Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պարենային անվտանգությունը. կհրամայեք հյուրերին բրինձ-աղո՞վ դիմավորել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայերենից բառացիորեն թարգմանված «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը ներկայումս բացատրվում է որպես «Ապրիր այնտեղ, որտեղ կյանքը լավն է»: Հայերը վաղուցվանից իրենց հողի վրա չեն ապրում գոհացուցիչ կյանքով, և շատերն են այն փնտրում այլ երկրներում, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր այդ հայկական ասացվածքի սկզբնական իմաստն են ընդունում, այն է «Ապրիր անտեղ, որտեղ աճում է քո աճեցրած հացը», գրում է dzen.ru-ն:

Հացը դժվար է աճում հայկական քարերի վրա, անգամ ինչ լավ բերք էլ լինի, այն չի կարող կերակրել երկիրը: Արդյունքում բերվող հացի առյուծի բաժինը եղել է Ռուսաստանից, այո, գրեթե ամբողջ հացահատիկը, որից հայկական հաց է թխվում, գալիս է հյուսիսից։ Բոլորը դա վաղուց գիտեն։

Բայց վերջերս հացի թեման անսպասելի շրջադարձ է կատարել դեպի բրինձը, որը ևս դրսից է ներկրվում Հայաստան: Ցայց բրինձը չէ կերակրողը: Իհարկե, դրանից շատ տարբեր ու համեղ բաներ են պատրաստում, բայց կարո՞ղ եք պատկերացնել հային, ով ախորժակով բանմի է ուտում (վիետնամական բրնձի հաց), և նույն հաճույքով սաքե խմում (Ճապոնիական բրնձի օղի):

Դա անել Հայաստանի Անվտանգության խորհուրդում կարող են: Այդ կազմակերպության ղեկավար Արմեն Գրիգորյանն առաջարկել է ցորենից անցնել բրնձի, և այստեղ «ռուսական հետք»-ն է նկատելի: Խոսքը, հավանաբար, նրանում է, որ հայերն ազատվեն Ռուսաստանից հացահատիկի մատակարարումներից իրենց կախվածությունից և դրանով իսկ իրենց ավելի անկախ զգան։ Եթե ​​այդ տրամաբանությամբ շարժվենք, ինչո՞ւ չհրաժարվենք գազից, վառելիքից ու մնացած ամեն ինչից, ինչ առատորեն ու արտոնյալ գներով մեզ է մատակարարում Ռուսաստանը։

Թեմային անցնենք անցյալից: ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջին տարիներին Իզվեստիա հրատարակությունից Երևան էր եկել այն ժամանակների հայտնի լրագրող, աշխարհի տասնյակ լեզուներով թարգմանված «Ռուսական ցորեն» աղմկահարույց գրքի հեղինակ Յուրի Չերնիչենկոն և հանդիպել Վլադիմիր Մովսեսյանին, ով կառավարությունում վերահսկում էր գյուղատնտեսությունը։ Նախարարների խորհրդի փոխնախագահը քարտեզ էր փռել սեղանին, մատով ցույց տվել փոքրիկ կղզյակներ ու ասել. «Ահա ամբողջ հայկական ցորենը»։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այն ժամանակ 8-10 տարեկան էր։ Ավագ սերնդի մարդիկ վաղ տարիքից իրենց հացին այլ կերպ են վերաբերվում։ Պատերազմից հետո (Հայրենական մեծ պատերազմ) և մինչ օրս, երբ մարդիկ պատրաստվում են մեկի հետ ընթրել ասում են՝ «հաց կիսեք»։ Հրավիրել ճաշելու՝ «հաց տալ», կիսվել սննդով՝ «հաց կիսել», պարզապես ճաշել «հաց ուտել», չնայած սեղանին պանիր, կարագ, միս և շատ ավելին կա, բայց Հայաստանում ոչ ոք չի ասում «ես ու նա շատ ենք միս կերել միասին»։

Հացն ամեն ինչի գլուխն է, այն գոյական է, 1990-ին նույնիսկ Երևանի թիվ 3 հացաբուլկեղենի մոտ հացի արձանն են կանգնեցրել: Աշխարհահռչակ կոնյակի ու ծիրանի հուշարձան չկա՝ հացինը կա։ Իսկ հայկական Հորովել երգը, որն ավելի քան երեք հազար տարեկան է...

Վաղ առավոտից Երևանում թարմ թխած հացի բույրն է, սուրճի բույրն ավելի ուշ է խառնվում դրան: Հայերը հացը պաշտում են այնպես, ինչպես բրինձը Ճապոնիայում, Հնդկաստանում, Վիետնամում, իսկ ամերիկյան Այովա նահանգում դա եգիպտացորենն է և այլն։ Ճիշտ է, յուրաքանչյուրինն իր սեփականը:

 «Բոլոր նորությունները, բացի հացի գնից, անիմաստ են և անտեղի», - ասել է անգլիացի բանաստեղծ Չարլզ Լամբը: Եվ դա ճիշտ է: Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ապրանքի նույնիսկ աննշան թանկացումը, էլ չխոսենք դրա պակասի մասին, կարող է պայթյունի հանգեցնել։ Հայաստանում հացի դեֆիցիտ եղավ 90-ականներին, երբ ԽՍՀՄ-ից դուրս գալով անկախ հանրապետությունը ստիպված եղավ անցնել այդ թիվ մեկ ապրանքի մատակարարման ռացիոնալ համակարգի։ Բայց Ռուսաստանը դրա հետ կապ չուներ: Այսօր մենք ունենք այնքան հաց, որքան ուզում ենք և նույնիսկ ավելին։ Բավական է նաև բրինձը, որը, սակայն, Հայաստանում ընդհանրապես չի աճում, բայց, եթե անգամ աճեր էլ, չէր կարող փոխարինել հացին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное