Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մուշտակ

ՖՈՏՈ

Դժվար է նշել հագուստի այլ տեսակ, բացի մուշտակից, որի շուրջ կատաղի բանավեճեր են ընթանում արդեն մի քանի տասնամյակ։ Եթե ​​ոմանց համար մուշտակը ներկայացնում է շքեղություն, հարստություն և պատկառելիություն, ապա մյուսների համար բնական մորթուց մուշտակ կրող մարդիկ հանցակից են նրանց, ովքեր շահույթի համար սպանում են կենդանիներին: Նորաձևության աշխարհը կարծես բաժանված է երկու ճամբարի: Շատ հայտնիներ նախընտրում են բնական մորթիներ և դրանցից պատրաստված ապրանքներ, բայց ոչ պակաս հայտնի մարդիկ էլ հակառակ ճամբարում են: Շատ հայտնիներ, ովքեր հանրությանը հայտնվում են մուշտակ հագած, ենթարկվում են կենդանիների իրավունքների պաշտպանների քննադատությանն ու դաժան հարձակումների: Նրանց թվում են՝ Թոմի Լին, Քիմ Բեսինջերը, Փոլ Մաքքարթնին և այլք։ Ամեն մեկն ինքն է որոշում, թե որ ճամբարին է պատկանում։ Ավելին, ժամանակակից նորաձևությունն առաջարկում է մոդելների լայն տեսականի՝պատրաստված ինչպես բնական, այնպես էլ արհեստական ​​մորթուց։ Բայց չպետք է մոռանալ նաև, որ մուշտակն առաջին հերթին ջերմության և հարմարավետության աղբյուր է։

Ժամանակակից մուշտակների շուկան բնութագրվում է մոդելների լայն տեսականիով, ինչը թույլ է տալիս ընտրել ճաշակին և բյուջեին համապատասխան ապրանք, ներառյալ բացառիկ նմուշները:

Եթե ​​նայենք հագուստի պատմությանը, ապա պարզ է, որ հագուստի հնագույն տարրերի շարքում մուշտակն իրավամբ զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ինչպես հին ժամանակներում սպանված կենդանիների կաշին հուսալիորեն տաքացնում էր մեր նախնիներին սաստիկ ցրտից, այսօր էլ շատերը նախընտրում են մուշտակ հագնել ցուրտ եղանակին: Ճիշտ է, հազարամյակներ է անցել, մինչև մարդկությունը սովորել է մորթին մշակել, կտրել և կարել։ 7-9-րդ դարերում արաբները սկսել են իրենց ազնվականության տաք հագուստը զարդարել կենդանիների մորթիով։ Հատկապես պահանջարկ են վայելել կզաքիսի ու սամույրի մորթիները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանում։ Արաբները հագուստի այդ տեսակն անվանել են «ջուբբա», ինչի պատճառով մասնագետները «մուշտակ» բառի մեջ նշում են արաբական արմատները։ 13-րդ դարի Մոնղոլիայում է հայտնվել ժամանակակից մուշտակի նախատիպը։ Լրացուցիչ ջերմության համար մոնղոլները հագնում էին միանգամից երկու մուշտակ, որոնցից մեկը մորթիով դեպի մարմինն էր, իսկ մյուսը դեպի դուրս։ Հյուսիսում՝ տունդրայի գոտում, լայն տարածում է գտել եղնիկի մորթուց գլխարկով տղամարդու տաք հագուստը՝ «մալիցան»։ Ռուսաստանում էլ հայտնվել են մորթյա բաճկոնների սեփական տարբերակները՝ «տուլուպը» և «կոժուխը»։ Հյուսիսային Չինաստանում մուշտակները պատրաստվում էին շան, այծի և կապիկի մորթուց: Հարուստ արիստոկրատները գերադասում էին թանկարժեք սամույրի աստրախանական մուշտակներ։ Աստիճանաբար ինչպես Արևելքում այնպես էլ Եվրոպայում վերնազգեստը մորթով զարդարելը դարձել է մոդայիկ։ Ընդ որում Ռուսաստանն է հաստատվել որպես մորթիների հուսալի մատակարար եվրոպական և ասիական երկրներին: Բուն Ռուսաստանում բոյարներն ու ազնվական մարդիկ կրում էին աղվեսի, կզաքիսի ու սամույրի մորթուց պատրաստված մուշտակներ, երկար ծոփքերով ու լայն բացվածքով թևերով: Նապաստակից մուշտակներ ու տուլուպներ կրում էին գյուղացիները: Կոժուխներ կարվում էին ոչխարի դաբաղված կաշվից: 15-17-րդ դարերում մուշտակը լայն տարածում է գտել հասարակության բոլոր շերտերում։

20-րդ դարի սկզբին Պոլ Պուարեն է նորաձևության մեջ մտցրել ռուսական ոճով մուշտակը: Հագուստի այդ տեսակը նախընտրում էին այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Մարլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, Գրետա Գարբոն և այլք։ 60-ականներին Պակո Ռաբանի հավաքածուն ներկայացրել է ջրաքիսի մուշտակներ, իսկ 70-ականներին, հանրությունը ցնցված էր Իվ Սեն Լորանի հավաքածուից՝ անբնական գույներով ներկված աղվեսի մորթուց մուշտակներից: Հիմա էլ մուշտակների պահանջարկը չի նվազում, այլ ընդհակառակը, տարեցտարի միայն աճում է, և դա չնայած կենդանասերների դրա դեմ պայքարին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное