Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման գործընթացում Ադրբեջանը երկրորդ անսովոր քայլն է արել, գրում է svpressa.ru-ն: Առաջինը մատնանշվել էր Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի ԱՄՆ կատարած այցից հետո, երբ նա հայտարարեց, որ Բաքուն համաձայնել է խաղաղության պայմանագրի նախագծից հանել Զանգեզուրի միջանցքի հարցը։

Իրավիճակի արտասովորությունն այն էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղության համաձայնագրում, որով ավարտվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, խոսվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, բայց չհիշատակելով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ կապող «Զանգեզուրի միջանցքը»: Հետո Ադրբեջանին հաջողվեց այդ հարցը մտցնել խաղաղության համաձայնագրի նախագծ, ինչը մեծ քննադատության պատճառ դարձավ Իրանի կողմից։ Ընդ որում ԱՄՆ-ը, որը նախկինում դեմ էր այդ նախագծին, «անսպասելիորեն» որոշեց աջակցել դրան։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց, որ «Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ շրջանցելով Ռուսաստանը, հաղորդակցություն ստեղծել», և որ այդ այսպես կոչված «Միջին միջանցքը» կարող է այլընտրանք դառնալ ռուսական «Հյուսիս-Հարավ» միջանցքին, և որով Թուրքիան կվերածվի Արևմուտքի առանցքային օպերատորի այդ Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խաչմերուկում։

Ուստի թվում էր, թե այդ հիմքի վրա կսկսվի Ադրբեջանի և Հայաստանի սերտ մերձեցումը։ Բայց Բաքուն որոշելով զարգացնել կապը Նախիջևանի հետ Իրանի տարածքով, որով Երևանին հանում է տարածաշրջանային հաղորդակցական «խաղից»։ Ըստ երևույթին, դա պատահական չէր: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք  Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չի ընկալել լոկալ տարբերակով, նրանք հայտարարել են, որ փաստացի հանդես գալով Բաքվի և Երևանի միջև որպես մոդերատոր պատրաստ են նրանց «Ռուսաստանի և Իրանի որոշումներին այլընտրանք տրամադրել»։

Հիմա Ադրբեջանի երկրորդ արտասովոր քայլի մասին: Նա որոշել է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի երեք չհամաձայնեցված կետերը։ Նախկին դեսպան, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ այդ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հանմանը։ Մեկ այլ կետ նախատեսում է կողմերին հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ դատական ​​հայցեր ներկայացնելուց։ Եվ վերջապես, երրորդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ուժերի, այդ թվում դիտորդների տեղակայման արգելքին։

Թվում է, թե այդ վերջին կետն է մեծապես արգելափակում  բանակցային գործընթացը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարի ժամկետով։ Առաքելությունը ներառում է մի քանի հարյուր մարդ, այդ թվում փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նշվել է, որ «առաքելության նպատակն է նպաստել վստահության ձևավորմանը, կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին»:

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է տարածաշրջանում ԵՄ ռազմական ներկայության կոնֆլիկտային բնույթը նշելով, որ Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի Հարավային Կովկասի ապակայունացումից այլ բան պետք չէ սպասել։ Ադրբեջանն ունի նույն դիրքորոշումը: Բայց այս անգամ նա որոշել է, որ եկել է հարմար պահը ռեալ քաղաքականության մեջ այդ խաղաքարտը խաղալ։ Լայն համատեքստում դա ազդանշան է Հայաստանին, որ Ադրբեջանը բացասաբար է ընկալում նրա արևմտյան վեկտորն արտաքին քաղաքականության մեջ, և որ դա կարող է ազդել ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլ նաև Բաքվի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև երկխոսության բնույթի վրա։

Հայաստանում հույս ունեն, ինչպես հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որ ԵՄ դիտորդները կմնան հանրապետությունում մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և, հնարավոր է, դրանից հետո որոշ ժամանակ։ Բաքուն դեմ է դրան և պահանջում է պայմանագրի նախագծից հանել ԵՄ առաքելության կետը հրաժարվելով ստորագրել պայմանագրի 16 համաձայնեցված հոդվածները։

Ուշադրության է արժանի այն պահը, որն Ադրբեջանը ընտրել է այդ դիվանագիտական ​​հարձակման համար: Նախ, այն համընկնել է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանի բացման հետ: Երկրորդ հերթին թվում է, թե Բաքուն, որին հաջողվել է օգտագործելով Թուրքիայի և Ռուսաստանի հատվող շահերի հավասարակշռման ռազմավարությանը, դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձը կապում է ընդհանուր իրավիճակի փոփոխության հետ ոչ ի օգուտ Երևանի: Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հայ-ամերիկյան շփումները «զրոյացվել» են Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով, որոնք հույսը դրել էին միայն դեմոկրատների վրա և բոլոր ձվերը հավաքել նեոլիբերալների զամբյուղի մեջ։ Ի դեպ, նա կանխատեսում է «ԱՄՆ-ի հեռանալը տարածաշրջանից և այնտեղ ռուսական ազդեցության ուժեղացումը»։

Հիմա Ադրբեջանն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը, կառուցում է կոնսոլիդացված քաղաքական դիրքորոշում և սպասում, թե Վաշինգտոնն ինչպե՞ս կարձագանքի այն իրավիճակին, երբ «ամեն ինչ դեռ որոշված ​​չէ»։ Այդ իսկ պատճառով զգացվում է, որ Անդրկովկասում իրավիճակը վերածվում է նոր որակի՝ նախկին ստատուս քվոյի պոտենցիալ փոփոխություններով։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное