Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն

ԻՐԱՎՈՒՆՔ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անունից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում կիրառված ոստիկանական բռնարարքների մասին․

«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2024 թ․ հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ից, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան

 փողոցի խաչմերուկում, Սիրահարների այգու մուտքի մոտ և այգու ներսում,  ՀՀ ոստիկանության

և ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների, ինչպես նաև այդ տարածքում

տարբեր պատճառներով գտնվող ՀՀ քաղաքացիների, հավաքը լուսաբանող լրագրողների

հանդեպ խաղաղ հանրահավաքի ընթացքում

կիրառված բռնարարքների և հանցագործության մասին

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, ելնելով 2024թ․ հունիսի 12-ի ժամանակագրությունից և առկա փաստական նյութերից՝ տեսաձայնագրություններից, վկաների և ականատեսների խոսքերից, ինչպես նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներից, նաև իրավապաշտպան տեղական և միջազգային կառույցների տարածած նյութերի պնդումներից՝ արձանագրում է, որ հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կատարվել են ՀՀ օրենքների կոպտագույն խախտումներ, որոնց ընթացքը պատշաճ մակարդակով չի հետաքննվում, ուստի պահանջում ենք ընդունել մեր դիտարկմամբ առերևույթ կատարված հանցագործության մասին հաղորդումը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ նախաձեռնել քրեական վարույթ։ Ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր հիմնավոր կասկածներն ու հիմնավորումները։

Ա․ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի հատման վայրում, Ազգային ժողովի և ՀՀ ակադեմիայի միջև ընկած հատվածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները նախաձեռնել էին քաղաքացիական անհնազանդության գործողություն և խաղաղ հանրահավաք։ Ինչու՞ ենք նշում «խաղաղ», որովհետև ո՛չ հունիսի 12-ին, ո՛չ դրանից հետո այլակարծության իրենց իրավունքն իրականացնող մարդկանցից որևէ մեկի մոտ պաշտոնապես որևէ զենք, զինամթերք չի հայտնաբերվել։ Չի հնչել որևէ կոչ բռնություն գործադրելու կամ ԱԺ-ի վրա հարձակվելու մասին։ Սակայն դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ոստիկանության դեռևս անհայտ բարձրաստիճան պաշտոնյաները հրաման են տվել՝ կիրառելու հատուկ նշանակության միջոցներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 100-ից ավելի ՀՀ քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել՝ միջինից մինչև ծանր, պաշտոնապես դիմել է բուժհիմնարկներ, իսկ հարյուրից ավելի մարդ, տարբեր պատճառներով, ամենից առաջ վախենալով իշխանությունների հետագա հետապնդումներից և հաշվեհարդարից, իրենց վիրավորումները բուժել են անհատական կարգով։ Շուրջ երկու տասնյակ ոստիկան թեթև վիրավորում են ստացել իրենց իսկ կողմից ոչ մասնագիտորեն և անհամաչափ կիրառված հատուկ միջոցների՝ լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների պայթյունների հետևանքով։

Բ․ Ոստիկանության ծառայողների կողմից հարձակման և լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների կիրառման անխուսափելի անհրաժեշտության և համաչափության մասին որևէ ապացույց առ այսօր չի ներկայացվել։ Այն պնդումները, թե ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկե շշեր կամ այլ առարկաներ, հայհոյում էին, կոտրում էին Սիրահարների այգու պարիսպները՝ նպատակ ունենալով հարձակվել ՀՀ ԱԺ շենքի վրա, անհամոզիչ և անհիմն են, որովհետև ԱԺ մուտքերը Սիրահարների այգուց բավական հեռու են և այնտեղ կուտակված քաղաքացիները իրական սպառնալիք չէին կարող ներկայացնել պետական շենքների համար։

Գ․ Ոստիկանները համապատասխան գործողությունների միջոցով շշեր նետող և պարիսպները կոտրող մի խումբ քաղաքացիներին մեկուսացնելու փոխարեն առանց պատշաճ նախազգուշացման անակնկալ կիրառեցին հատուկ միջոցներ՝ տվյալ իրավիճակին անհարիր  լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակներ, ընդ որում դրանք կիրառվեցին ՀՀ օրենսդրության սահմանած կարգերի կոպիտ խախտումներով հանրահավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների ու տվյալ հավաքը լուսաբանող, իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ։ Տվյալ նռնակների կիրառման անհրաժեշտությունը և համաչափությունը ՀՀ ոստիկանությունը չի հիմնավորում, ինչպես նաև չի բացատրում, թե առաջին նռնակներից հետո, երբ մարդիկ հեռանում և փախչում էին, ինչո՞ւ էին շարունակում նետել նոր նռնակներ, թվով շուրջ 30, նրանց վրա կամ ինչո՞ւ էին մարդկանց անթուլատրելի  լուտանքներով և հայհոյանքներով քաշում ոստիկանական վահաններից ներս և դաժան ծեծի ենթարկում արդեն գետնատարած, դիմադրություն ցույց չտվող, անզեն և անվնաս քաղաքացիների։

Դ․ Լուսաձայնային նռնակների կիրառումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ 90-Ն հրամանի պահանջներին հակառակ։ Նշյալ հրամանը սահմանում է, որ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա պետք է կիրառել, որովհետև հակառակ դեպքում այդ միջոցներն առաջացնելու են մասնակիցների անխուսափելի վնասում և առողջության անհամարժեք կորուստ։ Մոտ տարածության վրա կիրառվելու դեպքում դրանք կարող են անգամ առանց պայթելու առաջացնել լսողության և տեսողության մասնակի կամ լիակատար կորուստ։

Ե․ ՀՀ ոստիկանության տարբեր տարիների ղեկավար ներկայացուցիչներ պնդում են, որ «Զարյա-3» լուսաձայնային նռնակի կիրառությունը մինչև 2018 թ․ արգելված է եղել խաղաղ հավաքների դեպքում, քանի որ այս նռնակները պայթելիս բեկորային ծանր վնասվածքներ կարող են առաջացնել, ուստի դրանց կիրառումը թույլատրելի է միայն առանձնակի դեպքերում՝ զինված, ակնհայտ հանցավոր նպատակներ ունեցող անձանց վնասազերծելու բացառիկ պարագաներում։

Անգամ 2016 թ․ հուլիսին ՊՊԾ գնդի զինված գրավման փորձի ժամանակ «Զարյա-3» նռնակներ չեն կիրառվել՝ ելնելով դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանից։ Ընդ որում կան կասկածներ, որ կիրառված նռնակները ժամկետանց են եղել, ուստի դրանց ազդեցության վտանգավորության աստիճանը եղել է շատ ավելի բարձր և անթույլատրելի։ Պահանջում ենք հետաքննել և պարզել, թե ինչու են «Զարյա-3» տիպի նռնակները կիրառվել և արդյոք դրանք պահպանման ժամկետներում են եղել։

Զ․ Ելնելով վերոնշյալ հանգամանքներից և հունիսի 12-ի տուժածների հետ զրույցներից՝ արձանագրում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում քննիչներին հետաքրքրում է ոչ թե տուժածների վնասվածքներ ստանալու մանրամասները, այլ նրանց հարցաքննում են՝ պարզելու, թե ով ե՞րբ և ինչպե՞ս է նրանց տեղեկացրել կամ համոզել գալու հանրահավաքի, որը մարդու ազատ կամարտահայտության ակնհայտ ճնշում է։ Փորձ է կատարվում մեղադրել զուտ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ մասնագիտական ցածր պատրաստականություն և իրավիճակը համարժեք գնահատելու կարողություն չունեցող ոստիկանների գործողությունները չեն հետաքննվում։

Է․ Անհրաժեշտ ենք համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն և համարժեք պատժի արժանանան։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական

շարժման համակարգող խորհրդի անունից՝

Արամ Սարգսյան

Հրանտ Բագրատյան

Նարինե Դիլբարյան

Արթուր Մուսայելյան

Մեսրոպ Եղիազարյան

Զոյա Ջուլհակյան

24․06․2024թ․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное