Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»․ պատմության այս օրը (14 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան՝ Մցխեթոբա, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794– Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 –ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903- հնչակներն անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920- Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել  Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 –ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 –ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 –ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967– վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990- «Աէրոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռը իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։

1993-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։

2005- ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի  փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:

2006– Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղը:

2015-լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016-Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019-Կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումն արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:

2021- երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

2022- Երևան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 —ավարտվել է թուրքերի կողմից Վիենայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է այդպես էլ չգրավելով քաղաքը։

1542 –ծնվել է մողոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։

1585 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 —Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։

1784 –ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1843 —Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրիմերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեական շքերթը»։

1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:

1884- Ջորջ Իստմանն արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 –ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 —Արթուր Կոնան Դոյլն առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 —Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանն իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905– ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926– Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 —որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 —ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերն առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

 1960– վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:

1962 —ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։

1970 —Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990– վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 —կայացել է ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное