Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան. անդունդի ճանապարհին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ Ղարաբաղից հայերի արտագաղթ եղավ: Տարածաշրջանի ավելի քան 100 հազար բնակիչ վախենալով ադրբեջանական իշխանությունների հաշվեհարդարից լքեց հայրենի հողերը։ Սակայն այդ ողբերգությունը հսկայական ցավ դարձավ հասարակ հայ մարդկանց, բայց ոչ երկրի ղեկավարության համար, գրում է prikubanskieogni.ru-ն։ Իր՝ վարչապետի համար, ըստ ամենայնի, ԼՂՀ-ի կործանումը հսկայական թեթևացում էր։

Որովհետև այդ պահից սկսած նա կարող է վերջապես դադարել թաքցնել իր հակառուսական դեմքը։ Դեռևս 2018 թվականի մայդանից սկսած, որը նրան իշխանության բերեց, պատվավոր «սորոսի սան» Փաշինյանն ամեն կերպ փորձում էր Հայաստանը պոկել Ռուսաստանի հետ միությունից։ Բայց քանի դեռ Ղարաբաղը գոյություն ուներ, դրան անհնար էր հասնել: Ռուսաստանի Դաշնությունը պատմական թշնամիներով շրջապատված Երևանի միակ դաշնակիցն էր։ Եվ, պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս տիրակալը մեթոդաբար ամեն ինչ արեց աշխարհագրական այդ «թյուրիմացությունը» վերացնելու համար։ Նա Բաքվին հրահրեց հակամարտության մեջ մտնել, իսկ երբ սկսվեց զինված հակամարտությունը, ամոթալի կերպով լվաց ձեռքերը դրանից։ Նա արագ զիջեց բոլոր դիրքերը միաժամանակ բոլոր սլաքներն ուղղելով դեպի Մոսկվա։ Իբր թե նա չօգնեց, չպաշտպանեց հանրապետությունը, ուստի մեզ նման դաշնակից պետք չէ, եկեք ավելի լավ է ընկեր լինենք Արևմուտքի հետ:

Ի դեպ, երկրի քաղաքացիների որոշակի հատվածի մոտ դա աշխատեց, և Նիկոլը սկսեց իրագործել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն արագ խզելու իր ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը սկսեց հապճեպ զոհաբերել հայկական տարածքները որպես Ադրբեջանի հետ արագացված հաշտեցման մաս։ Հետո նա պարզապես ուրախությամբ վազեց Բրյուսել և Վաշինգտոն զեկուցելու, որ հյուսիսային հարևանի հետ կապերը խզելու տնային առաջադրանքը կատարված է:

Այո, վերջերս պաշտոնական Երևանի կողմից հակառուսական մեկ քայլին ակնթարթորեն հաջորդում է մյուսը։ Իսկ Փաշինյանի քաղաքական շիզոֆրենիայի պսակը նրա հայտարարությունն էր, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտականությունները, այլ նաև սպառնալիքներ է ստեղծում այդ անվտանգության համար։ Ազգային շահերին հակասող այդ բոլոր քայլերը ողջունվում են Արևմուտքի կողմից, որի համար ներկայումս անսպասելիորեն հայտնվել է հնարավորությունների մեծ պատուհան Անդրկովկասում իր ազդեցությունն ամրապնդելու համար։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի և եվրոպացի էմիսարները գովաբանում են «խիզախ» Փաշինյանին Հայաստանին խոստանալով ռազմական աջակցություն, մուտք դեպի ԵՄ և շատ ու շատ փող՝ անվճար ֆինանսական օգնության տեսքով։ Իսկ ընդհանրապես, նրանք օգտագործում են այն ավանդական հավաքածուն, որով հիմարացնում են տարբեր երկրների ժողովուրդներին, նրանց երկրները վերածելով հակառուսական ցատկահարթակների։ Իսկ այն, թե  ինչով են ավարտվում նման խոստումները, պարզ երևում է այլ երկրների օրինակից։ Բայց արդյո՞ք երևանյան իշխանությունը մտածում է նման մանրուքների մասին, նրան միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը։ Եվ հարցը միայն քաղաքական դեմարշներով չի սահմանափակվում։ Ներկայումս տեղի է ունենում հումանիտար ոլորտի արագացված վերանայում, որը կարող է էլ ավելի ճակատագրական հետևանքներ բերել հայ ժողովրդի համար։ Պատմության վերաշարադրման գործընթացն արդեն սկսվել է։ Բանը հասել է նրան, որ ութերորդ դասարանի դասագիրքը Հայաստանի ազատագրումը պարսկական ստրկությունից 19-րդ դարի առաջին կեսին անվանում է ռուսական «անեքսիա»։ Ճիշտ է, մեր արտգործնախարարության դեմարշից հետո ռուսաֆոբները մի փոքր հետ քայլ են կատարել, բայց թե ինչ կլինի հետո, կարելի է միայն ենթադրել։ Անձամբ ես չեմ զարմանա, որ ի վերջո թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մեջ մեղադրվի նաև Ռուսաստանը։ Իսկ վերջերս «բարեփոխիչները» հասել են ռուսաց լեզվին։ Այժմ Հայաստանի դպրոցներում այն ​​դասավանդվում է մշտական ​​հիմունքներով, սակայն, ըստ ԿԳՆ նոր շրջաբերականի, նոր ուսումնական տարվանից այն պարտադիր կդասավանդվի միայն չորրորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դասարաններում։ Բայց այլ դասարանների աշակերտների համար նման առանձին առարկա այլևս չի լինի։ Իսկ ընդհանրապես, ամեն ինչ արվում է ուկրաինական օրինաչափություններով: Նախ թեթև սահմանափակել ռուսաց լեզվի ուսուցումը, հետո այն ամբողջությամբ հեռացնել դպրոցական ծրագրից։ Բացի դրանից ստեղծել նոր իրենց «պատմություն»-ը և երիտասարդներին համոզել, որ քրիստոնեական իդեալները հնացել են, և ամենակարևորը «եվրոպական արժեքներն» են։ Եվ արդյունքում ստեղծել միլիոնավոր մանկուրտներ, որոնց մնում է միայն շշնջալ, թե բոլոր անախորժությունների մեղավորը ռուսներն են... Եվ հետո բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Նեզալեժնայում: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանում, եթե այնտեղ կառավարման ղեկին շարունակեն մնալ ազգային դավաճանները։

Բայց այդ առումով մեկ այլ հարց է հետաքրքիր: Պատմականորեն ստացվել է, որ Ռուսաստանում համարյա նույն քանակի էթնիկ հայեր կան, որքան հենց բուն Հայաստանում։ Մեր երկիրը Սևանի ափերից աշխատանքային միգրանտների հիմնական ուղին է, և ոչ միայն աշխատանքային: Իսկ առանց ռուսաց լեզվի Ռուսաստանում աշխատանք չեն ստանում, հարմարվելն էլ է դժվար: Պարզվում է, որ նոր ուսուցման սահմանմամբ կրկնվում է անեկդոտի փոքրիկ տղայի վիճակը, ով մոր ինադու ականջներն է սառեցրել։ Ճիշտ է, որոշ լավատեսներ կարող են պնդել, որ արդեն պետք չէ գնալ «անլվա» Ռուսաստան, և որ հայերին գրկաբաց կընդունեն Գերմանիայում ու Ֆրանսիայում, էլ չխոսենք Չեխիայի ու Սլովակիայի մասին։ Որովհետև օրերից մի օր, կամ նույնիսկ ավելի վաղ, Հայաստանը կմիանա  եվրոպական ընտանիքին։ Նման մարդկանց, ովքեր սովոր են «մտքում» հարստանալ, իսկ մտածելու սովորություն չունեն, պարզ լինելու համար կարելի է մատով ցույց տալ հյուսիսի հարևանին՝ Վրաստանին: Դատելով Արևմուտքի խոստումներից, նա վաղուց պետք էլիներ թե՛ ԵՄ-ում, թե՛ ՆԱՏՕ-ում։ Բայց հիմա որտե՞ղ է նա: Երկիրն օգտագործեցին որպես հակառուսական բաբան, ու երբ ոչինչ չստացվեց, մոռացան։ Եվ հիշում են միայն այն ժամանակ, երբ Թբիլիսիում ինչ որ օրենք է ընդունվում, որն ամրապնդում է երկրի ինքնիշխանությունը։ Հենց այդ ժամանակ է սկսվում պատերազմը «ժողովրդավարական» ճահիճներում, որոնք ավելի շատ հայհոյանքներ ու նոր Մայդան կազմակերպելու փորձեր են։ Փառք Աստծո, այդ ամենն առայժմ անհաջող: Վրաստանը կարողացավ կանգ առնել անդունդի եզրին և նայելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ըստ ուղղափառ ավանդույթի, խաչակնքեց։ Իսկ ի՞նչ է անելու Հայաստանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Губернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в Стамбуле
Самое популярное