Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առկա իրավիճակը ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ ներկայումս բոլորովին անկիրառելի են պետությունների կենսունակության բազմաթիվ հիմնական չափանիշներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հայոց պետականությունն ապրում է իրադարձություններ ու գործընթացներ, որոնք ավանդաբար կընկալվեին որպես ազգային աղետի նախանշաններ։ Դա 30 տարի առաջ ջախջախված պատմական թշնամուց պարտությունն է, հայ բնակչության արտահոսքը սեփական քաղաքակրթության կենտրոնից, հակամարտությունը ամենամոտ դաշնակցի հետ և քաղաքական ապագայի լիակատար անորոշությունը։ Դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարող է ավելի վատ լինել այն ամենից հետո, ինչի միջով անցել է Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում, գրում է russiancouncil.ru-ն: 

Սակայն մենք տեսնում ենք, որ հասարակությունը և պետությունը կարող են գոյություն ունենալ և նույնիսկ զարգանալ բացարձակապես զարմանալի պայմաններում։ Ավելին, տնտեսական կյանքը հանրապետությունում չի դադարում, նրա մայրաքաղաքի փողոցները լցված են պճնված մարդկանցով, և ոչ մի աղետ չի զգացվում։

Ռուսաստանի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, հետաքրքրություն է ներկայացնում երկու պատճառով: Նախ ինչո՞վ է պայմանավորված այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր հայ ընկերների հետ։ Երկրորդ, ի՞նչ օբյեկտիվ սպառնալիքներ և մտահոգություններ կարող է դա առաջացնել հենց Ռուսաստանի համար։ Առաջինը մեզ հետաքրքիր է, քանի որ նախկին ԽՍՀՄ տարածքում հաջողության կամ ձախողման յուրաքանչյուր պատմություն նյութ է, որը պետք է իմանալ և հասկանալ ապագա ռուսական քաղաքականության համար: Երկրորդը կարևոր է կարճաժամկետ հեռանկարում, քանի որ միանգամայն պարզ է, որ Արևմուտքը կփորձի օգտվել Ռուսաստանին վնասելու ցանկացած հնարավորությունից։ 

Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից 1991 թվականին իր հանկարծակի անկախությանից ամենաուրախը Հայաստանն էր: Դա ինքնիշխանության դասական ընկալումն է, որտեղ առաջին տեղում սեփական շահերն ու արժեքները պաշտպանելու կարողությունն է: Դա թույլ տվեց ժողովրդին վստահորեն նայել ապագային, հպարտ զգալ իրեն, իսկ Ռուսաստանին վստահ լինել իր դաշնակցի հանդեպ: Սակայն հաջորդ քառորդ դարի ընթացքում հանրապետությունում կուտակվեցին լուրջ խնդիրներ, որոնց լուծումը համակարգված կերպով կանխվում էր համընդհանուր ինքնագոհության զգացումով։ Դրա ֆոնին էլ քաղաքական վերնախավը չզբաղվեց լուրջ զինված ուժեր ստեղծելու գործով ու չլուծեց շարքային քաղաքացիների հրատապ խնդիրները։

Արդյունքները եղան 2018 թվականի ներքաղաքական փոփոխությունը, և 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանի համար ողբերգական ելքով։
2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ողջ հայ բնակչության արտագաղթը 2020 թվականի պարտության և դրանից հետո Հարավային Կովկասում քաղաքականության զարգացման հետևանքն էր։ Բաքուն գնալով ավելի էր համոզվում վաղեմի խնդիրը ուժով լուծելու իր ունակության մեջ, մինչդեռ Երևանը փորձում էր բարդ դիվանագիտական խաղեր խաղալ: Այժմ մենք դրամայի նոր փուլում ենք, երբ կասկածի տակ է դրվել Հայաստանի վերահսկողությունը սեփական ազգային տարածքի մի մասի վրա։
Միաժամանակ հանրապետության տնտեսական վիճակը նկատելիորեն բարելավվել է։ Առաջին հերթին Եվրասիական միության ընդհանուր շուկայում մասնակցության և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում երկրի միջնորդական դերի միջոցով։ Եվ դա այն հիմնական պատճառն է, որ արտաքին քաղաքական պարտությունները չեն ազդում իշխող խմբի Հայաստանում իշխանությունը ամուր պահելու կարողության վրա։ Ավելին, հասարակությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այլընտրանք չի տեսնում՝ բոլոր հին էլիտաներն իրենց վարկաբեկել են։ Այսպիսով, այժմ Հայաստանում գերիշխող տրամադրությունն այն է, որ ինչ տեղի է ունենում պետք է հեզորեն ընդունել։ Եվ դա առանց իրադարձությունների ընթացքը շրջելու նկատելի ցանկության, որն արտաքինից ամենից շատ նման է դեպի անդունդ աստիճանական սահքի։ Ռուսաստանում նման վերաբերմունքը անբնական է թվում և որոշակի անհանգստություն է առաջացնում, բայց Երևանում այդ մտահոգությունը շփոթում են հանրապետությանը թելադրելու ցանկության հետ։ Ռուսաստանի անկեղծությունը բախվում է ինքնիշխանության և արժանապատվության անհասկացողության հետ։ Միգուցե՞ պետք է հրաժարվել ընկալել հայկական իրականությանը  հիմնվելով ինքնիշխան պետության սովորական պատկերացումների վրա։ Ի վերջո, ժամանակակից աշխարհը բավականին դաժան է նույնիսկ խոշոր պետությունների հանդեպ։ Եվ փաստ չէ, որ ներկա պայմաններում իրենց շահերն ու արժեքները պաշտպանելու ունակությունը բնորոշ է բոլորին:  էլ ի՞նչ խոսենք փոքրիկ Հայաստանի մասին։ Շատ հավանական է, որ իր բնակչության կարիքները բավարարելու օպտիմալ միջոցը տարածաշրջանային հարևաններից մեկին միանալն է առանց անկախության հատուկ հավակնությունների: Եվ Աստված այդ ինքնիշխանության հետ, դրա մասին մեր ավանդական ընկալմամբ: Սակայն նույնիսկ դա երաշխիք չէ, որ Հայաստանի համար երկար սպասված խաղաղությունն ապահովվելու է։

Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ապշեցուցիչ հեշտությամբ զոհաբերում է ամբողջ ազգեր Ռուսաստանին կամ Չինաստանին վնասելու, ինչպես նաև իր մակաբույծ գոյությունը շարունակելու համար։ Եվ այս օրերին կարելի է նկատել նաև, որ Իրանի կամ արաբական երկրների քաղաքականության խճճվածության հետևանքով Իսրայելն է գնալով ավելի հաստատակամ դառնում, և զոհեր կարող են դառնալ ամբողջ փոքր պետություններ։ 2023 թվականի սեպտեմբերին ողջ Արևմուտքը մեծ անտարբերությամբ նայում էր Ղարաբաղից հայերի արտաքսմանը։ Հազիվ թե որևէ հիմք կա մտածելու, որ այդ ժողովրդի համար նոր ողբերգությունը ազդի Վաշինգտոնի կամ Փարիզի վրա։

Ռուսաստանը, իհարկե, չի կարող չճանաչել Հայաստանի ժողովրդի ընտրությունը, նույնիսկ եթե այն լիովին չի համապատասխանում իր ինքնիշխան պետության մասին պատկերացումներին։ Բայց դժվար թե Ռուսաստանը կարողանա պահպանել զսպվածության նույն աստիճանը, եթե նման ընտրության հետևանքներն ուղղակիորեն վնասեն իր շահերին և քաղաքացիների անվտանգությանը։ Ուստի, գործնական առումով, Ռուսաստանի համար կարևոր է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում և կանխել այն իրավիճակը, երբ ուղղակի վնաս կհասցվի հայ հասարակությանը և կլինի մեր միջև ավանդաբար գոյություն ունեցող կապերի խզում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Тегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел Сюника
Самое популярное