Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա ռազմաքաղաքական իշխանությունը որևէ լուրջ դիմադրողականություն ապահովելու հնարավորություն կամ կամք չունի․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի կողմից՝ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ, այսպես ասած, խաղաղության պայմանագրից փոխադարձ համաձայնությամբ հանվել է ապաշրջափակման մասին կետը, ինչը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչական կայքերը, Ադրբեջանի նախկին պաշտոնյաները պնդում են՝ «Զանգեզուրի միջանցքը» բանակցային սխեմայի առանցքային կետերից է:

Այսինքն, ոչ մի հետնահանջ չի կարող լինել այս հարցում, և Հայաստանն իզուր է դիվանագիտական հաղթանակ տոնում, երբ Ադրբեջանի առաջին դեմքերից պաշտոնապես ոչինչ չի հնչել «տակտիկական նահանջի մասին»:

168.am-ն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ սա ի՞նչ է հուշում, ի՞նչ խաղ է խաղում Ալիևը։

– Երբ ադրբեջանական կողմից հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրից կամ բանակցություններից այդ կետը դուրս է եկել, միաժամանակ նշեցին, որ դա առանձին բանակցությունների առարկա է լինելու: Սա նշանակում է՝ թեման ոչ թե երկկողմ օրակարգից է դուրս եկել, այլ ընդամենը խաղաղության պայմանագրից:

Ընդ որում, այստեղ պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է՝ խաղաղության պայմանագիրը, որն ի սկզբանե պարունակում էր երկկողմ օրակարգի բոլոր կնճռոտ հարցերը, մեկը մյուսի հետևից այդ դրույթները դուրս են գալիս, ինչով խաղաղության փաստաթուղթը, ըստ էության, վերածվում է ձևական պայմանագրի, որն իր մեջ որևէ լուծում կամ հանգուցալուծում հայ-ադրբեջանական երկկողմ օրակարգում չի ենթադրում:

– Ադրբեջանը վերջին օրերին տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, որով փորձում է Իրանի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, թե ԱՄՆ ռազմական բեռ և անձնակազմ է օգոստոսի սկզբին Հայաստան հասել, ընդ որում, ԱՄՆ դեսպանատան արձագանքը նրանց չի բավարարել, և նրանք պարզաբանում են պահանջում Հայաստանից: Սրանով Ադրբեջանը փորձում է իր վրայից իրանական ուշադրությունը շեղե՞լ՝ իր տարածքում իսրայելական ռազմական օբյեկտներ լինել-չլինելու թեմայի հետ կապված, թե՞ հետագա սադրանքի հիմքեր է ստեղծում։

– Ադրբեջանի ուշադրությունը և կենտրոնացումը Հայաստանի վրա սկսվեց այն բանից հետո, երբ միջազգային մամուլից, իրանական շրջանակներից տեղեկություններ շրջանառվեցին Ադրբեջանում իսրայելական ռազմական օբյեկտների գոյության և նրանց ակտիվության մասին, հատկապես՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Այն, որ Արցախի օկուպացված հարավային հատվածներում Իսրայելը ռազմական ներկայություն է ապահովել, նվազագույնը՝ հետախուզական տարբեր հանգույցների միջոցով, դա կարծես թե վաղուց քննարկման առարկա էր: Իսկ վերջին տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ադրբեջանը փորձում է իր վրայից շեղել հիմնական միջազգային և Իրանի կենտրոնացումը և փորձում է այն շրջել Հայաստանի ուղղությամբ: ՀՀ պատկան մարմինների և իշխանությունների անհրաժեշտ արձագանքի բացակայության պայմաններում, իհարկե, Ադրբեջանը որոշակի քարոզչական վնասներ հասցնում է ՀՀ-ին, սակայն դա իր վրայից չի մաքրում հիմնական խնդիրները և սպառնալիքները, որոնք Իրանի համար հարուցում են:

– Ի դեպ, տարածաշրջանի այսօրվա անվտանգային մարտահրավերների և Իրան-Իսրայել հակամարտության, ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի կողմից էսկալացիայի գնալը, գերտերությունները սա թույլ կտա՞ն, թե՞ Ադրբեջանը կօգտվի նրանց «գլուխն» այլ պատերազմներով խառը լինելու հանգամանքից։

– Ստեղծված իրավիճակի գլխավոր խնդիրն այն է, որ իրադրությունը բավականին անկանխատեսելի է: Որևէ մեկը չի կարող ասել, թե դա մասշտաբային առումով որտեղ կկանգնի, կամ ինչ ծավալի կհասնի: Ըստ այդմ՝ շատ դժվար է գնահատել դրա հնարավոր ազդեցությունը ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Այնուամենայնիվ, եթե դա ուղիղ ազդեցություն չունենա, անուղղակի վատ ազդեցություն ՀՀ-ի վրա ունենալու է, հատկապես այն համատեքստում, որ հայաստանյան կառավարիչները որևէ լուրջ քայլ այս ընթացքում չեն ձեռնարկել ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ:

– Դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե ուկրաինական պատերազմի ցանկացած ելք ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի և ՀՀ-ի վրա, ի՞նչ սցենարներ պիտի հաշվի առնի Հայաստանը։

– Եվրասիական տարածքում ցանկացած կոնֆլիկտ, կրկնում եմ, վատ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ կտրվածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը որպես պետություն՝ ինքը որևէ ձևով պատրաստ չէ տարբեր իրադրային փոփոխությունների՝ դա կլինի անվտանգային, թե տնտեսական, և թե մեկ այլ ուղղությամբ: Առհասարակ, ՀՀ օրվա արտաքին քաղաքականությունը չափազանց անկանխատեսելի է և ՀՀ ոչ ընկալելի լինելու պարագայում, բնականաբար, բոլոր իրադարձությունները վատ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:

– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ Զինված ուժերում տարածաշրջանում առկա բարդ իրավիճակի լրջությունը զգո՞ւմ են, բանակն ինչ-որ չափով պատրաստո՞ւմ են տարաբնույթ սցենարների:

– ԶՈւ հնարավոր պատրաստության վերաբերյալ պետք է նկատել, որ ՀՀ ընդհանուր կառավարման համակարգի գլխին կանգնած անձինք, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց վերաբերմունքն արտաքին քաղաքական միջավայրին և մեր անվտանգության խնդիրներին, ըստ էության, այս տարիներին ցույց են տվել իրենց անլրջությունը, իրավիճակին ոչ համարժեք գործելը և իրադրությանը ժամանակին չարձագանքելը: Չեմ ուզում առավել մանրամասն վերլուծել այն հնարավոր խոցելի խնդիրների մասին, որ այսօր էլ առկա են մեր անվտանգային միջավայրում: Այնուամենայնիվ, օրվա ռազմաքաղաքական իշխանությունը կամ վերնախավը որևէ լուրջ դիմադրողականություն կամ կենսունակություն ապահովելու հնարավորություն կամ կամք չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»
Самое популярное