Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանի հետ «Մոսկվայի պայմանագիր»-ը Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի ՆԱՏՕ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ադրբեջանը միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը 90 %-ով պատրաստ է, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայնագիրը կստորագրվի, երբ բոլոր կետերը համաձայնեցվեն։ Հայաստանն անհրաժեշտ է համարում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ամրագրել տարածքային ամբողջականությունը և սահմանների սահմանազատումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Նույնն ասում է Ադրբեջանը, սակայն, երբ բանը հասնում է մանրամասներին, սկսում են հարցեր ծագել: Եվ երբեմն դժվար լուծելի: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, փոխի Սահմանադրությունը և համաձայնի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հայաստանը հրաժարվում է դրանից։ Երկրորդ հարցը վերաբերում է բանակցային գործընթացում միջնորդներին։ Բաքուն ցանկանում է Ռուսաստանին տեսնել որպես միջնորդ, քանի որ Ադրբեջանը չեզոք է և չի ցանկանում գործընկերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Եվ դա թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հայամետ են։ Հայաստանն իր հերթին ցանկանում է որպես միջնորդ տեսնել ԱՄՆ-ին և ԵՄ-ին, քանի որ նա նայում է նրանց ուղղությամբ և հույս ունի, որ ի վերջո անդամակցելու է և՛ ՆԱՏՕ-ին, և՛ ԵՄ-ին։ Գայթակղության քար է դարձել նաև Զանգեզուրի միջանցքը, որի շուրջ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել։ Դրա հայեցակարգը ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, բայց, եթե այն բացվի, ապա Հայաստանի ազդեցությունն ու նշանակությունը տարածաշրջանում զգալիորեն կկրճատվի։

«Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանի ելքն է Թուրքիա, ուստի գործը կարող է հասնել անգամ քաղաքական շանտաժի։ Օրինակ, ես չեմ բացառում, որ կողմերից մեկը կարող է Զանգեզուրի միջանցքի հարցը կապել ԼՂ կարգավիճակի հարցի հետ։ Մինչդեռ ինքը Լեռնային Ղարաբաղն արդեն չկա, այնտեղ վերադառնում են ադրբեջանական ընտանիքներ, այնտեղ գործնականում հայեր չկան։ Հարցն ինչ-որ տեղ փակուղային է»,- svpressa.ru-ի հետ զրույցում ասել է պատգամավոր, Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության դեկան Անդրեյ Սուզդալցևը:

Սակայն, չնայած բոլոր դժվարություններին և հակասություններին, կողմերն ամեն գնով ցանկանում են ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը հենց հիմա։ Ինչի՞ հետ է դա կապված և ինչի՞ կհանգեցնի դա։ Այս հարցով դիմեցինք քաղաքագետ, Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ​​ղեկավար Դմիտրի Ժուրավլևին։ «Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է միջազգային աջակցություն, ուստի հրամայական է լուծել բոլոր ռազմական հակամարտությունները։ Փաշինյանը լքեց Լեռնային Ղարաբաղը հենց այդ պատճառով, երազում է անդամակցել ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին։ Բայց, երբ հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է, պարզվեց, որ ամեն ինչ չէ այդքան էլ պարզ»,- ասել է նա։

«svpressa.ru».- Ի՞նչ խնդիրներ են խանգարում Մոսկվայում խաղաղության պայմանագրի կնքմանը։

— Հայաստանի և Ադրբեջանի միջև կա շատ բարդ, ոլորապտույտ սահման։ Եվ ամեն մեկն իր օգտին է մեկնաբանում այս կամ այն ​​տեղանքը։ Մյուս կողմից Զանգեզուրի միջանցքի խնդիրն է։ Հարցն, իհարկե, կլուծվի, բայց ոչ արագ։ Ադրբեջանին Զանգեզուրն անհրաժեշտ է Նախիջևան և Թուրքիա մուտք գործելու համար: Հայաստանը նույնպես ցանկանում է վերահսկողություն պահպանել Զանգեզուրի միջանցքի վրա: Հոգու խորքում հայերը հույս ունեն ի վերջո վերականգնել Լեռնային Ղարաբաղը, և Զանգեզուրի վերահսկողությունը թույլ է տալիս հույս դնել դրա վրա: Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով կողմերը կստորագրեն մի փաստաթուղթ, որն իրականում չի գործի։ Կամ մասամբ կգործի։

«svpressa.ru».-  Բանակցություններում միջնորդների հարցը նույնպես բաժանում է կողմերին: Հնարավո՞ր է փոխզիջման հասնել։

— Հայաստանի համար, որն արդեն ամբողջությամբ երես է թեքել Ռուսաստանից և հայացքն ուղղել է դեպի ԱՄՆ երազելով անդամակցել ՆԱՏՕ-ին, նախընտրելի է ԱՄՆ միջնորդությունը։ Ադրբեջանը հանդես է գալիս ռուսական միջնորդության օգտին:

«svpressa.ru».- Իրականում ինչպիսի՞ն է մեր ազդեցությունը տարածաշրջանում:

— Փաստացի Ռուսաստանը կորցնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Անկախություն ձեռք բերած նախկին ԽՍՀՄ հանրապետություններն այնպիսի զգացողություն ունեն, որ իրենք դարձել են «չափահաս» և պետք է ունենան իրենց արտաքին քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդտեղ մենք արդեն զիջում ենք Թուրքիային։ Նախկինում Իրանն էր հավակնում  առաջնահերթության, սակայն այժմ որոշակիորեն կորցրել է իր դիրքերը։ Մենք հպարտանում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով մոռանալով, որ նրա գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։ Եվ ժամանակն է խոստովանել դա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ պարզ է, կա պրոամերիկյան կուրս, և վաղ թե ուշ այնտեղ կտեղակայվեն ամերիկյան ռազմաբազաները։ Այո, Գյումրիի մեր ռազմաբազան առայժմ մնում է այնտեղ, բայց մեկ տարածքում երկու ռազմավարական հակառակորդների ռազմաբազաներ պահելն անհեթեթ կլինի, համաձայնեք։ Այնպես որ Հայաստանում ռուսական ռազմակայանի լուծարումը, իմ կարծիքով, ժամանակի հարց է։ Եվ, եթե հիմա խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհը բաց կլինի։

«svpressa.ru».- Բայց ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։

—Հայաստանում հիանալի հասկանում են, որ ամերիկացիներն իրենց համար չեն կռվելու, և իրենք պաշտպանված չեն լինի, եթե տարածաշրջանային հակամարտություն առաջանա։ Դրա համար էլ մնում են ՀԱՊԿ-ում։ Ցավոք սրտի, Հայաստանին և նաև Ադրբեջանին՝ ավելի քիչ, մենք պետք ենք որպես էժան ռեսուրսների աղբյուր, և դա բարեկամության մասին խոսելու դիմաց։ Նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին։ Ռուսաստանը պարզապես, իմ կարծիքով, օգտագործվում է։ Մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Франция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском море
Самое популярное