Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային. պատմության այս օրը (04 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կուկի կղզի՝ սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։

1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։

1938- ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման կենսագործումը։

1950 – վախճանվել է արևմտահայ արձակագիր բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։

1957 – ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։

1977– ծնվել է ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը։

1981 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։

1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

1993 — վախճանվել է խորհրդահայ գիտնական-նախագծող Սամվել  Քոչարյանցը, որը հանդիսանում է խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծող։

2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

2008- մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:

2016- Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

2019- վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։

2022- վախճանվել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1306 —սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։ 

1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի` Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։

1783 – տեղի է ունեցել  Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի Արևելյան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրեկտոտրեոատ։

1789 — Ֆրանսիայի ազգային ժողովը չեղարկել է հոգևորկանության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։

1792 – ծնվել է անգլիացի բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին։

1836 — Մոսկվայի Կրեմլում տեղադրվել է ցար-զանգը։

1859 – ծնվել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր Կնուտ Համսուն։

1875 – վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1879 — էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։

1901 – ծնվել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ Լուի Արմսթրոնգը։

1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։

1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1912 —իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

1922 —տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսներ լռել են։

1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։

1984- Վերին Վոլտայի Հանրապետությունն իր անունը դարձնում է Բուրկինա Ֆասո։

1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։

2002 —Աֆղանստանի նախկին թագավորը վերջապես վերադարձել է իր պալատ, որը նա լքել էր 29 տարի առաջ։

2019 —վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։

2020-Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное