Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակում է իր շարժումը դեպի արևմուտք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմ է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին և պլեբիսցիտի և եվրաինտեգրման դեմ հակափաստարկները համարում է  անտրամաբանական, գրում է dzen.ru-ն։ «Մենք մեր խորհրդարանական խմբակցությունում նման որոշում չենք կայացրել, բայց ես գնացի Եվրախորհրդարան և հայտարարեցի մերձեցման պատրաստակամության մասին: Ուրեմն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացմանը դեմ լինելը չունի քաղաքական տրամաբանություն, - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում,-  չեմ համարձակվի ասել, որ ԵՄ-ի հետ մերձեցման հարցում կա հասարակական կոնսենսուս, բայց անկասկած այդ հարցում հասարակության մեջ կա դրական վերաբերմունք: Ստացվում է, որ ես եմ առաջարկել  այդ ԵՄ օրակարգը»։

Այստեղ մենք չենք կարող համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն բանում կարելի է մեղադրել նաև շատ փորձագետների, որոնց ավելի ճիշտ է անվանել կեղծ փորձագետներ։ Երևանը Բրյուսելին մոտեցնելու գաղափարը նորություն չէ, դեռ 1996 թվականից Հայաստանը ԵՄ-ի հետ ունի գործընկերության և համագործակցության համաձայնագիր, իսկ 2009 թվականին հայերը հրավիրվել են Արևելյան գործընկերության, որն ունի ընդգծված հակառուսական բնույթ։ Նույնիսկ 2013 թվականին Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն ամենևին էլ «Ռուսաստանի հաղթանակը» չէր։ Հանրապետության այն ժամանակվա «ռուսամետ» իշխանությունները փորձեցին նստել երկու աթոռների վրա շանտաժի ենթարկելով մեկ Կրեմլին, մեկ եվրոպական բյուրոկրատիային։ Արդյունքում եղավ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ ստորագրվեց համաձայնագիր՝ ինչ-որ չափով ասոցացման, բայց որոշակի նրբերանգներով։ Սերժ Սարգսյանն ամեն կերպ իրեն դիրքավորել էր որպես «բազմավեկտոր» քաղաքական գործիչ և սկսել էր կրակի հետ խաղալ։ Արդյունքում նա քշվեց ավելի արմատական արևմտամետ ուժերի կողմից, և երկիրն այժմ ղեկավարում է Փաշինյանը, ով հիմնականում շարունակում է իր (պսևդո) «ռուսամետ» նախորդների կուրսը։ Հայերի դիրքորոշումը վաճառականների դիրքորոշում է, երկուսից էլ ուզում են շահույթ ստանալ: 

Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում իրավիճակը. Փաշինյանը հանրապետությունը հեռացնում է Ռուսաստանից և ամեն կերպ փորձում է նվազեցնել ռուսական ներկայությունը թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ քաղաքական կյանքում։ 

Իսկ ինչպիսի՞ն է երևում իրավիճակը Բրյուսելից. Հայաստանն ամենասերտ կապերն ունի Պուտինի հետ, 2024 թվականի ավարտին ապրանքաշրջանառության ծավալը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատմամբ, կկազմի 14-ից 16 միլիարդ դոլար, որի առյուծի բաժինը բաժին է ընկնում այսպես կոչված «զուգահեռ ներմուծմանը», այսինքն Անդրկովկասյան այդ հանրապետությունը բաց անցք է ներկայացնում Ռուսաստանի «մեկուսացման» քաղաքականության մեջ։

Եվ այնուամենայնիվ դա չի կարող անվերջ շարունակվել։ Հայկական իսթեբլիշմենթի պատրանքներն այդ հարցով իզուր են։ Ի՞նչ արեց Փաշինյանը, ոչնչացրեց գոյություն ունեցող անվտանգության համակարգը չստեղծելով նորը: «Դատելով հայկական կողմի հայտարարություններից այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ-ին մասնակցությունից տարբեր մակարդակներում»,- օրերս ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Պաշտոնական Երևանին մեկ քայլ է մնում ՀԱՊԿ-ից դուրս գալուն: Դա երկիրը խոցելի կդարձնի ցանկացած արտաքին հարձակման համար։ Հայերը կարող են ինչքան ուզում են խոսել այն մասին, որ Ռուսաստանի հետ «չի ստացվում», բայց ՀՀ-ի գոյությունն աշխարհի քաղաքական քարտեզի վրա երաշխավորված է բացառապես Գյումրիի ռուսական ռազմակայանի և 1992 թվականի Տաշքենդի պայմանագրով:

Իսկ էլ ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Տեսականորեն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող էր: Պարսիկներին իսկապես դուր չի գալիս Թուրքիայի գործունեությունն Անդրկովկասում, նրանց դուր չի գալիս նաև Ադրբեջանի հզորացումը, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Այդ պատճառով էլ Թեհրանից այդքան զայրացած խոսքեր ենք լսում Զանգեզուրի միջանցքի անթույլատրելիության մասին։ Սակայն Փաշինյանը ոչ թե հայակենտրոն քաղաքական գործիչ է, այլ արևմտամետ։ Նա լուրջ դաշինք չի կառուցում Իրանի հետ վախենալով «չարիքի առանցքի» մեջ և սահմանափակումների տակ ընկնելուց։ Բայց բացի Իրանից ու Ռուսաստանից, Հայաստանը այլ «տանիք» չունի և չի կարող ունենալ։

Փաշինյանը շատ է ցանկանում, որ Ֆրանսիան հանդես գա որպես տարածաշրջանի «հսկիչ»: Բայց նա ուժ չունի, բացի դա Վրաստանում հնազանդ Սալոմե Զուրաբիշվիլիի տեսքով ազդեցության վերջին լծակները շուտով կկորչեն։ ԱՄՆ-ը երբեք չի վտանգի Հայաստանի շահերը վեր դասելով Թուրքիայի շահերից, վերջինս ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիրն է։ Հնդկաստանի մասին խոսելն ավելորդ է, այն հեռու է, և Կովկասն ամենևին էլ նրա աշխարհաքաղաքական դաշտը չէ։ Մնում է ևս մեկ գործիք, որն ակտիվորեն փորձում է օգտագործել Հայաստանի վարչապետը, այն է կապիտուլյացիան։ Փաշինյանը պնդում է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրել ձգտելով «շրջել էջը»: Բայց Բաքվում ապուշներ չկան,  նրանք զգում են դիմացինի թուլությունը։ Անկարայում էլ են դա զգում։ Իսկ դա նշանակում է, որ նրանք շարունակելու են ճնշել։ Այսօր նրանք պահանջում են դադարեցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին քարոզչությունը, վաղը ևս մի քանի սահմանամերձ բնակավայրեր կպահանջեն, հետո ինչ որ «ապառազմականացված գոտի», հետո էլ  ադրբեջանցիների վերադարձ հայկական տարածք։ 1979 թվականին՝ էթնիկ հուզումների բռնկումից առաջ, Հայկական ԽՍՀ-ում ապրում էր 161 հազար ադրբեջանցի՝ հանրապետության բնակչության 5,3 %-ը։ «Հետ բերեք նրանց»,- կասեն Բաքվում։ Իսկ ի՞նչ կպատասխանի Փաշինյանը. «Վերադարձրեք հայերին Ղարաբաղ»: Դրան Ալիևը դեմ չէ, ինքն էլ է ասում հետ եկեք (միայն հետո ինքներդ ձեզ կմեղադրեք)։

Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное