Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյան դոնորների համաշխարհային օր. պատմության այս օրը (14 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արյան դոնորների համաշխարհային օր, Հայաստան` Բռնադատվածների հիշատակի օր, Լատվիա և Լիտվա՝ Կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ միգրացիոն ծառայության աշխատողների օր, ԱՄՆ՝ Ամերիկյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– Կոստանդին Պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրել է Զապել թագուհու հետ և նրան հռչակել Կիլիկիայի թագավոր:

1712– ծնվել է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովան:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերն անցել են Արփա չայն ու շրջանցել Կարսը հարավից, որի արդյունքում փակվել է թուրքերի համար կարևոր էրզրում-Կարս ստրատեգիական ճանապարհը:

1869– հիմնվել է Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:

1912- ծնվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը:

1915– երիտթուրքերը Կարինում իրականացրել են հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1918- համաձայն Բաթումի հաշտության պայմանագրի հայկական բոլոր ուժերը զբաղեցրած դիրքերից հետ են քաշվել պայմանագրով նախատեսված սահմանագիծ։

1934-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Գուրգեն Մարտիրոսյանը:

1949- Հայաստանից արտաքսվել է  մոտ 13 000 մարդ, որպես ժողովրդի թշնամի։

1983-Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան Բելգիայի կոնսուլ Դուրսուն Ակսոյը գնդակահարվել է իր ավտոմեքենայում: Երեք հայկական խմբեր, որոնց թվում նաև  ԱՍԱԼԱ-ն հայտարարել են, որ իրենք են դա իրականացրել։

2006-առաջին անգամ Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակները հավաքվել էին մայրաքաղաք կենտրոնում նշելու Բռնադատվածների հիշատակի օրը: 

2010-Երևանում սկսվել է թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը:

2013- Երևանում ելույթ է ունեցել ռուսական հայտնի ДДТ ռոք խումբն իր կամերային Սոլնիկ համերգային ծրագրով:

2018- Մոսկվայում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

2019-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

2020-Իրավապահները  վաղ առավոտվանից խուզարկել են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատունը, Ծառուկյանը տարվել է ԱԱԾ հարցաքննության:

2022- վախճանվել է դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2023- Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակից երկու օտարերկրացի բանվոր է վիրավորվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

325-Նիկեե քաղաքում բացվել է առաջին Տիեզերաժողովը քրիստոնեության պատմության մեջ:

1736-ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և ռազմական ինժիներ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը հայտնագործած Շառլ Օգյուստ Կուլոնը:

1775-ստեղծվել է ԱՄՆ-ի բանակը:

1777– հաստատվել է ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:

1783-Հարավային ծովածոցի արևելյան հատվածում սկսել են կառուցվել ապագա Սևաստապոլ քաղաքի առաջին  տները:

1807– Ֆրիդլանդ քաղաքի մոտ (ներկայումս Պրավդինսկ) ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության է մատնել ռուսական զորքին:

1834-Իսահակ Ֆիշերն արտոնագրել է հղկաթուղթը:

1846-Կալիֆորնիական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Մեքսիկայից:

1859-Չեչնիան միացվել է Ռուսական կայսրությանը:

1864-ծնվել է գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Իլոիս Այցգեյմերը:

1900-Հավայան կղզիները հայտարարվել են ԱՄՆ-ի տարածք: 

1905- Պոտյոմկին զրահանավի վրա սկսվել է նավաստիների ապստամբությունը:

1921-Անգլիայի գաղութների հարցով նախարար Ուինստոն Չերչիլը հայտարարել է, որ Միջագետքի անգլիական իշխանությունը փոխվելու է արաբական կառավարությամբ:

1928– ծնվել է Կուբայի հեղափոխական գործիչ Չե Գևարան:

1940-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Փարզը:

1946-ծնվել է ամերիկյան միլիարդատեր, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

1956-անգլիական զորքերը լքել են Սուեզի ջրանցքի տարածքը. Եգիպտոսն ազգայնացրել է Սուեզի ջրանցքը:

1969-ծնվել է հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:

1982-Մեծ Բրիտանիայի հաղթանակով ավարտվել է Ֆոլկլենդյան պատերազմը:

1985– ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը:

1986– վախճանվել է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը:

1995-Շամիլ Բասաևի հրոսակախումբը Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցրել ավելի քան 1600 քաղաքացու:

2014-Լուգանսկում խփվել է Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը՝ զոհվել է 49 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное