի ինձ էդ վիճակում, ու նույնիսկ հրաժարվում են շտապօգնություն կանչել, էդ կանանցից մեկն  ասում է ՝ ռադ եղի մեր օֆիսից, քեզ հասնում ա :Ինձ հետ կյանքում նման բան չէր եղել, ես զանգում եմ ոստիկանություն, շտապօգնություն, երկար զանգերից հետո ոստիկանությունն է պատասխանում:Գալիս է շտապօգնությունը, բժիշկը ճնշումս չափեց, աչքս թեթև մշակեց, հետո ինձ որոշեցին հիվանդանոց տեղափոխել:  Հիվանդանոցում ցավազրկեցին, բոլոր հետազոտություններն արեցին եւ ինձ անմիջապես տարան ինտենսիվ թերապիայի բաժին: Երեկոյան իմ վիճակը թեթևացավ և ես տուն գնացի:

Երկուշաբթի գնում եմ տեղեկանք վերցնելու, որ ներկայացնեմ աշխատավայր: Ինձ զարմացրեց, որ տեղեկանքում նշված չէր, թե որտեղից եւ ինչի համար է շտապօգնությունն ինձ հիվանդանոց հասցրել: Ավելին, հետազոտությունների արդյունքում ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել: Հետո իմանում եմ, որ ինձ ծեծի ենթարկած անձը ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ես իրեն ծեծում էի, ինքն էլ ինքնապաշտպանվել է, և պատկերացում չունի, թե ոնց է իմ աչքը վնասվել: Բա որ ես էի իրենց ծեծում ու ջարդում, ինչի իրենք չէին ոստիկանություն կանչում կամ հոգեբուժարան զանգում, ասեին՝ մի գիժ կա էստեղ, եկեք, տարեք»,-պնդում է քաղաքացին: Դեպքից միայն օրեր անց ոստիկանություն են հրավիրում, ցուցմունք է տալիս, քննիչի որոշմամբ փորձաքննություն է նշանակվում:

«Իմ միջոցներով նորից բուժզննում եմ անցել, աչքս հետազոտել, որովհետև աչքս դեռ լավ չի տեսնում, փառք Աստծո հետազոտության արդյունքով լուրջ վնասվածք չեմ ստացել, բայց գլխիս հետ կապված դեռ ՄՌՏ պիտի անցեմ, եթե Աստված չանի մի բան էն չեղավ, էն ժամանակ ես իրենց հետ կխոսեմ: Դատաբժիշկը թղթերը վերցրեց, կարդաց, զարմացավ, թե էս որ թիվն է, որ մարդ են ծեծում, էն էլ՝ կնոջ: Զարմացավ, թե ինչու են կիսատ թղթերը, որտեղ են մյուս բժշկական եզրակացությունները, չէ որ ինձ առաջին բուժօգնություն են ցույց տվել, ուր են տեսախցիկների ձայնագրությունները: Ասաց` ես ուզում եմ տեսնել ոնց ես վերքը ստացել, հիմա ոնց նկարագրեմ, մենակ ոստիկանության հաղորդագրության մեջ է նշված, եւ հրաժարվեց քննիչին եզրակացություն տալ, պահանջեց քննիչից առգրավել ամբուլատոր քարտն ու  շտապօգնության թերթիկը, որ փոխանցվել է հիվանդանոցին, հետազոտությունների քաղվածքը, որպեսզի կարողանա եզրակացություն գրել, զարմացավ, թե բոլոր վերքերդ առողջացել են, նոր ուղարկում են ինձ մոտ: Էս ամենից ես հասկացա, որ տվյալ ապահովագրական ընկերությունը գործարքի է գնում մյուս կողմի հետ, դիտավորյալ ցածր գնահատելով տուժող կողմի մեքենան»: Ըստ մեր զրուցակցի քրեական գործ է հարուցվել, ինքը սպասողական վիճակում է, ակնկալում է, որ հարցաքննության կկանչվեն բոլոր նրանք, որոնց անունները ինքը նշել է: 

Նշենք, որ մենք ևս փորձեցինք կապվել նշված ապահովագրական ընկերության հետ՝ ճշտելու դեպքից մանրամասներ: « Եթե գործ կա հարուցած,դիմեք ոստիկանություն, մեր մոտ նման բան չի եղել,  չգիտենք»,-պատասխանեց ընկերության աշխատակցուհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное