Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբանան՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝  Ալբանական այբուբենի օր, Ադրբեջան՝ Արդարադատության աշխատողների օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։

1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:

1901- վախճանվել է  բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1902 - ծնվել է  հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը:

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալյանը:

1920- զանգեզուրցի հայերը Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ:  Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

1982- ծնվել է Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը:

1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։

- կապված շարունակող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:            

1993– Հայաստանում ԽՍՀՄ Պետ բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել Հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:

2004- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել  Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում:

2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ  տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։

2015-«Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1.3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

2019-Բրյուսել ժամանած Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 —պորտուգալացի նավագնաց Վասկո դը Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:

1604 —Իսպանիայի 26-ամյա թագավոր Ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:

1881 –ծնվել է թուրք քաղաքական գործիչ Էնվեր փաշան:

1906 —Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 —Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը:

1938 —օվկիանոսի հարավաֆրիկյան ափերին բռնել են նախապատմական և անհետացած համարվող Ցելեկանտ անվանումով ձուկ:

1941 —Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:

1946 —Անգլիայում վաճառքում  հայտնվել են գնդիկավոր գրիչներ:

1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:

1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։

1977 —սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու-Յորք:

1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որն ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2003 —Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը:

2004 – Ուկրաինայում սկսվել է «Նարնջագույն հեղափոխությունը»:

2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։

2017 —վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:

2020- ԱՄՆ-ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքներն այն ստորագրած երկրների օդային տարածքով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное