Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …կարտոֆիլ

ՖՈՏՈ

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան ​​է, որտեղ դեռ կարելի է գտնել այդ բույսի վայրի տեսակները։ Կարտոֆիլի մշակությունը (նախ վայրի թավուտների շահագործման միջոցով) սկսվել է մոտ 9-7 հազար տարի առաջ ժամանակակից Բոլիվիայի տարածքում։ Հնդկացիները ոչ միայն կերակուրի համար են օգտագործել կարտոֆիլը, այլ նաև պաշտել են այն՝ համարելով նրան շնչավոր արարած։

Ենթադրվում է, որ ինկերի օրացույցում օգտագործվում էր ցերեկային ժամերը որոշելու հետևյալ եղանակը. չափման միավոր է եղել կարտոֆիլի եփման ժամանակը, որը մոտավորապես հավասար է մեկ ժամի: Այսինքն Պերուում ասում էին. այնքան ժամանակ է անցել, որքան կպահանջվեր կարտոֆիլից ուտեստ պատրաստելու համար։

Կարտոֆիլի (yoma չիբչա-մուիսների լեզվով) մասին առաջին հատուկենտ հիշատակումներ  հայտնաբերվել են իսպանական փաստաթղթերում, որոնք նկարագրել են Գրանադայի Նոր Թագավորության (Կոլումբիա և Վենեսուելա) նվաճումը: Նման հիշատակումներ առկա են Գոնսալո Խիմենես դե Կեսադաի, Խուան դե Կաստելյանոսի, Պասկուալ դե Անդոգոյաի և Ֆերնանդես դե Օվեդոյի մոտ: Գոնսալո Խիմենես դե Կեսադան իր «Գրանադայի նոր թագավորության նվաճման համառոտ ուրվագիծը» զեկույցում, խոսելով իր նվաճած տարածքի բնակիչների մասին, զեկուցել է սննդի համար օգտագործվող ամենակարևոր բույսերի մասին.

«Այդ մարդկանց սնունդը նույնն է, ինչ Հնդկաստանի մյուս մասերում, քանի որ նրանց հիմնական սնունդը եգիպտացորենն ու յուկան է։ Բացի այդ, նրանք ունեն 2 կամ 3 տեսակի բույսեր, որոնք նրանք օգտագործում են սննդում, դրանցից է շաղգամի տեսքով կուբիասը, որը գցում են ճաշի մեջ, և որը կարևոր սննդատեսակ է»:

Չիբչայի լեզվի անանուն Բառարան–քերականության ձեռագրում (մոտ 17-րդ դարի սկիզբ) բերված են կարտոֆիլի տարբեր անվանումներ. «Կենդանիների տրյուֆել», «Տրյուֆել, արմատ», «Դեղին տրյուֆել», «Երկար տրյուֆել», «Լայն տրյուֆել»:

Պատմաբան և կոնկիստադոր Պեդրո Սիեզա դե Լեոնի շնորհիվ Եվրոպան մանրամասնորեն է իմացել այնպիսի մշակաբույսի մասին, ինչպիսին է կարտոֆիլը: Իր «Պերուի տարեգրություն» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1553 թվականին Սևիլիա քաղաքում, նա  հայտնել է, որ հանդիպել է կարտոֆիլին Կիտոյում (Էկվադոր), Պաստոյում (Կոլումբիա): Նա, հենվելով ինչպես իր սեփական դիտարկումների, այնպես էլ նախորդ նվաճողների տեղեկությունների վրա տվել է կարտոֆիլի պատրաստման և պահպանման ճիշտ եղանակի մասին իր առաջին նկարագրությունը. «Տեղական մթերքներից, բացառությամբ եգիպտացորենի, կա ևս երկուսը, որոնք հնդիկների կողմից համարվում են հիմնական սննդամթերք։ Մեկին նրանք անվանում են Պապաս՝ տրյուֆելների նման, որոնք եռալուց հետո ներսից դառնում են խաշած շագանակի պես փափուկ, այն չունի ոչ պատյան, ոչ ոսկոր, միայն այն, ինչ ունեն տրյուֆելները, քանի որ այն ձևավորվում է գետնի տակ: Այդ պտուղը ստացվում է խոտից, ինչպես մեր դաշտային կակաչը», «... չորացնում են արևի տակ և պահում մի բերքից մյուսը։ Չորացնելուց հետո այն անվանում են «չունյո» և այն շատ են գնահատում և թանկ արժե»:

Կարտոֆիլն առաջին անգամ բերվել է Եվրոպա (Իսպանիա), հավանաբար նույն Սիեզա դե Լեոնի կողմից 1551 թվականին Պերուից վերադառնալուց հետո։ Երբեմն Եվրոպայում կարտոֆիլի տարածման արժանիքը վերագրվում է Ֆրենսիս Դրեյքին, որը, վերադառնալով Անգլիա 1580 թվականի սեպտեմբերին, բերել է այդ բույսի պալարները: Այնուամենայնիվ, յոթ տարի առաջ Իսպանիայում գրանցվել է սննդի մեջ կարտոֆիլի օգտագործման առաջին վկայությունը. 1573 թվականին այն ներառվել է Սևիլիայի Հիսուսի արյան հիվանդանոցի համար գնված ապրանքների շարքում: Հետագայում կարտոֆիլը տարածվել է Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում։

Եվրոպայում հայտնված առաջին կարտոֆիլը համարվել է  դեկորատիվ բույս, ընդ որում թունավոր։ Ֆրանսիացի գյուղատնտես Անտուան-Օգյուստ Պարմենտիեն է (1737-1813) վերջնականապես ապացուցել, որ կարտոֆիլն ունի բարձր համային և սննդային հատկություններ։ Նրա ջանքերով է կարտոֆիլը տարածվել Ֆրանսիայի նահանգներում, իսկ հետո այլ երկրներում։ Անգամ Պարմենտիեի կենդանության օրոք կարտոֆիլն օգնել է հաղթահարել  Ֆրանսիայում նախկինում հաճախակի դարձած սովը և կանխարգելել ցինգա հիվանդությունը։ Պարմենտիեի անունով են կոչվում մի քանի ուտեստներ, որոնց հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное