Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեպի պատնեշ. ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում Հայաստանով անցնող ճանապարհից» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է հայտարարել, որ որոշվել է մի կողմ դնել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը։

«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այդ կետը հանել խաղաղության համաձայնագրից և տեղափոխել հետագա փուլ։ Մենք չենք ցանկանում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը»,- ընդգծել է  նա հավելելով, որ Բաքուն շարունակում է պնդել, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հղումներ կան Ղարաբաղին: Ավելի ուշ Հայաստանն է հայտնել, որ կողմերը որոշել են հետաձգել ոչ միայն Զանգեզուրի միջանցքի, այլ ընդհանրապես բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների հարցը, գրում է iz.ru-ն։ 

Իսկ որո՞նք են այս ամենի պատճառները:

Զանգեզուրի միջանցքը ճանապարհ է, որը նախատեսվում էր կառուցել Հայաստանի Սյունիքի մարզով, որը թույլ կտար Ադրբեջանին ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բաքվում նախագիծը քննարկելիս անընդհատ շեշտվում է, որ այն պետք է հատուկ կարգավիճակ ունենա, այսինքն Հայաստանի իշխանությունները չպետք է մաքսատուրքեր գանձեն ու սահմանային ստուգումներ անցկացնեն։ Երևանը կտրականապես մերժում էր այդ պահանջները դրանք որակելով որպես հարձակում ինքնիշխանության դեմ: Միաժամանակ, Ադրբեջանն իր տարածքում շատ բան է արել այդ նախագիծն իրականացնելու համար։ 2024 թվականի սկզբի դրությամբ երկաթուղու պատրաստ լինելը կազմել է 45 %, ճանապարհինը 80 %։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ վճռականություն է դրսևորում այդ նախաձեռնությունն իրականացնելու համար:

«Զանգեզուրի միջանցքը միանշանակ բացվելու է  անկախ նրանից, թե Հայաստանը ուզում է, թե՞ ոչ»,- հայտարարել էր նա։

Ներկայումս Ադրբեջանի դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառները կարող են լինել մի քանիսը: Մի կողմից, անցյալ աշնանը Բաքուն համաձայնել է հաղորդակցություն հաստատել Իրանի հետ, և կողմերը սկսել են կառուցել ճանապարհային կամուրջ, և մաքսային, և սահմանային անցակետ։ Հասկանալի է, որ Իրանով ճանապարհի դեպքում որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա, սակայն Ադրբեջանի համար խնդրի սրությունը, այնուամենայնիվ, նվազել է, և Զանգեզուրի միջանցքի կառուցումը դարձել է ավելի քիչ կրիտիկական։ Մյուս կողմից, հիմա Ադրբեջանի համար կարևոր է բարելավել իր միջազգային իմիջը։ Բանն այն է, որ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի կլիմայական COP29 ներկայացուցչական համաժողովը։ Հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այս ընթացքում չի ցանկանում անհարկի քննադատություն լսել, իսկ Հայաստանի վրա ճնշումների նվազումը կարող է դրականորեն ընդունվել խոշոր տերությունների և միջազգային կառույցների կողմից։

Երրորդ պատճառն այն է, որ Հայաստանի վրա ճնշումը հակազդեցություն է առաջացնում, Երևանում բողոքի տրամադրություններն ուժեղանում են: Այս գարնանը հանրապետությունում եղել են մի քանի բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի ամուր պաշտպանել հանրապետության շահերը։ Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն որոշել է թուլացնել ճնշումը, որպեսզի դա չհանգեցնի իշխանափոխության, քանի որ Հայաստանի նոր ղեկավարները կարող են ավելի քիչ զիջող լինել։

Այդ առումով հետաքրքիր է այն, որ Զանգեզուրի միջանցքից հրաժարվելու հետ միաժամանակ ադրբեջանցիները մեկ սահմանային դիրք են թողել Տավուշի մարզի հայկական Բերքաբեր գյուղի տարածքում։ Հասկանալի է, որ այս ժեստն ըստ էության խորհրդանշական է, բայց կարևոր է քաղաքական հռետորաբանության տեսանկյունից։ Հայաստանի ներսում Փաշինյանի հակառակորդների համար հիմա ավելի դժվար կլինի քննադատել նրան ազգային շահերը միակողմանի զիջելու համար:
Ամեն դեպքում, այժմ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի իրատեսական է դարձել։ Այնուամենայնիվ, խոչընդոտները դեռ մնում են։ Այսպես, իշխող կուսակցության փոխնախագահ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ադրբեջանի պահանջով փոխել Սահմանադրությունը։ 

Իսկ ի՞նչ են ասում փորձագետները:

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի հեռանկարները մշուշոտ են։ «Ադրբեջանը պահանջում է վերանայել Սահմանադրությունը, բայց դա բավականին դժվար է անել։ Նիկոլ Փաշինյանը գրչի մի հարվածով չի կարող հարցը լուծել, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց այդ գաղափարին ժողովրդական աջակցություն չկա, ուստի առայժմ ամեն ինչ սառեցված է անորոշ ժամանակով»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև հավելել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ չի հրաժարվել Զանգեզուրի միջանցքի նախագծից, խոսքը վերաբերում է հարցը ժամանակավորապես փակագծերի մեջ առնելուն:

«Բաքուն Հայաստանի հետ հարաբերություններում հետևողական է գործում։ Որոշ զիջումների է հասնում, հետո նոր պահանջներ է առաջ քաշում։ Փաշինյանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա զիջել մի քանի սահմանամերձ գյուղեր։ Հիմա կա պահանջների նոր բաժին, որից հետո նոր պահանջներ կհայտնվեն։ Սա մի տեսակ անվերջանալի գործընթաց է, Իլհամ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է Քոչարյանը։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ մոտ ապագայում կողմերը դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրեն։

«Այսօր հիմնական խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հավակնություններ կան Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է, որ նման իրավիճակում Երևանի հետ դժվար է ինչ-որ պայմանավորվածություններ ամրագրել։ Միաժամանակ մենք տեսնում ենք, որ կողմերն իսկապես հավատարիմ են երկխոսությանը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ, մի տեսակ մտադրությունների հռչակագիր, որը ցույց կտա ապագա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները։ Դա արդեն լուրջ հաջողություն կլինի»,- կարծում է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Стипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дня
Самое популярное