Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ժամանակին խորհրդային, ապա Ռուսաստանի հետ դաշնակից Հայաստանը վերջերս որոշել է իր համար փորձել ամերիկյան համակողմանի մասնակցության տարբերակը իր ժողովրդի ընդհանուր երջանկության զարգացման գործում, գրում է anna-news.info-ն։ 

Ընդհանուր դրույթը սա է. «Ղարաբաղի համար պատերազմից հետո Հայաստանը փնտրում է նոր հովանավորի, որը կկարողանա լուծել բոլոր խնդիրները»։ Ազատվելով Ղարաբաղից Երևանը նախ դիմեց Փարիզին։ Փարիզը ցուցադրեց իր աքլորի փետուրների բոլոր նրբերանգները և նույնիսկ խոստացավ երեք ռադար ու ՀՕՊ տալ, բայց հետո: Այսինքն ֆրանսիացիները չարդարացրին հայերի հույսերը, ուստի բանակցություններ եղան ամերիկացիների հետ և ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկեց բարեփոխումներ իրականացնել հայկական բանակում։ Եվ այդ գաղափարը դուր եկավ Հայաստանի վարչապետ Փաշինյանին: Բացի դա տրամաբանորեն, եթե ամերիկացիներն այդքան բարեհաճորեն որոշել են վերափոխել բանակը այնպես, որ այն լինի բացարձակապես անկախ Ռուսաստանից, ինչո՞ւ նույնը չանել էներգետիկ ոլորտում, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում։

Նշենք, որ Հայկական ատոմակայանը միակ գործող ատոմակայանն է Անդրկովկասում և արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Եվրոպան և ԱՄՆ-ը բազմիցս են խորհուրդ տվել Հայաստանի կառավարությանը ընդմիշտ փակել այդ ատոմակայանը, իբր այն բարոյապես և տեխնիկապես հնացել է։ Որպես օրինակ բերվել է Ուկրաինան իր խորհրդային ատոմակայաններով, որոնք արդիականացվել են ամերիկացիների կողմից։ Սակայն նրանք չգիտես ինչու լռում են այն մասին, որ արդիականացումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ը, իսկ դրանից հետո Ռովնայի ԱԷԿ-ը երկու անգամ կանգնած են եղել Չեռնոբիլի ԱԷԿ-ի ճակատագիրը կրկնելու եզրին։ Իսկ պատճառն այն է, որ ամերիկացիները փորձել են ռուսական վառելիքը փոխարինել իրենց վառելիքով (արտադրված ռուսական հումքից, բայց սեփական տեխնոլոգիայով)։

Այսպիսով, նույն ուկրաինական ճանապարհով իր վազքն է սկսել նաև նախկին լրագրող, այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է աջակցություն ցուցաբերել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը: Հետո Փաշինյանի որոշմամբ Հայաստանը հարցում ուղարկեց ԱՄՆ երկու երկրների միջև համաձայնագրի հնարավոր կնքման մասին, որը թույլ կտա հայկական տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով ատոմակայան կառուցել։ Հաղորդվել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր փորձարարական մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը։

Փոքր փորձարարական մոդուլային միջուկային ռեակտորները ԱՄՆ-ում խոստումնալից զարգացումներ են համարում: Միջուկային կարգավորման հանձնաժողովը (NRC) վավերացրել է NuScale Power ընկերության SMR նախագիծը: Դա նշանակալի քայլ է նման նոր սերնդի ատոմակայանների ստեղծման գործում։ Ընկերությունը մտադիր է Այդահոյի ազգային լաբորատորիայում հիմնել SMR ռեակտորների գործարան:

Անգամ ժամանակակից, ավանդական միջուկային ռեակտորը կարող է վտանգավոր լինել, բայց ամերիկացիների կարծիքով, նոր տիպի ռեակտորներում ռիսկը ենթադրաբար ավելի ցածր է ավանդականների համեմատ ավելի փոքր մասշտաբի, կառուցվածքի պարզության և ռեակտորների անվտանգության համակարգերի շնորհիվ: Այսօր ԱՄՆ-ը ցանկանում է հենց դա փորձարկել Հայաստանում։ Ճիշտ է նաև այն, որ նոր փոքր փորձարարական մոդուլային միջուկային ռեակտորների վերաբերյալ չկան վիճակագրական ընդհանրացված տվյալներ և դրանց շահագործման փորձ, ինչը Հայաստանում սեյսմիկ անկայունության պայմաններում սպառնում է անկանխատեսելի հետևանքներով։ Փաշինյանը փաստացի թույլ է տալիս ԱՄՆ-ին միջուկային փորձարկում իրականացնել Հայաստանում: Նման փորձը ռիսկային է, հատկապես, որ փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը մեկնաբանելով ամերիկյան տեխնոլոգիայով հանրապետությունում մոդուլային ատոմային էներգաբլոկների հնարավոր կառուցման մասին քննարկումները։ Միջուկային էներգետիկան Հայաստանում երկար ժամանակ է օրգանապես զարգացել, և հիմա չպետք է այն քաղաքականացնել և ծառայեցնել որևէ արտաքին ուժերի շահերին, կարծում է փորձագետը։ Ներկայումս աշխարհում գործում են միայն երկու փոքր մոդուլային ռեակտորներ (300 մեգավատից պակաս): Մի քանի փորձնական ծրագրեր են պատրաստվում ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ են դրանք հուսալի և արդյունավետ: Պետք չէ շտապել այդ հարցում, և դա հատկապես քաղաքական դրդապատճառներով։

Թվում է, թե այս ամենը ԱՄՆ-ի խաղն է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու և Հայաստանի էներգետիկ շուկան գրավելու համար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել են մի շարք միջպետական պայմանագրեր, որոնք նախատեսում են նոր էներգաբլոկի կառուցում, ուստի բնական է, որ դրա վառելիքը ձեռք կբերվի հենց Ռուսաստանում։ Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացումը ռուսական ատոմային ռեակտորների աշխատանքի փորձված օրինակ է այսօրվա և ապագայի համար։ Բայց ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի խորհրդային ատոմակայանից հօգուտ ամերիկյանի հանուն «Ռուսաստանից ավելի մեծ էներգետիկ անկախության ձեռքբերման»։ Այսինքն այդ նախաձեռնությունն առաջին հերթին քաղաքական դրդապատճառներ ունի։

Եվ որպես վերջնական եզրակացություն: Ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորները կշարունակեն լինել ԱՄՆ քաղաքականության նպատակներից։ Սպիտակ տունը դրանք կառաջարկի իր պոտենցիալ դաշնակիցներին։ Բայց դրանց կառուցմանը ԱՄՆ-ը կհասնի միայն այն դեպքերում, երբ տեղական իշխանությունները պատրաստ կլինեն բառացիորեն ցանկացած գին վճարել Վաշինգտոնի հետ բարեկամության համար՝ լինի դա Ղարաբաղը, թե միջուկային աղետի ռիսկը: Հայաստանն այսօր հնազանդության և լաբորատոր ծովախոզուկի դերի իրատեսական թեկնածուի տեսք ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Тегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел Сюника
Самое популярное