Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կամ շրջանցվել են, կամ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։

Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։

Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։

Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։

«Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։

Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։

Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։

Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

30.10.2024

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
В Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов Израиля
Самое популярное