Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուժային կառույցներում մի շարք աղմկահարույց հրաժարականներից մեկ օր հետո Փաշինյանը հայտարարել է երկու նախարարների նշանակման մասին, գրում է dw.com-ը։ Երկրի ՆԳՆ-ն կղեկավարի Արփինե Սարգսյանը, ով նախկինում նույն գերատեսչության փոխնախարարն էր 2023 թվականի հունվարից և վերահսկում էր ոստիկանության բարեփոխումները, որոնք իրականացվում են արևմտյան կառույցների աջակցությամբ։ 30-ամյա Սարգսյանը, ով նաև 2022-2023 թվականներին արդարադատության փոխնախարարի և նույն գերատեսչության այլ կառույցներում աշխատելու փորձ ունի, կդառնա Հայաստանի պատմության մեջ ՆԳՆ-ն գլխավորող առաջին կինը։ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ 2024 թվականի հունվարից նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, իսկ մինչ այդ շուրջ վեց տարի աշխատել էր Արմավիր քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Աղմկահարույց հրաժարականները հաջորդել էին  կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի կողմից իրավապահների և դատական ​​իշխանությունների աշխատանքի վերաբերյալ սուր քննադատությանը։ Հրաժարականների ֆոնին փորձագետներն ուշադրություն են դարձրել մի մանրուքի վրա, այն է դրանից քիչ առաջ Փաշինյանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ սափրել էր մորուքը: Դա շատերը գնահատել են որպես խորհրդանշական ժեստ, նորի ազդանշան, քաղաքական փուլ, որը համընկել է կադրային լայնածավալ փոփոխությունների հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնները լքել են մի շարք առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների ղեկավարները, ՊԵԿ և Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահները։ Փոփոխություններն անդրադարձել են նաև խորհրդարանի վրա, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, կանխատեսում են հետագա փոփոխություններ իշխող կուսակցության խորհրդարանական կորպուսում, սակայն նման տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։

Մի շարք ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ երկրի ղեկավարության մեջ կադրային լայնածավալ փոփոխությունները համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր նախապատրաստություն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կտրականապես մերժում են այդ վարկածը։ Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ ղեկավարությունը չի նախատեսում արտահերթ ընտրություններ անցկացնել հիշեցնելով, որ վերջին արտահերթ ընտրությունները եղել են 2021 թվականին, իսկ հաջորդը կլինի նախատեսվածի համաձայն 2026 թվականին։

Մինչդեռ երկրում շարունակվում են ակտիվ քննարկումները ղեկավարության կադրային անսպասելի փոփոխությունների պատճառների մասին։ Փորձագետների ու քաղաքական գործիչների կարծիքով իշխանությունները ցանկանում են կտրուկ գործողություններով պատասխանել իրավապահ և դատական ​​համակարգերի արդյունավետությունից մարդկանց դժգոհությանը։ «Այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը և՛ ներքաղաքական կյանքում, որն է հրաժարականների շքերթ նախաձեռնելը, և՛ արտաքին քաղաքականության մեջ, որն է խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանին զիջումներ անելը, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրումը»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր  «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձանագրելով, որ ինքն ավելի շատ հակված է ՀՀ վարչապետի որոշումներում վերընտրական բաղադրիչի առկայության վարկածին։ Այդ առնչությամբ ընդդիմադիրը կադրային փոփոխություններն անվանում է «քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական ​​փորձ»։ Դա արվում է, նրա կարծիքով, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ «ցարը լավն է, բոյարներն են վատը»։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի ղեկավարության լայնածավալ կադրային փոփոխությունները կապում է ոչ թե ընտրությունների նախապատրաստության, այլ ներքաղաքական այլ պատճառների հետ։ Նրա կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է թուլացնել այն պաշտոնյաների դիրքերը, որոնք վերջին երեք տարիներին զգալի ազդեցություն են ձեռք բերել իշխանական համակարգում։ «Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Փաշինյանը փորձում է պաշտպանվել Հայաստանում 1997-1998 թվականների սցենարի կրկնությունից, այսինքն ուժայինների և ազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ «պալատական ​​հեղաշրջում»-ից, որը հնարավոր է լինի արտաքին ուժերի աջակցությամբ»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է փորձագետը։

Միքայելյանը մատնանշել է, որ հրաժարականներն ազդել են անվտանգության առանցքային գերատեսչությունների այն ղեկավարների վրա, որոնց միջոցով վարչապետն իրականացնում էր իր իշխանությունը։ Իսկ հրաժարականների կատալիզատորը, ըստ քաղաքագետի, վերջերս Քննչական կոմիտեի ղեկավարի և խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորների միջև ծագած հակամարտությունն էր։ Փորձագետն ընդգծել է, որ ընտրությունների նախապատրաստման վարկածն անհիմն է, քանի որ աշխատանքից ազատվածների մեջ կան չեզոք գործիչներ, իսկ օդիոզ պաշտոնյաները պահպանել են իրենց պաշտոնները։ Նրա գնահատմամբ Փաշինյանը մտադիր է ազատված պաշտոններում նշանակել այնպիսի ավելի թույլ ղեկավարների, ովքեր հետագայում ունակ չեն լինի մարտահրավեր նետել իրեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное