Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է դեռևս 2005թ. կատարված զինծառայողի սպանության դեպք՝ մեղադրյալը նրա համածառայակիցն է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի  ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում թեև սպանության կատարման համար 2005թ․ մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և վարույթը կասեցվել։

2023թ․ մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով 2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Վ.Ա․-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական (այդ թվում՝ գաղտնի) և վարութային այլ մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ:

2005թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա․-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Նաիրի Իսախանյանի և ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․Ա․-ն, համածառայողների շրջանում կեղծ հեղինակությունն ու դրանով պայմանավորված թվացյալ ազդեցությունն ընդգծելու շարժառիթով, գնացել է զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող պահակակետ, որտեղ ժամապահի պարտականություններն իրականացնող Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ»։

Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան և խոսելու է այդ հարցի շուրջ:

Ժամեր անց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 02:20-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․ Ա․-ն, դարձյալ գնացել է պահակակետ, որտեղ՝ նոր կառուցվող ճաշարանին հարակից տարածքում, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, խուլիգանական դրդումներով, համածառայակից Նաիրի Իսախանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոցից բաղկացած կարճ կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное